Գիրքը մարդու
ամենալավ ընկերն է:Մարդիկ գիրք կարդալով ավելացնում են իրենց բառապաշարը:Գիրքը սիրողները
տեղեկացած են ամեն ինչից:Եթե սիրում ես գիրք կարդալ ապա դու խելացի մարդ ես:Ես
սիրում եմ գիրք կարդալ,բայց ես ինձ չեմ
համարում խելացի,քանի որ սովորելու շատ բան ունեմ, մարդը կարող է իր ամբողջ
կյանում սովորել:Կան գրքեր որոնք կարդում ես ու չես հագենում ուզում ես նորից
կարդարլ:Իմ սիրելի գիրքեր Հարրի Փոթերն է
և փոքրիկ Իշխանը:Ես Փոքրիկ իշխանը մի քնաի անգամ կարդացել եմ,բայց չեմ հագենում
այն շատ հետաքրքիր է:Ես նաև Հարրի Փոթեր գիրքն եմ շատ սիրում:Իզուր չէ,որ
աշխարհում տոնում են գրքի տոնը:Գիրքը շատ առժեքավոր է:Այն կարդալով մարդը
հարստանում է իր գիտելիքներով:Գիրքը կարդալով ընկնում ես հեքիաթային աշխար,ընկնում
ես մանկության գիրկը:Հիշում ես նաև շատ լավ և հաճելի դրվագներ քո կյանքից: Մենք
պետք է հպարտանքանք մեր գրքերով:Ես տանը ունեմ փոքրի գրադարան:Օգտվում եմ նաև մեր
դպրոցի գրադարանից այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կան:
четверг, 3 ноября 2016 г.
понедельник, 31 октября 2016 г.
Հեծանիվ (վերլուծություն)
·
Պատմվացքը մի տղայի մասին էր,որը ամեն
կերպ փորձում էր իր համար հեծանիվ գնել,սակայն չէր ստացվում,քանի որ նա իր աշխատած գումարը տվեց իր քրոջը,իսկ քույրը խոստացավ
իր համար հեծանիվ գնել: Տղայի վրա հայրը շատ բարկացավ և ասաց,որ իր քույրը այլևս տեղ չունի իրենց տանը:Տղայի հայրն ու մայրը երբ աանձին զրուցում էին, հայրը խոստացավ իր համար հեծանիվ գնել:Երբ իր աղջիկը երեխաներ ունեցավ հայրը ասածից ետ կանգնեց և ամեն տեղ նա գովում էր թոռնիկներին:
Աշունը մի քաղաքում
Աշունը մեր քաղաքում շատ գեղեցիկ է լինում:Սիուրմ եմ քայլել ծառերից թափված տերևների վրայով և լսել նրանց խշխշոցը:
Օրինակ այս նկարում տերևները թափվել են ծառից և իրենց հարմարավետ են զգում գետնին:
Իսկ այս նկարում ցուցադրված է աշնանային անձրևը,երբ տերևները դողում են անձրևի տակ:Ես անձրև շատ եմ սիրում և շատ հաճելի է քայլել անձրևի տակ:
Իմ պատուհանից երևում է այս տեսարանը:Այստեղ պատկերված է գեղեցիկ, ոսկեգույն աշունը:Աշունը լինում է երկու գույնի կամ հրավառ կարմիր կամ ոսկի դեղին:
вторник, 18 октября 2016 г.
Կյանքը ձանձրալի է ձանձրալի մարդկանց համար
Կյանքը ձանձրալի է միայն ձանձրալի մարդկանց համար:Ձանձրալի մարդիկ չեն գնահատում
այս հիասքանչ կյանքը,որը մեզ տրված է:Ձանձրալիները չեն հասկանում կյանքի գինը:Չէ որ կյանքը մեկ անգամ է տրում մարդուն,այն էլ ձանձրալի մարդիկ չեն գնահատում :Այ եթե ամեն մեկը իր ապրած օրը ապրեր,կարծելով,որ դա իր վերջին օրն է,այդ ժամանակ ամեն մի վարկյանը կգնահատեր:
Առավոտյան արթնանում
ես արևի շողերի ջերմությամբ,իսկ երեկոյան նայում ես երկնքի աստղերին և հիանում:Ամբողջ օրվա արած աշխատանքդ
ես վերլուծում,և գնահատում
այն:Քո կյանքը քո ձերքերում
է,եթե ճիշտ ես քայլերդ կատարում,չես զղջում արարքներիդ համար,օրդ դրական լիցքերով ես սկսում ու ավարտում:Ուրախ մարդիկ միշտ էլ իրենց առօրյան անցկացնում են առույգ,աշխույժ մարդկանց շրջապատում:Գտնվում են առողջ մտածելակերպ
ունեցով մարդկանց մոտ,որոնց հետ երբեք ձանձրույթ
չես զգում,այլ հակառակը:Ձանձրալի մարդիկ ծույլ են,անտարբեր իրենց շրջապատին:Այս տեսակ մարդիկ չունեն ոչ մի հետաքրքրություն:
понедельник, 17 октября 2016 г.
Ինչպես սովորեցի
Իմ կարծիքով մարդը իր ամբողջ կյանքում պետք է սովորի,քանի որ աշխարհը լի է զանազան հետաքրքիր
բաներով,որոնք մարդկանց հետաքրքրում է:Ես մանկուց շատ եմ սիրում նկարել:Ես ամեն անգամ նկարելով հասկանում
եմ,որ իմ զգացմունքները կարողանում եմ արտահայտել արտահայտել
գույների միջոցով:Ես կարծում եմ,որ մարդը կարող է իր զգացմունքները արտահայտել նկարելով:Նկարելը
կարծես հանգստացնի մարդուն:Ես նաև կարծում եմ,որ եթե նույնիսկ մարդը ամենի ինչից տեղյակ լինի նա միևնույնն է պետք է սովորի:Ես այն մարդկանց հետ եմ շփվում,որոնցից
կարող եմ լավը ընդորինակլ:
Աշուն է,պայծառ աշուն
Աշունը իմ ամենասիրելի եղանակն է:Աշնանը ծառերը կարծես հագնում են իրենց գույնզգույն հագուստները և պատրաստվում տերևաթափի: Քամին նրանց ընկերն է,և նա է կազմակերպում այդ տերևաթափը:Ես շատ եմ սիրում քայլել աշնան տերևների միջով և լսել նրանց ձայնը:Աշունը և գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակներն են,չնայած ամեն եղանակ յուրովի է գեղեցիկ:Իմ կարծիքով բոլորն էլ սիրում են պատուհանագոգին նստել, ու անձրևի ձայնի ներքո գիրք կարդալ կամ երաժշտություն լսել:Ես շատ եմ սիրում նաև աշնանային անձրևի տակ քայլել փողոցում և ականջակալներով լսել հաճելի երաժշտություն:
среда, 12 октября 2016 г.
Կեցցե լյոմբերգացի Էմիլը
Ես այսօր գրադարանում շարունակել եմ <<Կեցցե
լյոմբեռգցի Էմիլը >>:Ես շարունակում եմ այդ գիրքը կարդա:Աշխատում եմ դասերս շուտ վերջացնել, որպեսզի կարդամ այդ հետաքրքիր և բովանդակալից գիրքը:Գիրքը միշտ իմ պայուսակում է,անգամ երթուղայինի մեջ եմ կարդում:
Подписаться на:
Сообщения (Atom)


