вторник, 26 января 2016 г.

Հունվարի 26


Կարդա՛ ,,Տերյանը` հիշողություններում,,: 
Ա.Ի՞նչ էր ասում Թումանյանը Տերյանի բանաստեղծությունների մասին:
Հովհանես Թումանյանը սկզբում չէր հավանում,բայց մի օր Թումանյանին հյուր էր գնացել Տերյանը ,երբ բացեց տետրակը և սկսեց կարդալ,ինչքան կարդում էր այնքան հուզմունքը շատանում էր:Հովհանես Թումանյանը իր  զգացմունքը պահել չի կարողանում և ասում է.<<Կեցցես՝ շատ լավ է>>:
Բ.Ո՞ր գրողներից էր ազդվել Տերյանը:
Տերյանը ազդվել էր  Ղ.Աղայանից,Շիրվանզադեից,Հովհանես Թումանյանից:
Գ.Ըստ հիշողությունների բնութագրի՛ր Տերյանի, ինչպիսի մարդ էր նա/6-7 նախադասություն, տեղադրել բլոգում/:
Վահան Տերյանը ապրում էր Գանձակ գյուղում:Նրա եղբայրներից մեկը սովորում է Լազարյան ճեմարանում:Վահանի մայրը վաղուց էր մահացել,իսկ հայրը քահանա էր:Վահանը ուներ սև մազեր,տխուր աչքեր:Վահանը նման էր հորը:Վահանը շատ ամաչկոտ էր:Նա թաքուն բանաստեղծություններ էր գրում,հետո ցույց էր տալիս ընկերներին:Տերյանը աշնան մասին շատ բանաստեղծություներ է գրել,և համարվել աշնան ամենալավ երգիչը:Վահանը սովորել է հայրենի գյուղում,հետո Թիֆլիսում գիմնազիա ընդունվել: 


Դ. Վահանի լեզուն բացվել էր, այլևս չէր քաշվում ինձնից:
 Բացատրի՛ր մգեցված արտահայտությունը և փոխարինիր համարժեք այլ բառով:
Վահանի  սքսեց խոսել,այլևս չէր քաշվում ինձնից:

Հունվարի 25


Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1.
Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
Հարուստ  ժլատը
Ինձ դուր եկավ այս առակը,քանի որ այն  նկարագրում է այն մարդկանց,որոնք չեն հագենում փողից,հարստությունից:Նրանց թվում է թե իրիենց ունեցածը քիչ է::Այս տեսակ մարդիկ միշտ էլ աղքատ են մնում:
2.
Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
Կեսարն ու բժիշկը
Այս առակն ինձ զարմացրեց նրանով,թե Կեսարը ինչքան էր նվիրված բժշկին:Բժշկի տված հաբերը նա առանց կասկածելու օգտագործեց:Զարմանալի  է,որ այդքան կարող են հավատալ և վսատահել:Շատ լավ է երբ հավատարիմ ես լինում:
3.
Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
Թռչուններին կերակրելը
Այս առակում անսպասելի էր կնոջ պատասխանը:Նա, որ ամեն օր կերակրում էր աղունիկներին,կարող էր նաև մի ճանապարհ գտնել,և Աֆրիկայի մարդկանց էլ օգնել:Բայց տղամարդուն և ինձ  զարմացրեց իր անսպասելի պատասխանով:
4.  
Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
Ջրհորից  դուրս պրծնել
Ես կարծում եմ,որ այս մարդը այնքան ալարկոտ էր,որ նույն իսկ  ինքն իրեն չցանկացավ օգնել:Բայց անծանոթները նրան օգնության ձեռք մեկնեցին:
5.  
Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:
Թռչունների արքան
Ինձ դուր եկավ առակը նրանով,որ ամեն թռչուն ինքն  իրեն գեղեցիկ է համարում,ու չի նկատում տգեղությունը,թույլ լինելը:Ինձ դուր եկավ այս առակը, քանի որ իմ շրջապատում էլ կան այսպիսի արքաներ: Конец формы


Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
                                              Հավն ու խնձորը
Հավը գտել էր մի հասած,կարմրաթուշ,քաղցր խնձոր:Կեղտոտ կտուցով կտցահարում էր,կչկչում ու բարկանում:Մոտենում է մի խելոք  աքաղաղ,ու հավին նկատողություն անում.
-Չես տեսնում,որ քաղցր խնձոր է,ինչո՞ւ ես  ցեխոտում,կտցահարում:
Հավը թե՝.
-Խնձորի միջից որդ եմ ուզում հանել:
Ամբողջ օրը հավը տանջվեց,չարչարվեց,բայց որդ չգտավ խնձորի մեջ:                                                                                              
Կան մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերել,գեղեցիկը,գեղեցիկի մեջ վատն են  փնտրում:
Խոզը  պալատում  
Մի օր ինչպես պատահեց խոզը մտավ  պալատ:Իր շուրջը նայելով ասաց.
-Այս ինչ է, որ կողմը նայում եմ գորգեր են,գեղեցիկ նկարներ,հատակն էլ այնքան մաքուր է,որ  ինձ   այնտեղ տեսնում եմ:Այստեղ ոչ կաղին կա,ոչ ցեխ,վախվխելով եմ քայլում հատակին:
Ու խոզը խռխռալով դուրս եկավ պալատից:Գնաց ,գտավ ցեխ,ու ուզածի պես ոտ ու գլուխ ցեխ արեց:
Այսպես է,խոզին մաքուրը,գեղեցիկը դուր չի գալիս:Պալատը նրա համար շատ տգեղ ու անհարմար տեղ էր: