среда, 27 апреля 2016 г.

Իմ ճանաչած Սահյանը

Համո Սահյանը խնվել է 1914թ.-ի ապրիլի 14-ին Սիսյանի շրջանի լոր գյուղում:
Համո Սահյանը աշխատել է շատ թերթերի և ամսագրերի հրատարակչություններում:Նրա առաջին գիրքը  <<Որոտանի եզերքին>>բանաստեծությունի ժողովածուն է:Նա ստացել է մի շարք պարգևներ և մրցանակներ:Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության,աշխատանքային կարմի դրոշի և <<Պատվո նշան>>շքանաշաններով:
1998 թ.-ին  լույս է տեսել Համո Սահյանի <<Ինձ բացակա չդնեք>>ստեղծագործության ժողովածուն:Այս ընթացքում ես սովորեցի մի շարք բանաստեղծություններ:Ինձ դուր եկած բանաստեղծություննեից ես կառանձնացնեի <<Հայաստան ասելիս>>,<<Անունդ տալիս>>,<<ես կուզեի>>բանաստեղծությունները:
Հ.Սահյանի պոեզիան շարունակում է սնել և սովորեցնել մեզ:

Հ.Սահյանի գյուղում կա նրա տուն թանգարանը,այնտեղ պահված է իր անձնական իրերը : Սիսյանում է նաև նրա հուշարձանը:  

вторник, 26 апреля 2016 г.

Ես բացահայտեցի

Ես այս ամսում շատ բան բացահայտեցի:Ապրիլյան կռիվների ժամանակ մեր բանակը արիաբար կռվեց,չվախեցավ ոչ մի բանից:Մեր զինվորները շատ քաջ են,նրանք թշնամուն պատասխան տվեցին,և ոչնչացրեցին նրանց տանկերը:Քնելուց առաջ աղոթում եմ մեր զինվորներ համար,չէ որ նրանք են պահում մեր սահմանները և ապահովվում մեր խաղաղ քունը :Ես ևս մեկ անգամ իմ մեջ բացահայտեցի,թե ինչքան եմ սիրում իմ հայրենիքը և իմ հայ զինվորին,դրա համար էլ զինվորական բժշկուհի եմ դառնալու,գնամ մեր զինվորներին բուժեմ:Ես դեռ մանկուց եմ ասել,որ զինվորական բժշկուհի եմ դառնալու,բայց հիմա ավելի հաստատակամ եմ,և որոշումս չեմ փոխելու:

Ես բացահայտեցի,թե որքան նվիրյալ զինվորներ ունենք,ու որ նրանք իրենց կյանքը կարող են զոհել իրենց հայրենիքը պաշտպանելու համար:

суббота, 23 апреля 2016 г.

Համո Սահյան


Դասարանական աշխատանք

Կարդում ենք Սահյան
Ստեղծագործական աշխատանք
Սահյանի գյուղը. ի՞նչ ազդեցություն է թողել բնակավայրը Սահյանի վրա:
Բնությունը Սահյանի պոեզիայում:

Իմ  կարծիքով Համո Սահյանը շատ էր սիրում բնությունը:Համո Սահյանը ծնվել էր Լոր գյուղում:Ես շատ եմ լսել,որ Լոր գյուղի բնությունը հիասքանչ է:Ես կարծում եմ,որ այս բանաստեղծություններում նա պատմում է իր գյուղի մասին:Նա իր գյուղը շատ էր սիում:Նա միշտ գովաբանում էր իր գյուղը,իր գյուղի բնություը:Համո Սահյանը իր բանաստեղծություններով իր սերն է արտահայտում իր գյուղի և բնության հանդեպ: Սահյանի գյուղը պայծառ էր և գեղեցիկ:



Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն էուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից
Այս իմ հրաշք աշխարհն էուր
Շողքը տեր էշվաքը՝ հյուր։

Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը
Սարերը վեր թռան:

Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը
Ծառերը վեր թռան:

Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը
Քարերը վեր թռան:

Եվ ինձ մի պահ թվաց,
Քարերի տակ քնած,
Դարերը վեր թռան:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի...

ԱՆՁՐԵՎ 
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խվիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:


суббота, 16 апреля 2016 г.

Նյութերի Տեղափոխումն օրգանիզմում


Աղայանական օրեր

<<Աղայանակն օրեր>>նախագծի օգնությամբ իմացա Աղայանի կենսագրության մասին:Կարդացել եմ <<Քիչ էլ քիչ էլ>>,<<Այծատուր>>,<<Անահիտ>>,<<Անվախը կամ աներկյուղը>>,<<Աղայանի մանկական ստեղծագործությունները>>:Նաև իմացա վերնատան մասին:<<Վերնատունը >>մի տեղ էր որտեղ հայտնի գրողները հավաքվում էին և փորձում փրկել հայ գրականությունը:Ես իմացա Աղայանի մանկության,պատանեկության, ծերության նրա ինքնակրթության մասին:Ինձ մոտ էլ միտք առաջացավ զբաղվել ինքնակրթությամբ:



Վերլուծություն

<<Այծատուր>>


Այս  հեքիաթը այն մասին է,թե ինչպես մի հարուստ մարդ ուզում է տղային սպանել,բայց չի հաջողվում,ու ամեն անգամ Սովդաքարը ընկնում է իր փորած փոսը:Մարդու ճակատին ինչ գրված է այդ էլ լինում է:Աստված է որոշում ում կյանք տա և ում մահ:Սովդաքարը ընկնում է իր սարքած խորը հորը և մահանում: 

среда, 13 апреля 2016 г.

Վախը

Աշխարհում շատ մարդիկ կան,որ վախից մահանում են:Ես էլ ձեզ իմ վախի մասին կպատմ եմ:Ես  փոքրուց մինչև հիմա շատ եմ վախենում մթությունից:Մթում կարծես ինչ որ ահասառսուր բան լինի,որը մեզ միշտ վախեցնում է:Ես երբ 6 տարեկան էի, և արդեն ուշ ժամ էր, բակում խաղում էի, իմ ընկերուհին ինձ ասաց,որ գիշերները մեր փողոցում չար կախարդներ են շրջում,նրանք գիշեները մարդկանց են որոնում,և ուտում կամ կաթսայում ճաշ պատրաստում:Այդ միտքը ինձ հանգիստ չտվեց,և ես անընդհատ հիշում էի,երբ գալիս էր գիշեը:Ինձ թվում էր, թե ուր- որ է ներս կմտնի կախարդը և ինձ կտանի:Ես աչքերս ամուր փակում էի և աշխատում էի արագ քնել:
Ճիշտ է ես երբ արդեն մեծացա և հասկացա,որ ընկերուհիս խաբում էր ինձ, բայց միևնունյնն  է, ես հիմա էլ եմ վախենում մթությունից:Իմ կարծիքով մութը մի սև արկղ է,որի մեջ դու չգիտես թե ինչ կարող է լինել:Ես այս վախի զգացումը չէի ուզենա որ, որևէ մեկը ունենար: