вторник, 11 октября 2016 г.

Ավետիք Իսահակյանի կյանքից հետաքրքիր հատվածներ

Երկար տարիներ բացակայելուց հետո Ավետիք Իսահակյանը այցի է գալիս հայրենի Գյումրի քաղաքը:Մի օր հանդիպում է սիրած աղջկան՝Շուշիկին, որին վաղուց չէր տեսել:Կարոտակեզ սիրահարները որոշում են զբոսանքի գնալ քաղաքից դուրս:Վարպետը դիմում է քաղաքի նշանավոր կառապան Վեսյոլի Վարդանին և խնդրում է, որ իրենց տանի քաղաքից դուրս՝ շրջագայության:Վարդանը սիրով համաձայնում է և կառքը քշում սարն ի վեր՝դեպի Արագած լեռան փեշերը:Քաղաքից դուրս գալու ժամանակ Վարպետը ծածուկ կառապանին հասկացնում է, որ երբ հասնեն մոտակա բլուրները, մի հարմար պահի այնպես անի, թե իբր ձեռքի կնուտը//մտրակ// վայր է ընկել ու իրենց մենակ թողնի կառքի մեջ:Վեսյոլի Վարդանին էլ էտ էր պետք:Երբ կառքը սուրում է բլուրների մոտով, ու ճանապարհը խորդուբորդ էր, Վարդանը թե՝ վա՜յ Ավո՛ ջան, կներես, կնուտը ձեռքիցս վայր է ընկել, իջնեմ ման գամ:Վարդանն իջնում է, ջահել սիրահարներն իրենց ազատ զգալով հրճվում, ուրախանում են,իսկ Վեսյոլի Վարդանը, երկար ու բարակ ման գալով կնուտը, գտնել չի կարողանում....
Տարիներ անց Իսահակյանը կրկին Թիֆլիսից գալիս է հայրենի քաղաք, բայց այս անգամ արդեն իր տիկնոջ՝Սոֆիկի հետ:Այնպես է լինում, որ բանաստեղծը որոշում է զբոսանքի դուրս ելնել իր ծանոթ, բայց արդեն ծերացած կառապանի կառքով:Երբ մի փոքր քաղաքից հեռանում են, Վեսյոլի Վարդանը հիշում է տասնամյակներ առաջ Ավոյի ապսպրանքը//հանձնարարություն// և դառնալով նրան՝ ասում՝ հը՞, ի՞նչ կըսես, կնուտը գցե՞մ:
Իսահակյանը թե՝Վարդան ջան,իզուր նեղություն մի՛ կրե, կողքիս կինս է:

 Ավետիք Իսահակյանը նկարիչ Ռուխկյանի հետ դուրս էր եկել դաշտ` զբոսնելու: Երկու գյուղացի վար էին անում: Մաճը բռնած գյուղացին մեղմ ու քաղցր ձայնով երգում էր .«Մաճկալ ես, բեզարած ես...»: Լսելով գնում էին նրանց հետևից: Երբ երգն ավարտվեց, մոտեցան, բարևեցին,հետո Վարպետը հարցրերց.-Ի՞նչ կերգեիր:-էդ քո խելքի բանը չէ,- պատասխանեց գյուղացին:-Էդ երգը ես եմ գրել,- ասաց Վարպետը:Գյուղացին նայեց, ոտքից գլուխ չափեց Վարպետին.-Գնա գործիդ, էդ մեր գեղի երգն է,- ասաց ու շարունակեց վարը:



Ավետիք Իսահակյանը Սևանա կղզու գրողների տան պատշգամբում նստած  զրուցում էր կրտսեր գրող ընկերների հետ կարծես մի պահ նա վերացավ աշխարհից ու շշնջաց .- Ախ չմեռնեի, թերակղզին նորից կղզի դարձած տեսնեի … Մի՞ թե այս սքանչելի գեղեցկությունը թողնելու, գնալու ենք…- Մի մտածի, վարպետ ջան, հալա մի տաս տարի էլ կապրես  - իբրև թե կատակով ասաց մեկը: Մյուսները ծիծաղեցին:- Ինչու  բերանդ կչորանար, որ մի քսան, երեսուն տարի  ասեիր:- Վարպետ ջան, ես ռեալիստ եմ:- Ռեալիզմդ հաստափոր վարպետիդ համար պահիր , -  խոսքը եզրափակեց վարպետր:Այդ խոսակցությունից հետո վարպետը ապրեց ևս քսաներկու տարի:
Ծերության տարիներին Ավետիք Իսահակյանը սովորություն էր ձեռք բերել գրել անկողնում պառկած: Մի անգամ նրան է այցելում մի թղթակից: Կինը դիմում է գրող ամուսնուն.-Ավո, դու չես կարծում, որ թղթակցի հետ զրուցելը պառկած վիճակում, այն էլ՝ անկողնում, պատշաճ չէ:-Ինչ կա որ, սիրելիս,-դիմում է կնոջը մեծ բանաստեղծը,- եթե կարծում ես այդպես անհարմար է, նրա համար էլ մի անկողին պատրաստիր:

понедельник, 10 октября 2016 г.

Ես և հեռուստացույցը



Տատիկս պատմում է,որ իրենց ժամանակ հեռուստացույց ոչ բոլորը ունեին. շատ թանկ արժեր:Պատմում է,թե ինչքան են ուրախացել,երբ իր հայրիկը մի փոքրիկ հեռուստացույց է գնել իրենց համար:Այդ հեռուստացույցը սև ու սպիտակ էր ցույց տալիս, բայց իրենք այնքան հետաքրքրությամբ էին այն դիտում:

Ա՛յ, իսկ հիմա ուրիշ  է: Հիմա մեծ են հեռուստացույցները, հեռակառավարման վահանկով:Ես կարող եմ հեռուստացույցով դիտել շատ ալիքներ,իսկ եթե ինձ պետք լինի,կարող եմ նույն հաղորդումը հաջորդ օրն էլ նայել,կամ եթե չեմ հասցրել նայել,  կարող եմ առաջ բերել մի քանի օրվա հաղորդումները:Այժմ շատ զարգացած է ամեն ինչ:Ես սիրում եմ հեռուստացույց դիտել,շատ  լավ հաղորդումներ կան:Ճիշտ է, կան նաև միջին մակարդակի հաղորդումներ,բայց ես շրջանցում եմ այն:Կուզենայի լինեին ավելի ուսուցողական հաղորումներ, իմ տարիքի երեխաների համար նկարած կինոներ,որոնք  լինեին հայկական:Ես նայում եմ մանկական կինոնկարներ,բայց դրանք թարգմանված են լինում:Ունեմ հատուկ ժամեր,որ պիտի ամպայման հեռուստացույցը միացնեմ,և դիտեմ այդ հաղորդումը կամ մուլտֆիլմը:Մի ժամանակ ուզում էի հաղորդավարուհի դառնալ,որ բոլորը ինձ տեսնեն,բայց հետո որոշումս փոխեցի:Ոչ այն բանի համար,որ վատ մասնագիտություն է,այլ որոշեցի զինվորական բժշկուհի լիներ, և օգնել զինվորներին:

суббота, 8 октября 2016 г.

Վերլուծություն Ծերունին և ծովը

Ծերունին լավ ձկնորս էր, նա տարբերվում էր մյուս ձկնորսնեից:Ծերուկը խոսում էր ձկների հետ,նրանց համոզում էր կարդը կուլ տալ,զգում էր ձկների մոտենալն ու հեռանալը:Ծերունին լավ էր նավակ թիավարում:Նա խղճում էր թռչուններին,ասում էր,որ նրանց կյանքը ավելի դժվար է քան մեր կյանքը:Ծերունին երբեմն իրեն անբախտ էր համարում:Ծերունին երբ ձուկ էր բռնում, նա շատ զգույշ էր վարվում,դանդաղ էր գործում,որ չվնասեր,իսկ երբ վերջնական բռնեում էր շատ էր ուրախանում:Հետո սկսում էր մտովի վաճառել իր բռնած ձուկը:Ծերունին կարծում էր,որ ձկնորսությունը սպանում է իրեն,նաև չի թողնում մեռնել: