вторник, 26 января 2016 г.

Ս. ՍԱՐԳԻՍ` ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՒ ՍԻՐՈ ԲԱՐԵԽՈՍ Ս.


Ես Սուրբ սարգսի տոնին այցելել եմ Սուրբ Սարգիս եկեղեցի,մոմ վառել ,իսկ երեկոյան մայրիկս աղաբլիթ պատրաստեց  ու ես կերա:Երազիս իմ դպրոցը տեսա:

Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլեւ ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդույթ է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականացնող Սուրբ է: Ս. Սարգսի մասին բազմաթիվ ավանդապատումներ կան: Ահավասիկ դրանցից մեկը: Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս եւս սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, եւ աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչեւ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որեւէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն եւ ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց եւ տուն դարձի ճամփա ընկավ: Ճանապարհը լի էր փորձանքերով եւ խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին եւ մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը: Ժողովրդական սովորություններից է նաեւ Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդների՝ աղի բլիթ ուտելը, որի հետ նրանք կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը: Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին եւ սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի եւ ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ եւ քաղցրավենիք են նվիրում: - See more at: http://ter-hambardzum.net/archives/7120#sthash.jsBjdKZI.dpuf

суббота, 23 января 2016 г.

Պատմություն

Հարցեր և առաջադրանքներ
1.Հայաստանը Ք.ա. IVդարի վերջին արդեն վճռորոշ ուժ էր տարածաշրջանում:Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից հետո նրա աշխալակալությունը  բաժանվեց մի քանի մասերի,որոնցից ամենախոշորը  Հայաստանին հարավից սահմանակցող տերություն էր:
2Ք.ա. մոտ 260-240-ական թթ.իշխել է հայոց արքա Սամոս Երվանդականը կառուցեց Կոմմագենի կենտրոն Սամոսատ քաղաքը:
3. Ք.ա. 240թ.Շամնին հաջորդեց նրա որդի Արշամը:Նա կառուցեց Արշամատ քաղաքը Ծոփքում:Արտաշեսը Մեծ Հայքի մեծ մասում,Զարեհը Ծոպքում նշանակեցին սելեվկյան կառավարիչներ:

4.Ք.ա III-վեջում հայաստանը թուլացել էր, ու դա էլ պատճառ հանդիսացավ,որ Սիլիկյանները  իրագործեցին իրենց ծրագրերը:Նպաստեց նաև Հայերի ներքին պառակտվածությունը:  

пятница, 22 января 2016 г.

Առողջագիտություն

Ինչ կանոնների պետք է հետևել,որ չվարակվեն այժմյան գրիպի վարակով:

Չվարակվելու համար անրաժեշտ է,ձեռքերը շուտ շուտ լվանալ,երբ դուրս ես գալիս փողոց պետք է բժշկական դիմակ կրես ,և հարկավոր եթե հազում ես անպայման ձեռքդ  դնես բերանիդ ,քանի որ դու կարող ես վարակված լինել,և քո հազի միջոցով մյուսներին էլ վարակես: Պետք է շատ ցիտրուսներ  և  հեղուկներ օգտագործել,տունը օդափոխել:


Հունվարի 22


Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Խորհուդ տվեց,համարձակ լինել,ողջախոհ,ձիու թամբին ամուր մնալ:
Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Տկարին օգնիր,մեծին հարգիր,մեծամիտ մի եղիր,ներել կարողացիր:
Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Պիտի մտածեմ, թե իմ կյանքը ինչպիսին է լինելու,ինչ  բարձրունքների եմ հասնելու,ինչ  շրջապատում եմ լինելու, և ինչ մարդկանց եմ հանդիպելու: Ուսումը իմ համար առաջին տեղն է զբաղեցնում,ուսումը ինձ կտա կյանքում դառնալ լավ մասնագետ,իսկ ավելի կարևոր եմ համարում լինել լավ մարդ:
Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:
Ինչ պետք է չանել. մի ձգտիր դուր գալ ամենքին: Անցյալի մասին միմտածիր, ապագայի մասին ՝ նույնպես:  Եվ այն մասին, թե ինչ կպատահիքեզ, երբ հասունանաս: Եվ այն մասին, թե ինչ-որ  մեկը  քեզ ինչպեսկբնորոշի: Հաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես,եթե դրանք քո մեղքով չեն կատարվում:
Այո,պետք չէ դու ստիպես քեզ այնպիսի բաներ անել,որ քեզ սիրեն:Դու պետք է սիրուն,հարգանքին արժանի լինես:Պետք չէ հիասթափության մասին հիշել այն քեզ կխանգարի:
Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:
Ողջախոհ լինել նշանակում է,առողջ դատողություն ունենալ:
Նամակ գրի՛ր քո հարազատներից որևէ մեկին: /Տեղադրե՛ք բլոգում/: 
                                                    Նամակ տատիկիս
Բարև իմ շատ սիրելի տատիկ ջան:Ես քեզ շատ եմ կարոտել:Ինչ կլինի,վեր կաց արի Երևան:Մեզ մոր շատ ձյուն է ելել,իրար հետ ձնագնդի կխաղանք:Տատիկի ջան կարոտել եմ քո թխած հացի համ ու հոտին:Տատ ջան ես հիմա արձակուրդի մեջ եմ,ազատ ժամանակ եմ ունենում:Իրար հետ գիրք կկարդանք,դոմինո կխաղանք:Տատիկ ջան անհամբեր սպասում եմ  նամակիդ պատասխանին:
                                                Քո սիրելի թոռնիկ  Լիա