воскресенье, 2 октября 2016 г.

Փոքրիկ Իշխանը

Ես կարդացել եմ ,,Փոքրիկ Իշխանը,,:Ես այդ գիրքը շատ եմ սիրում:Փոքրիկ Իշխանը մի տղա էր,որը եկել էր այլ մոլորակից,որտեղ ամեն բան շատ փոքրիկ էր:Նա անապատում էր ընկել և հեղինակին խնդրում էր,որ իր համար ոչխար նկարի:
Նրանք սկսում են զրուցել:
Մենք երեկ գնացել էին Դիջիտեք Էքսպո 2016,այնտեղ կլոր սեղան էր:Հիմնական թեման ուսումնական ծրագրերն էին:Ինձ ամենաշատը դուր եկավ ներկայացված առաջին մասը:Նրանք առաջին դասարանցիներին մուլտի միջոցով սովորեցնում էին հաշվել:Այդպիսի մուլտերը տևում էին 8-րոպե:Նրանք 6տարի է ինչ աշխատում են նմանատիպ համակարգերի վրա:Այնտեղ նաև մրցույթներ կային:Globbing ընկերությունը բոլորին նվիրում էր նոթատետրեր և գրիչներ:



понедельник, 26 сентября 2016 г.

Արտիստը

<<Արտիստը>>պատմվածքը կարդալիս ես շատ եմ հուզվել,ապրել եմ հերոսի հետ,նրա տառապանքները վերագրել ինձ:Ես պատկերացրել եմ,թե դա ինձ հետ է կատարվում:Շատ հուզական պահեր կային այս պատմվացքում:Լևոնին համակրեցիի,ինձ դուր եկավ այն պահը,որ Լևոնը կարողացավ իրեն ճիշտ պահել թեկուզ իր համար ծանր պահին:Ցավը սրտում կարողացավ շնորհավորել Լուիզայի   ամուսնությունը: նա նաև թույլ չէր տալիս,որ վատ վերաբերվեն նրան

Իմ անհատակն նախագիծը


Ես աշունը շատ եմ սիրում:Սիրում եմ աշնան տխրությունը:Տխրում եմ,որ էլ անցած օրերը ետ չեմ բերելու,ամռան ուրախ զվարթ օրերը չեն գալու:Գալու են,բայց իրար նման չեն լինելու:Աշունը ինձ մտածել է տալիս մարդկանց,կենդանիների,ծառերի և ծաղիկների մասին:Դե շուտով ձմեռն էլ կգա,կփռի իր սպիտակ գորգը,և բոլորը այդ գորգի տակ կմրսեն:Երբ ծառերի տերևները թափվում են, ինձ թվում է թե ծառերը լաց են լինում,իսկ երբ քամին սուլում է ու տեղատարափ անձրև է գալիս, իր հետ տանում է իմ երազանքները:
Աշուն, քեզ շատ նկարիչներ են նկարել,և շատ բանաստեղծներ են քեզ գովել:Գովերգել են քո գույնզգույն  գույները:Աշնան երեկոն իր սառը օդով մեզ մրսեցնում է,բայց մեր ջերմ հոգիները նորից ու նորից ուժ են գտնում ջերմանալու: 

воскресенье, 25 сентября 2016 г.

Փոքրիկ հետազոտություն

Ժամանակակից թատրոններում շատ հետաքրքիր է լինում  ներկայացումները:Թտրոնի բեմը  լինում է  լուսավորված էֆեկտներով,ձևավորումներով,որը ավելի հետաքրքիր է դարձնում թե բեմը,թե ներկայացումը:Ներկայացումները շատ փոփոխված են լինում:Ավելի ու ավելի են փոփխվում դերասանները,որոնց կերպարները ժամանակակից տեսք են ունենում:Դա էլ հանդիսատեսի մեջ հետաքրքություն է առաջացնում:Ներկայացվում է թատրոնում տարբեր տարիքի երեխաների համար բեմադրված ներկայացումներ:Լինում են երաժշտական ներկայացումներ:Թատրոն այցելում են մարդիկ,որոնք տարբեր են թե տարիքով,թե ազգությամբ:

понедельник, 19 сентября 2016 г.

Գեղարվեստ

Գեղարվեստը իր մեջ պարունակում է խոր իմաստ:Գեղարվեստի մեջ է մտնում  արվեստի ու գրականության ընդանուր անվանումը: Գեղարվեստը վերաբերվում է կոմպոզիցիայի կառուցման նկարագրին, կատարման հմտությանը:Կա Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,երևանի պետական գեղարվեստա-թաթերական ինստիտուտ,գեղարվեստի ակադեմիա:Գեղարվեստական գրականությունը արվեստի տեսակ է,որն օգտագործվում է,որպես խոսքի և բնական լեզվի նյութ:Կա գեղարվեստական մտածողություն,նուրբ արտիստականություն,կան գեղարվեստական կերպարներ:Կա նաև գեղարվեստական մարմնամարզություն,որով միայն կանայք են զբաղվում:

четверг, 15 сентября 2016 г.

Իմ քաղաքը


Ես իմ քաղաքը շատ եմ սիրում;Մեր քաղաքը ունի շատ հետաքրքիր պատմություն:Մեր քաղաքը շատերն են գրավել, սակայն մեր քաղաքը կարողացել է ազատվել բոլոր կապանքներից և դարձել է ազատ անկախ հայաստան:Շուտով կտոնենք  ազատ անկախ Հայստանի 25 ամյակը: Ես հայսատանում շատ եմ սիրում Գառնին-Գեղարդը :Ես շատ եմ եղել Գառնի-Գեղարդում:Այնտեղ շատ գեղեցիկ է, Գառնիում կա մեր գեղեցիկ Գռնու տաճարը,որը կառուցվել է մ.թ.ա. 2166թ. առաջին դարում:Գառնու տաճարը հռոմեական զորքերը ավերել էին,սակայն այն վերականգնել է Տրդատ Ա-ն:Պակաս գեղեցիկ չէ Գեղարդը,որտեղ գտնվում է Գեղարդի միջնադարյա վանքը:Այն կոչվել է Այրիվանք,քարային կառույցների պատճառով:Իսկ 13-րդ դարից այն կոչվել է Սուրբ Գեղարդ(որտեղ  խոցվել էր խաչված Հիսուսը):Իմ քաղաքը շատ այլ գեղեցիկ վայրեր ունի սակայն ես ամենից շատը սիրում եմ  Գառնի-Գեղարդը: Երբ  արտերկրց հյուրեր ենք ունենում,ես անմիջապես առջարկում եմ առաջինը այցելել Գառնի-Գեղարդ: