
Միսաք Մեծարենցի իսկական ազգանունը՝ Մեծատուրյան է:Նախնական
կրթությունն
ստացել
է
Բինկյանի
Մեսրոպյան
վարժարանում,
1894–96 թթ-ին սովորել
է
Սեբաստիայի
Արամյան
դպրոցում,
1896– 1901 թթ-ին՝ Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկում: 1902 թ-ին ընտանիքի
հետ
տեղափոխվել
է
Կոստանդնուպոլիս.
մինչև
1906 թ.
սովորել
է
Կեդրոնական
վարժարանում,
խորացել
հայագիտության
մեջ:
Ուսումն
ընդհատել
է
սաստկացող
հիվանդության՝
թոքախտի
պատճառով:
Մեծարենցը գրել է 1901 թ-ից մինջև
1903 թ-ն:Աշխատակցել է «Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ»
և
այլ
պարբերականների
մոտ: 1907 թ-ին Կոստանդնուպոլսում լույս են տեսել նրա «Ծիածան» և «Նոր տաղեր» բանաստեղծությունների ժողովածուները:
«Ծիածանը» լուռ ցավերի ու հույզերի, աղերսանքի ու սպասման հանրագումար է: Այդ ապրումների մեջ է ծնվել «Սիրերգը» («Գիշերն անույշ է, գիշերն հեշտագի՛ն»)՝ բազմազան ու հակասական զգացումներով.
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛,
Շըրթունքս են ծարավ միակ համբույրին...
Ցնծագին գիշերն է լույս ու լուսին՝
Բայց լույսն իմ հոգվույս քիչ-քիչ կը մաշի՛:
Մոտալուտ մահվան կանխազգացումն ավելի է զորացրել բանաստեղծի սիրո և ապրելու տենչը: Արևն ու գարունը դարձել են կյանքի խորհրդանիշներ.
...Շողա՛, շողա՛, բարի՛ արև, հիվա՛նդ եմ...
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում: Տառապող անհատի համար բնությունը և գյուղը վերածվել են հոգու ապաստանի («Աքասիաներու շուքին տակ», «Հովը», «Արևին», «Գետափի երազանքը», «Մառախուղ» և այլն): Նա խուսափել է գյուղական կյանքի դառնությունները պատկերելուց, ներբողել
է
միայն
գեղեցիկը,
մարդու
և
բնության
կապը,
աշխատանքով
ստեղծվածի
գրավչությունը
(«Այգային»,
«Տապի
նոպաներ»,
«Անձրև»,
«Ջրտուք»
և
այլն):
Մեծարենցի սիրո երգերը պատանեկան անաղարտ զգացմունքի անկրկնելի նվագներ են. ճակատագրով դատապարտված պատանին սիրո մեջ տեսել է կյանքի հմայքը, աշխարհի գեղեցկությունը, գոյության իմաստը
(«Այգերգ»,
«Ջուրեն
դարձին»,
«Անդարձը»
և
այլն).
Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի,
Եվ համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար...
Երազներուս պերճուհին է որ կ’անցնի,
Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:
(«Վայրկյանը»)
Հետագայում բանաստեղծի անձնական սպասումը դարձել է անանձնական. հիվանդ պատանին ձգտել է իր ցավը զսպել և հոգու ջերմությունը, սերն ու գորովը
տալ
մարդկանց,
համակել
նրանց
կենսասիրությամբ
(«Տո՛ւր
ինձի,
Տե՛ր...»,
«Իրիկունը»,
«Հովը»,
«Հյուղը»
և
այլն):
Մեծարենցի երգը նման է խավարում շողացող լույսի ճառագայթի: Բնության, գարնան և սիրո ներբողներով լեցուն նրա քնարը հուսալքված ու բեկված հոգիներում արթնացնում է կյանքի և ապրելու կարոտը:
Մեծարենցը հեղինակ է նաև շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունների ու պատմվածքների,
մի
քանի
գրաքննադատական
հոդվածների
(«Ինքնաքննադատության
փորձ
մը»,
«Նարեկացիին
հետ»
և
այլն):
Միսաք Մեծարենցի անունով Երևանում կոչվել են փողոց և դպրոց, որի ներսում տեղադրվել է նրա արձանը:
Комментариев нет:
Отправить комментарий