воскресенье, 10 апреля 2016 г.

Վերլուծություն

Վերլուծություն

Այս  ստեղծագործությունը  կարդալով ես մեկ անգամ ևս համոզվեցի,որ չի կարելի նման կերպ վարվել  ծառերի հետ:Նրանք մեզ տալիս են ամեն ինչ,իսկ մենք նրանց՝ ոչինչ :Մենք նույնիսկ նրանց զրկում ենք աճելու և մեզ օգուտ տալու հնարավորությունից: 

Ծառերի գանգատը
Մեր տված փայտից կրակ են անում, տուն տաքացնում, թոնիրը վառում, կերակուր եփում, փափուկ հաց թխում, ուտում կշտանում, բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Մեր գերաններից շինում են տներ, գոմեր, մարագներ,  ժամեր ու  վանքեր, մեր տախտակներից ՝ հատակ, առաստաղ, աթոռ, պահարան, սեղան, նստարան, դուռ ու պատուհան և այլ շատ տեսակ կահ և կարասիք. բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով  մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Կամուրջ են շինում ՝գետերով անցնում. սայլեր են շինում ՝ամեն ինչ կրում. գութան են շինում հողերը հերկում. լուծ, սամի շինում եզ, գոմեշ լծում, օրորոց շինում ՝մանկիկ օրորում. քանոն են շինում ՝տետրակներ տողում, նավեր են շինում ՝ծովի մեջ լողում... բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:

Ով չի տանձ կերել կամ կարմիր խնձոր, նուռ ու սերկևիլ, կեռաս ու սալոր, դեղձ կարմրաթշիկ, ծիրան անուշիկ: Ապա խաղողը. և քանի տեսակ կանաչ ու կարմիր, թուխ - թուխ ու սպիտակ, և այդ  ամենը  մարդիկ են ուտում... Բայց մեզ չեն հիշում, մեզ չեն պահպանում, այլ անգութ կերպով մեզ  կոտորում են, մեզ փչացնում, ոչնչացնում:
Խելոք մանուկներ, դուք որ մեծանաք, մեծ մարդիկ դառնաք, մեզ խնայեցեք, մեզ պահպանեցեք  և ձեր հանդերում, ձեր այգիներում ծառեր տնկեցեք...

вторник, 5 апреля 2016 г.

Կարգախոս,որով ես առաջնորդվում եմ

Ես  ունեմ երկու կարգախոս:Իմ առաջին կարգախոսը սա է <<Ով  ինչ անի, իրեն կանի>>:Ես կարծում եմ,որ  այդ կարգախոսը ինձ շատ հարմար է:Ես արդեմ  մեկ տարի է, ինչ դրանով եմ առաջնորդվում:Այդ կարգախոսը նշանակում է,որ մարդ ինչ ուզում է իրեն անել, պետք է դա ուրիշին անի,քանի որ մարդու արարքը անպատասխան չի մնում: Օրինակ՝ եթե մեկին օգնում ես,շատ հնարավոր է,որ արածդ լավությունը ետ վերադառնա քեզ:Իսկ իմ մյուս կագախոսը սա է՝ <<Սովորել,սովորել,սովորել>>:Իմ կարծիքով մարդ շատ բան ունի սովորելու կյանքում:Մարդը կարող  է միայն սովորելով ինչ- որ բանի հասել:Սովորելը մարդու կյանքի իմաստն է:Մարդը միշտ էլ պետք է սովորի:Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում:

вторник, 29 марта 2016 г.

Կոշ գյուղի Ֆոտոպատում

Գոշա կրկեսում

Մի օր մայրիկիս,տատիկիս և փոքր եղբորս հետ գնացել էինք  Գոշա շրջիկ կրկես:Այնտեղ էր Գոշա վագրը,որը իր համարով բոլորին զարմացրել  էր:Սկզբում փոքր շնիկները ելույթ ունեցան,հետո ձիերը եկան իրենց գեղեցիկ կատարումով,բոլորը սկսեցին ծափահարել:Ծաղրածուն բոլորին զվարճացրեց իր ծիծաղաշարժ համարներով:Նրա դեմքին նայելով բոլորը ծիծաղում էին:Հետո ամենածիծաղղելին այն էր,որ երբ եկավ Գոշա  վագրը բոորը վախից քարացան:Հետևում էինք նրա ամեն մի շարժումին:Մենք առաջին շարքում էինք նստած:Գոշան պիտի կրակիր մեջով անցներ,բայց չէր բարձրանում վերև,չէր ենթարկվում  վարժեցնողին:Անընդհատ վազում էր մեզ մոտ,մեզ թվում էր,ուր որ է կթռնի մեր վրա:Վախենալու ձայներ էր հանում,վազվզում ու նորից մեր վրա հարձակվում:Վարժեցնողը զարմացել էր վագրի պահվացքից,նույնիսկ այն փոքրիկ մսերը,որով նրան կերակրում էին,չէր ուզում ուտել:Նորից ու նորից գալիս էր մեզ մոտ,ու ոչ մի համար ցույց չտվեց, այդպես բոլորը զարմացած նայում էին:
Դուրս եկանք կրկեսից,հանկարծ տատիկս բացեց պայուսակը,տեսավ իր մոտ մնացած երշիկը,որ եղբայրս չէր կերել ու սկսեց ծիծաղել,ասաց, որ վագրը երշիկի հոտ էր առել,դրա համար էլ մեզ մոտ էր վազում, ու չէր կատարում իր համարը:Մենք բոլորս սկսեցինք բարձր ծիծաղել Գոշայի վրա:
Սա իրական դեպք է:

воскресенье, 27 марта 2016 г.

Կոշի գյուղ

Ես   իմ ընկերների և ուսուցիչների հետ գնացել էի Կոշի ամրոց:Այնտեղ մենք գնացինք երկու եկեղեցիներ՝  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Գևորգ:Այնտեղ մոմ վառեցինք:Մի պապիկից,որը այնտեղի բնակիչ էր, հարցազրույց վերցրինք : Պապիկը մեր գրեթե բոլոր հարցերին պատասխանեց:Նա մեզ ասաց,որ գյուղի անունը այն ժամանակ ոչ թե Կոշ է եղել, այլ Կվաշ:Պապիկը մեզ ասաց նաև,որ այդ ամրոցում ապրել է հիմնականում Իշխանը, այն երբեմն կոչվել է Աղջկա բերդ: Շատ խաղեր խաղացինք:Իմ կարծիքով այդ օրը շատ հագեցած ու հետաքրքիր էր:Երեխաների մի մասը երգում էր, իսկ մյուս մասը հումորներ էին անում:Մենք նաև բարձրունք հաղթահարեցինք:Ես և իմ ընկերները մի հուշարձան տեսանք Կոշ գյուղի հարավ խճուղու եզրին:Այդ խաչքարը կառուցվել էր 1195թվականին՝ կարմիր տուֆով: Եվս մի գողտրիկ անկյուն մենք բացահայտեցինք,և դա միայն  ճանփորդության շնորհիվ:

понедельник, 21 марта 2016 г.

Ելք

Ելք
Լինում են պահեր,որ ես դժվարանում եմ  ինչ-որ  բան անելուց,ու ինձ թվում է,թե ելք չկա:Բայց, երբ մայրիկս ինձ խորհուրդներ է տալիս և ուղղություն ցույց տալիս,ես դուրս եմ գալիս հուսահատությունից ու գտնում ելքը:
Մի  արևոտ օր ես նստել էի պատշգամբում,  արևի ջերմությունից քունս տարավ,ու ես քնեցի:Խորը քնի մեջ ես երազ տեսա:Տեսա ինձ ծովում լողալիս,ու հանկարծ ջրի տակից մի ջրային օձ փաթաթվեց ոտքիս:Ես սկսեցի բղավել,ինձ թվում էր՝  ուր որ է կկծի,բայց չգիտես որտեղից մի փրկարար ծովի հատակից բարձրացավ ու օձին արագ հեռացրեց ինձանից:Այս երազը կարծես  ինձ մեկ անգամ ևս ցույց տվեց,որ չպետք է հուսահատվել,ելք միշտ էլ կգտնվի:

суббота, 19 марта 2016 г.

Իմ հորինած առակը

Ուղտը
Ուղտին ասում են,գիտես ինչքան են քեզ քննադատում:Դու սապատավոր ես,ծուռ ու մռտիկ,բայց ոչ մի անգամ չէս փորձել քննադատողներին կծու խոսք ասել:
Ուղտը ասում է.
-Եթե բողեքեմ,հերքեմ, ինչ է կուզս կհարթվի:Հանցանք չէ ճիշտ խոսելը և ասելը:Եթե արդար է ասված,ընդունիր:

Առակը ուզում է ասել,եթե կուզիկ ես,արդար խոսքը պիտի ընդունես սուսիկ-փուսիկ: