Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения
Показаны сообщения с ярлыком Մայրենի. Показать все сообщения

среда, 1 февраля 2017 г.

Վահան Տերյան❤️❤️

Աշուն,գարուն,երկիր,աղոթք,սիրտ,տարի,լույս,մանուկ,մթնշաղ,աշխարհ:☝☝

Վահան Տերյանին գրեթե բոլոր բանաստեղծությունները աշնան մասին է:Նա նաև ունի գարնան մասին բանաստեղծություններ:Վահան Տերյանը երկրին,ազգին շատ նվիրված մարդ էր:Նրա մանկությունը անցել է Դսեղ գյուղում:Տերյանը սիրում էր մթնշաղին զբոսնել:Նա աղոթում էր աշխարhի բարորության համար:Նա շատ շուտ է մահացել:        Ապրել է ընդամենը 34 տարի:Սակայն այդ տարիներին նա արդեն դարձել էր շատ մեծ հարգանքի տեր մարդ:Մինչ օրս նրան հաճույքով են հիշում:Նրա բանաստեղծությունները հայտնի են ամբողջ աշխարհում:Տերյանի  մասին շատ հաճելի է լսել:  ✌✌✋✌✌❤❤

понедельник, 10 октября 2016 г.

Ես և հեռուստացույցը



Տատիկս պատմում է,որ իրենց ժամանակ հեռուստացույց ոչ բոլորը ունեին. շատ թանկ արժեր:Պատմում է,թե ինչքան են ուրախացել,երբ իր հայրիկը մի փոքրիկ հեռուստացույց է գնել իրենց համար:Այդ հեռուստացույցը սև ու սպիտակ էր ցույց տալիս, բայց իրենք այնքան հետաքրքրությամբ էին այն դիտում:

Ա՛յ, իսկ հիմա ուրիշ  է: Հիմա մեծ են հեռուստացույցները, հեռակառավարման վահանկով:Ես կարող եմ հեռուստացույցով դիտել շատ ալիքներ,իսկ եթե ինձ պետք լինի,կարող եմ նույն հաղորդումը հաջորդ օրն էլ նայել,կամ եթե չեմ հասցրել նայել,  կարող եմ առաջ բերել մի քանի օրվա հաղորդումները:Այժմ շատ զարգացած է ամեն ինչ:Ես սիրում եմ հեռուստացույց դիտել,շատ  լավ հաղորդումներ կան:Ճիշտ է, կան նաև միջին մակարդակի հաղորդումներ,բայց ես շրջանցում եմ այն:Կուզենայի լինեին ավելի ուսուցողական հաղորումներ, իմ տարիքի երեխաների համար նկարած կինոներ,որոնք  լինեին հայկական:Ես նայում եմ մանկական կինոնկարներ,բայց դրանք թարգմանված են լինում:Ունեմ հատուկ ժամեր,որ պիտի ամպայման հեռուստացույցը միացնեմ,և դիտեմ այդ հաղորդումը կամ մուլտֆիլմը:Մի ժամանակ ուզում էի հաղորդավարուհի դառնալ,որ բոլորը ինձ տեսնեն,բայց հետո որոշումս փոխեցի:Ոչ այն բանի համար,որ վատ մասնագիտություն է,այլ որոշեցի զինվորական բժշկուհի լիներ, և օգնել զինվորներին:

воскресенье, 25 сентября 2016 г.

Փոքրիկ հետազոտություն

Ժամանակակից թատրոններում շատ հետաքրքիր է լինում  ներկայացումները:Թտրոնի բեմը  լինում է  լուսավորված էֆեկտներով,ձևավորումներով,որը ավելի հետաքրքիր է դարձնում թե բեմը,թե ներկայացումը:Ներկայացումները շատ փոփոխված են լինում:Ավելի ու ավելի են փոփխվում դերասանները,որոնց կերպարները ժամանակակից տեսք են ունենում:Դա էլ հանդիսատեսի մեջ հետաքրքություն է առաջացնում:Ներկայացվում է թատրոնում տարբեր տարիքի երեխաների համար բեմադրված ներկայացումներ:Լինում են երաժշտական ներկայացումներ:Թատրոն այցելում են մարդիկ,որոնք տարբեր են թե տարիքով,թե ազգությամբ:

среда, 7 сентября 2016 г.

Գրքի ճակատագիրը ժամանակակից աշխարհում

Մեր օրերում գիրք շատ քիչ ենք կարդում,ասում են մեծերը:Այն ժամանակ,ասում են տատիկ-պապիկները,բոլորի տանը կար մեծ գրադարան:Բոլորը ժամանակ էին գտնում գիրք կարդալու:Բոլորի Ձեռքի տակ մի գիրք կար:Տատիկս ասում է ,որ նույնիսկ մի քանի անգամ էին կարդում նույն գրքերը:Միմյաց հետ գրքերի փոխանակում անում:Հիմա այլ կերպ ենք վերաբերվում գիրք կարդալուն:Օրինակ ես,այդքան էլ շատ չեմ այցելում գրադարան:Օրեր կար,որ ընկեր Տաթևի հետ ընթերցանության դասեր էինք ունենում ևև գնում գրադարան:Մնացած ժամանակ գրքերից օգտվում ենք էլեկտրոնային տարբերակով:Աշխարհում ընդունված է այս ձևով գիրք կադալը:Ժամանակակից ձևով ենք օգտվում գրքից,բայց գրքի ճակատագիրը, անկեղծ ասած ես չգիտեմ ինչ ավարտ կունենա աշխարհում:

вторник, 24 мая 2016 г.

Ինչպիսի ընթերցող եմ ես



Ես շատ եմ սիրում գիրք կարդալ:Ինձ ավելի շատ հետքրքրում է փորձություններով հարուստ պատմվացքներ:Ես նաև գրափար եմ կարդում:Իմ կարդացած գրքերից ինձ ավելի շատ դուր է եկել Հարրի Պոթեր և Ժյուլ Վեռի վեպերը:Ես այդ գրքերը առանձնացնում եմ իմ կարդացածներից,քանի որ ամենհետաքրքիրներն են:Ես գրեթե ամեն գիշեր մի պատմվացք եմ կարդում և նոր քնում:

Ընկերասեր կռվարարը

Ես ունեմ ընկերասեր բնավորություն:Ես մի քիչ էլ կռվարար եմ:Շատ եմ սիում կռիվ անել,սակայն այդ կռիվը տևում է մի քանի րոպե:Ես  ունեմ  գեղեցիկ կանաչ աչքեչ, շագանակագույ մի քիչ երկար մազեր:Փոքր ժամանակ, երբ նստում էի երթուղային այնտեղ բոլորի հետ ընկերանում էի:Մարդիկ ինձ շատ են սիրում :Ես իմ ընկերների հետ շատ եմ կռվում,մի քիչ չարաճճի եմ եղել,մայիկի ու հայրիկի հետ երբ պաղկվոցի էի խաղում,շատ լավ էի թաքնվում մայրիկն ու հայրիկն մինչև ուշ երեկո ինձ էին փնտրում,և հանկարծ գտնում էին ինձ քնած:   

понедельник, 2 мая 2016 г.

Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 դպրոցի սովորողները մեր դպրոցում

Այսօր մեզ հյուր էին եկել Հրազդանի Վ.Սարոյանի թիվ 11դպրոցի սաները:Մենք նրանց հետ ծանոթացանք:Նրանց ցույց տվեցինք մեր դպրոցը, միասին կավով աշխատեցինք, գրադարանում  նրանց ծանոթացրեցինք մեր կայքի հետ,ցույց տվեցինք թե ինչպես ենք գիրք ներբեռնում մեր համակարգիչների մեչ:Մաթեմատիկական հետաքրքիր խնդիրներ լուծեցինք,միասին ճաեսցինք և ճաշելուց հետո գնացինք  մարմարյա սրահ, այնտեղ  պարեր պարեցինք  և այնուհետև գնացինք մարմնամարզության:Իմ կարծիքով մեր դպրոցը Հրազդանի Վ. Սարոյանի անվան թիվ 11 դպրոցի սովորողներին դուր եկավ:

среда, 27 апреля 2016 г.

Իմ ճանաչած Սահյանը

Համո Սահյանը խնվել է 1914թ.-ի ապրիլի 14-ին Սիսյանի շրջանի լոր գյուղում:
Համո Սահյանը աշխատել է շատ թերթերի և ամսագրերի հրատարակչություններում:Նրա առաջին գիրքը  <<Որոտանի եզերքին>>բանաստեծությունի ժողովածուն է:Նա ստացել է մի շարք պարգևներ և մրցանակներ:Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության,աշխատանքային կարմի դրոշի և <<Պատվո նշան>>շքանաշաններով:
1998 թ.-ին  լույս է տեսել Համո Սահյանի <<Ինձ բացակա չդնեք>>ստեղծագործության ժողովածուն:Այս ընթացքում ես սովորեցի մի շարք բանաստեղծություններ:Ինձ դուր եկած բանաստեղծություննեից ես կառանձնացնեի <<Հայաստան ասելիս>>,<<Անունդ տալիս>>,<<ես կուզեի>>բանաստեղծությունները:
Հ.Սահյանի պոեզիան շարունակում է սնել և սովորեցնել մեզ:

Հ.Սահյանի գյուղում կա նրա տուն թանգարանը,այնտեղ պահված է իր անձնական իրերը : Սիսյանում է նաև նրա հուշարձանը:  

вторник, 26 апреля 2016 г.

Ես բացահայտեցի

Ես այս ամսում շատ բան բացահայտեցի:Ապրիլյան կռիվների ժամանակ մեր բանակը արիաբար կռվեց,չվախեցավ ոչ մի բանից:Մեր զինվորները շատ քաջ են,նրանք թշնամուն պատասխան տվեցին,և ոչնչացրեցին նրանց տանկերը:Քնելուց առաջ աղոթում եմ մեր զինվորներ համար,չէ որ նրանք են պահում մեր սահմանները և ապահովվում մեր խաղաղ քունը :Ես ևս մեկ անգամ իմ մեջ բացահայտեցի,թե ինչքան եմ սիրում իմ հայրենիքը և իմ հայ զինվորին,դրա համար էլ զինվորական բժշկուհի եմ դառնալու,գնամ մեր զինվորներին բուժեմ:Ես դեռ մանկուց եմ ասել,որ զինվորական բժշկուհի եմ դառնալու,բայց հիմա ավելի հաստատակամ եմ,և որոշումս չեմ փոխելու:

Ես բացահայտեցի,թե որքան նվիրյալ զինվորներ ունենք,ու որ նրանք իրենց կյանքը կարող են զոհել իրենց հայրենիքը պաշտպանելու համար:

суббота, 23 апреля 2016 г.

Համո Սահյան


Դասարանական աշխատանք

Կարդում ենք Սահյան
Ստեղծագործական աշխատանք
Սահյանի գյուղը. ի՞նչ ազդեցություն է թողել բնակավայրը Սահյանի վրա:
Բնությունը Սահյանի պոեզիայում:

Իմ  կարծիքով Համո Սահյանը շատ էր սիրում բնությունը:Համո Սահյանը ծնվել էր Լոր գյուղում:Ես շատ եմ լսել,որ Լոր գյուղի բնությունը հիասքանչ է:Ես կարծում եմ,որ այս բանաստեղծություններում նա պատմում է իր գյուղի մասին:Նա իր գյուղը շատ էր սիում:Նա միշտ գովաբանում էր իր գյուղը,իր գյուղի բնություը:Համո Սահյանը իր բանաստեղծություններով իր սերն է արտահայտում իր գյուղի և բնության հանդեպ: Սահյանի գյուղը պայծառ էր և գեղեցիկ:



Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի…
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։

Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը, 
Սարերը վեր թռան:

Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը, 
Ծառերը վեր թռան:

Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը, 
Քարերը վեր թռան:

Եվ ինձ մի պահ թվաց,
Քարերի տակ քնած,
Դարերը վեր թռան:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի...

ԱՆՁՐԵՎ 
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞, չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խ, վիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է: