четверг, 15 сентября 2016 г.

Իմ կարդացած գիրքը

Հարրի Փոթեր
Ես այսօր կարդացել եմ Հարրի Փոթերը գիրքը:Գիրքը մի տղայի մասին էր,որը շատ դժվարություններ էր հաղթահարել :Երբ  Փոթերը մեկ տարեկան էր, Վոլդեմորդը սպանեց իր ծնողներին Լիլի Փոթերին և Ջեյմս Փոթերին:Վոլդեմորդը չկարողացավ սպանել  փոքրիկ Փոթերին այդ իսկ պատճառով նա կորցրեց իր ամբողջ ուժը:Տղան ապրում է իր մորաքրոջ տանը:Ուիզլիները չէին սիորում Փոթերին,և նաև ամաչում էին նրանաից ,այդ իսկ պատճառով նրան պահում էին փոքրիկ սենյակում: Փոթերը և Դարզլիները երբ գնացին կենդանաբանական այգի Հարրին իր թաքնված տաղանդը բացահայտեց:Նա խոսեց օձի հետ և պատահաբար բացեց վանդակը օձը դուրս եկավ ,և Հարրին շնորակալություն հայտնեց:Երբ օձը գնաց  Դարզլիների տղան մոտեցավ վանդակին և անզգուշորեն ընկավ վանդակի մեջ, և վանդակը փակվեց:Նրա ծնողները շատ վախեցան:Երբ գնացին տուն Հարրին պատժեցին:Հարրին ուներ սպի,որը նրան առանձնացնում էր մյուսներից:Հոգվարսի տնորեն Դամբլդորը գալիս է Հարրի ետեևից ,բայց չի տանում նրան Հոգվարթսն:Հարրին Համոզված էր,որ նա յուրահատուկ է:Իմ ամենասիրելի գիրքը Հարրի Փոթերն է:
Իսկ թե ինչ եղավ վերջում, դուք կարդացեք և կիմանաք: 


вторник, 13 сентября 2016 г.

Վերև-ներքև




Ճիշտ է կյանքւոմ կան վերևներ և ներքևեներ:Դա  արդեն ես պատմվածքներից գիտեմ:Բայց ասյ պատմվածքները ցույց են տալիս,որ ներքևները վերև էլ են բարձրանում:Վերևներն էլ գլորվում են ցած:Դրա համար էլ պետք չէ այդքան վերևից նայել ,և ոչ էլ պետք է մտածել, թե չես կարող վերև բարձրանալ:Կա այսպիսի խոսք ,որ  բարձրանալուց բարևիր,որ իջնելուց չամաչես:Ես կարծում եմ դա այդպես է:Պետք չէ,որ վերևներում գտնվողները մտածեն,թե ներքևներում գտնվողները ներքևում էլ կմնան:Կյանքը ցույց կտա,թե ով որտեղ կհայտնվի:Բայց,որտեղ էլ հայտնվի, լավ կլինի,որ հավասար նայես բոլորին:

среда, 7 сентября 2016 г.

Գրքի ճակատագիրը ժամանակակից աշխարհում

Մեր օրերում գիրք շատ քիչ ենք կարդում,ասում են մեծերը:Այն ժամանակ,ասում են տատիկ-պապիկները,բոլորի տանը կար մեծ գրադարան:Բոլորը ժամանակ էին գտնում գիրք կարդալու:Բոլորի Ձեռքի տակ մի գիրք կար:Տատիկս ասում է ,որ նույնիսկ մի քանի անգամ էին կարդում նույն գրքերը:Միմյաց հետ գրքերի փոխանակում անում:Հիմա այլ կերպ ենք վերաբերվում գիրք կարդալուն:Օրինակ ես,այդքան էլ շատ չեմ այցելում գրադարան:Օրեր կար,որ ընկեր Տաթևի հետ ընթերցանության դասեր էինք ունենում ևև գնում գրադարան:Մնացած ժամանակ գրքերից օգտվում ենք էլեկտրոնային տարբերակով:Աշխարհում ընդունված է այս ձևով գիրք կադալը:Ժամանակակից ձևով ենք օգտվում գրքից,բայց գրքի ճակատագիրը, անկեղծ ասած ես չգիտեմ ինչ ավարտ կունենա աշխարհում:

понедельник, 5 сентября 2016 г.

Իմ հետաքրքիր ամառը


Ես այս ամառ գնացել եմ Սևան:Այնտեղ  երեկոները շատ ցուրտ էր:Մենք այնտեղ բարեկամներ ունենք:Ես նաև գնացել եմ  ամառանոց, որտեղ իմ հասակի շնիկներ  կային:Մեկի անունը Սևո էր,իսկ մյուսի անունը Միմի էր:Շատ  գեղեցիկ շնիկներ էին:Ես նաև  ծանոթացա շատ աղջիկների հետ,  մենք միասին Վարդավառ տոնին մասնակցեցինք:Այնտեղի բնությունը շատ խիտ էր , երբ անձրև էր գալիս,խոտերի բույրը տարածվում էր: Աղջիկներով գնացինք անտառ և այնտեղ տեսանք մի հսկա արջ:Ճիշտն ասած շատ վախեցանք և վազելով ետ եկանք: Շատ ուրախ ժամանց անցկացրեցինք:


Ֆոտոշարք











Դեպի Թրասար

Երեկ մենք մասնակցեցինք այս  ուսումնական տարվա առաջին ճամփորդությանը: Գնացել էինք Թրասար ,որը գտնվում է Հրազդանում: Մենք շատ դժվարությամբ բարձրացանք սարը: Ճանփորդությունը նվիրվում էր Աշոտ Բլեյանի  61-ամյակին:Ընկեր Վարդուհու և ընկեր  Տաթևի հետ ուրախ և հետաքրքիր ժամանց անցկացրեցինք սարի գագաթին,այնուհետև մտանք գյուղի    եկեղեցին ,որտեղ երկու հորթուկ տեսանք:Ես շատ զարմացա եկեղեցում հորթուկ տեսնելով:Նրանց կարողացանք դուրս բերել եկեղեցուց,որից հետո  մտանք եկեղեցի և աղոթք արեցինք:Շատ  դրական հույզերով վերադարձանք Երևան:
 
        Այս տարվա  առաջին բարձրունքը հաղթահարված է: 

суббота, 4 июня 2016 г.

ես և իմ սիրելի ջոկատը

 Այս ճամաբարի ժամանակ ես և իմ ջոկատի ղեկավարը ընկեր Հասմիկը միասին շատ ձայնագրություններ էնք արել:Մենք միասին շատ ուրախ խաղեր էնք խաղացել:Այնքան լավ էր,որ դասերն ավարտվել էր ,բայց մենք  չէինք ուզում գնալ տուն:Մեզ հյուր են եկել ընկեր Արևիկը և ընկեր Ելենանան:Ինձ նրանք շատ դուր եկան:Ես  իմ ընկերները հետ ընդմիջմանը գնում եմ  ֆուդբոլ  խաղալու:Մեր ջոկատը շատ լավն է:Ես սիրում եմ իմ ջոկատը:Մենք միասին շատ ուրախ ժամանակ էնք անցկացնում: