понедельник, 5 октября 2015 г.

                                      <<Մոլորակ, որտեղ սպասարկում են միայն ռոբոտները>>


Ես երեկ  հեռուստատեսությամբ  ռոբոտների մասին մի հետաքրքիր  հաղորդում եմ դիտել:Այնքան էի տպավորվել,որ երազումս տեսա նրանց:Այդ ռոբոտները քաղաքով մեկ շրջում  էին ու մարդկանց  սիրալիր բարևում:Հետո մի ռոբոտ աղջիկ ինձ մոտեցավ  ու խոսեց իմ ձայնով:Ես  զարմացած նրան նայեցի ու հարցրեցի, թե ինչպես ես է իմ ձայնով խոսում:Ռոբոտը  պաատմեց ,որ իրենց մոլորակից հետևում է ինձ ,ես ավելի զարմացա ու վախեցա:Նա ասաց որ իրենց մոլորակի  ռոբոտները ուզում են  օգնել մեզ: Ես  սկսեցի շատ հարցեր տալ,իսկ նա արագ - արագ պատասխանեց իմ բոլոր հարցերին: Ռոբոտը ասաց նաև,որ   կարող է իմ փոխարեն  դասերս կատարել ամեն տեսակի սպասարկում անել: Ես ծիծաղեցի, մի պահ  և պատկերացրեցի  ռոբոտին մեքենա վարելուց,խանութում,սրճաանում մարդկանց սպասարկելուց:Շատ  զվարճալի կլիներ,եթե ռոբոտները մեր փոխարեն  դպռոց գնային: 


                                    Իմ կարդացած գրքերը ամառվա ընթացքում 


Ամռանը իմ կարդացած ամենահետաքրքիր գիրքը եղել է Ավետիք Իսահակյանի  Արձակ ստեղծագործությունների գիրքը:Այս գրքում կար  արձակ բանաստեղծությունններ և պոեմներ,պատմվածքնր:Կարդացել եմ  <<երգի հրապույրը>>,<<Սգավոր արագիլը>> ,<<Չինական մեծ պարսպի երգ>>,<<Քուրդն ու ճնճղուկը >>, և այլ պատմվածքներ:Այս պատմվածքներում  նկարագրված է գեղեցիկի,չարի-բարու,լավ ու վատ օրերի,լավ մարդկանց, ու  լավ ու վատ արարքների մասին:Այս պատմվածքներում  դուր  է եկել   այն հերոսը,որ գտնում է  ճիշտ ուղին,լավ  գործը,ազատ ու ճիշտ  ապրելը:Ես կարդացել եմ մի քանի  գրքեր:Կարդացել եմ բժշկությանը  վերաբերվող գրքեր:Իսկ  այս գիրքը  ինձ հետաքրքրեց իր  տարբեր տարբեր վերնագրերով,տարբեր պատմություններով:
                                     Իմ սիրելի Սևանը  

  Ես իմ արձակուրդը  անկացրել եմ Սևանա լճում:Սևանա լիճը շատ գեղեցիկ է , երբ   արևի շողերը ընկնում են վրան:Սևանի շուրջ բոլորը լեռներ են, լճի արևմուտքում Գեղամա, իսկ հարավ-արևմուտքում  Վարդենիսի լեռնաշղթաներն են, հյուսիս – Արևմտյան   կողմում Արջանոցը,Արգունի, Սևան և արևելյան Սևան  լեռնաշղթաները: Սևանի շրջակայքի  լեռնագագթները գործող հրաբուխներ էին:9-րդ. դարում   կառուցվել է  հայտնի  հուշարձաններից     մեկը`  Սևանավանքը, որը հետո դարձավ  թերակղզի:Կառուցվել է <<Արփա - Սևան >>Թունելը ,որն  անցնում է  լեռների տակով:Լճաշեն  գյուղում  հնագիտական      պեղումների շնորհիվ  հայտնաբերվել են  մեր թվարկությունից հազարամյակներ առաջ  ապրած մարդկանց  բնակավայրեր:Շատ հետաքրքիր էր, երբ  զբոսաշրջիկներ էին    գալիս:Նրանց մեջ կաին  տարբեր ազգերի մարդիկ:Մենք խորոված էինք անում, նրանք զարմացած մեզ էին նայում,իսկ մենք նրանց հրավիրում էինք ու հյուրասիրում:                       



                                 Դիտակ

Դու ինչեր ես տեսնում, ինչեր, ո՜վ դիտակ,
Որ մեր աչքին է աներևույթ , անգիտակ. 
Երկնի օրը քեզանով ենք կատարում, 
Երկնի խորը քեզանով ենք պատառում: 

Դարձի՛ր, դարձի՜ր, ով իմ դիտակ լուսածին,
Կյանքի, ջանքի, հուսո հնար ճարելով,
Զարթիր, զարթիր, ով իմ գիտակ հուսածին՝ 
Մտքի, հոգու, սիրո քնար լարելով:



                                    Դաս, որի մասին կուզեի պատմել

Ես մանկուց սիրել եմ հայրենի լեզուն:պարտեզում սովորել եմ  հայերեն երգեր և ոտանավորներ:Երբ դպրոց հաճախեցի իմ առաջին ինձ   սովորեցրեց այբուբենը  իսկ երբ արդեն կարողանում էի գրել ու կարդակ, ինձ այնքան լավ էի զգում:Հիշում եմ այն մայրենիի դասը:Ես կարողացա  դասը կարդալ, պատմել, հետո էլեկտրոնային գրատախտակի գրեցի իմ անունն ու ազգանունը:Այդ օրվա դասը  իմ հիշեղության մեջ է մնացել:Ուսուցչուհիս ինձ շատ էր  գովել:



                    <<Միտք, որի շուրջ սկսեցի խորհել>>

Ես  ուրախ մանկություն եմ ունեցել:Հիմա էլ արդեն դպրոցական եմ ,ու  ինձ էլի անհոգ եմ համարում:Փոքր էի ու ինձ մարիկս ձեռքս բռնած տանում էր մանկապարտեզ ու  եթե ես լաց էի լինում, մայրիկս չեր հեռանում:փոքր տարիքում պար էի գնում,ինչ ուզում էի ծնողներս ինձ  համար անում էին:Ես ինչ ցանկացել եմ ,ունեցել եմ:Հիմա էլ մտածում եմ  մանկատան երեխաների մասին ,որոնք  մայրական  գուրգուրանք չեն զգացել,մայրիկու հայրիկ չեն ունեցել, մայրիկի գրկում չեն քնել:Ես շատ կուզեի ,որ նրանք էլ ունենան այն ինչ ես ունեմ:Ու  ինձու ինձ խորհում եմ, թե ինչու է այդպես  դասավորվել այդ երեխաների կյանքը:Երանի նրանք էլ ինձ նման անհոգ մեծանանա: 

                                                   Հիանալի բնավորություն ունեցող աղջիկը
Լինում է չի լինում մի աղջիկ է լինում  ,որը հիանալի բնավորություն է ունենում:Այդ աղջկա համար էական չէր,թե մարդը գեղեցիկ է,թե տգեղ:Նա ավելի շատ կարևորում էր,հոգու մաքրությունը և հավատարմությունը:Մի  գեղեցիկ օր,իրենց քաղաքում ձիարշավ են կազմակերպում:Այդ աղջիկը նույնպես ուզում էր մասնակցել,նա իենց փողոցով քայլելիս է լինում  ու մի գնչուհու է հանդիպում:Գնչուհին նրան խնդրում է,որ իր ձեռքը տա, որպեսզի գուշակի աղջկա ներկան և ապագան:Աղջիկը մեծ սիրով համաձայնվում է:Գնչուհին նայում է ափի մեջ և գուշակում,որ նա կհաղթի մրցույթում, և շատ մոտիկից  կտեսնի ծիածան:Օրեր են անցնում,մրցույթին աղջիկը մասնակցում է ու հաղթում է:Երեկոյան  աղջիկը տեսնում է շատ գեղեցիկ յոթ գույնանի ծիածան: