четверг, 5 ноября 2015 г.

Դավիթ Հարությունի Պողոսյանը ծնվել է 1983 թվականի դեկտեմբերի 4-ին Երևանում:Դավիթը մանկուց հաշմանդամ է ունի մանկական ուղեղային կաթված:Նրա ձեռքերն ու ոտքերը չեն աշխատում, սակայն նա չի կորցնում իրեն և զբաղվում է նորմալ մարդու առօրյաով:Նա սիրում է կարդալ Եղիշե Չարենց,Համո Սահյան և ուրիշ շատ սիրված գրողների: Դավիթը նաև ստեղծագործում է նա շատ հետաքրքիր բանաստեղծություններ է գրում:Դավիթը չի կարողանում ձեռքերը և ոտքերը շարժել, նա կարողանում է համակարգչով մուտքագրել սակայն ոչ թե ինչ որ մեկի օգնությամբ, այլ ինքն իր ուժերով իր աչքերով է մուտքագրում: Նա շատ լավ բանաստեղծություններ էր գրել, իր մտահորիզոնը շատ զարգացած էր:Նա իր ծնողների հետ այսօր եկել էր Տիգրան Հայրապետյան գրադարան:Երբ մի աղջիկ հարցրեց նրան երջանկության գաղտնիքը, նա պատասխանեց, որ իրական երջանկությունը սերն է և հարգանքը:Ինձ այդ խոսքերը շատ հուզեցին և ես այդ տողերը երբեք չեմ մոռանա: Դավիթ Պողոսյանը երբ բոլորիս հրավիրեց սեղանի շուրջ, մենք տեսանք շատ գեղեցիկ և երկար վարդեր, որը նվիրեցին բոլոր ուսուցչուհիներին:Ես ուրախ եմ որ այսօր այդտեղ ներկա գտնվեցի: 

Комментариев нет:

Отправить комментарий