среда, 5 октября 2016 г.

Կեցցե լյոնեբերգացի Էմիլը

Ես այսօր կարդացել եմ <<Կեցցե լյոնեբերգացի Էմիլը>>:Այս գիրքը մի չարաճճի տղայի մասին էր,որը ապրում էր Լյոմբերգա քաղաքի  Քաթհուլտ ագարակում:Այդ տղան հասցրել էր զզվեցնել  իր հարևաններին:Իր հարևանները նույնիսկ որոշել էին գումար հավաքել և Էմիլին ուղարկել Անգլիա,սակայն նրա մայրը թույլ չտվեց:Նա իր չարաճճիության հետ մեկ տեղ կարողանում էր լավ գործարքներ կնքել: Փողքրիկ Էմիլին երբ պատժում էին և նրան գցում էին ցախանոց, նա այնտեղ  փայտե մարդուկներ էր պատրաստում:Նա և իր հայրիկը միասին գնացին աճուրդի և Էմիլը սկսեց գործարքներ անել, նա գնեց մի հին զարդատուփ,մի հին հացի գունդ անող փայտ և մի հրշեջ պոմպ:Երբ իմացա  նրա հայրը դրա մասին, շատ բարկացավ և ասաց,որ պետք չէ գումարը անպետք բաների վրա ծախսել,այլ պետք է խիստ անրաժեշտ իրեր գնել:

Իսկ թե ինչ եղա վերջում կարդացեք ինքներդ: 

понедельник, 3 октября 2016 г.

Զարմանալին մեր կողքին

Զարմանալին մեր կողքին է,և մենք այն պիտի գնահատենք:Գնահատենք մեր զինվորին,որը օր ու գիշեր հսկում է սահմանը,և չի թողնում թշնամուն,մեր սահմանին մոտ գա:Զրմանալի է,թե ինչ ուժ,եռանդ,կա նրանց մեջ:Այդ զարմանալի տղաները իրենց անձնազոհում են հանուն հայրենիքի:Մեր խաղաղ կյանքն են ապահովում:Մեր  ազգը շատ քաջ է, մեր տղաները շատ արի են:Նրանք կռվեցին,ու փրկեցին մանուկներին ու ծերերին,անմեղ մարդկանց կյանքեր փրկեցին,սակայն այդ անմեղ մարդկանց կյանքի տեղը իրենցը զոհեցին:Այդ ազատամարտիկները  մեջք-մեջքի տված  սարերի պես կանգուն են պահում,և պաշտպանում մեր Հայաստան երկիրը:Մեր զինվորները,այն տղաներն են,որոնք մեզ հետ դպրոց են գնում և հետո մեծանում ու դառնում են մեր ազգի պաշտպանները:Նրանք միշտ մեր կողքին են և մենք պիտի գնահատենք նրանց:Շատ տղաներ զոհվեցին,բայց նրանց մասին հիշողությունները,պատմությունները մեր սրտերում են,և նրանք մեր կողքին կլինեն: