понедельник, 26 сентября 2016 г.

Արտիստը

<<Արտիստը>>պատմվածքը կարդալիս ես շատ եմ հուզվել,ապրել եմ հերոսի հետ,նրա տառապանքները վերագրել ինձ:Ես պատկերացրել եմ,թե դա ինձ հետ է կատարվում:Շատ հուզական պահեր կային այս պատմվացքում:Լևոնին համակրեցիի,ինձ դուր եկավ այն պահը,որ Լևոնը կարողացավ իրեն ճիշտ պահել թեկուզ իր համար ծանր պահին:Ցավը սրտում կարողացավ շնորհավորել Լուիզայի   ամուսնությունը: նա նաև թույլ չէր տալիս,որ վատ վերաբերվեն նրան

Իմ անհատակն նախագիծը


Ես աշունը շատ եմ սիրում:Սիրում եմ աշնան տխրությունը:Տխրում եմ,որ էլ անցած օրերը ետ չեմ բերելու,ամռան ուրախ զվարթ օրերը չեն գալու:Գալու են,բայց իրար նման չեն լինելու:Աշունը ինձ մտածել է տալիս մարդկանց,կենդանիների,ծառերի և ծաղիկների մասին:Դե շուտով ձմեռն էլ կգա,կփռի իր սպիտակ գորգը,և բոլորը այդ գորգի տակ կմրսեն:Երբ ծառերի տերևները թափվում են, ինձ թվում է թե ծառերը լաց են լինում,իսկ երբ քամին սուլում է ու տեղատարափ անձրև է գալիս, իր հետ տանում է իմ երազանքները:
Աշուն, քեզ շատ նկարիչներ են նկարել,և շատ բանաստեղծներ են քեզ գովել:Գովերգել են քո գույնզգույն  գույները:Աշնան երեկոն իր սառը օդով մեզ մրսեցնում է,բայց մեր ջերմ հոգիները նորից ու նորից ուժ են գտնում ջերմանալու: 

воскресенье, 25 сентября 2016 г.

Փոքրիկ հետազոտություն

Ժամանակակից թատրոններում շատ հետաքրքիր է լինում  ներկայացումները:Թտրոնի բեմը  լինում է  լուսավորված էֆեկտներով,ձևավորումներով,որը ավելի հետաքրքիր է դարձնում թե բեմը,թե ներկայացումը:Ներկայացումները շատ փոփոխված են լինում:Ավելի ու ավելի են փոփխվում դերասանները,որոնց կերպարները ժամանակակից տեսք են ունենում:Դա էլ հանդիսատեսի մեջ հետաքրքություն է առաջացնում:Ներկայացվում է թատրոնում տարբեր տարիքի երեխաների համար բեմադրված ներկայացումներ:Լինում են երաժշտական ներկայացումներ:Թատրոն այցելում են մարդիկ,որոնք տարբեր են թե տարիքով,թե ազգությամբ:

понедельник, 19 сентября 2016 г.

Գեղարվեստ

Գեղարվեստը իր մեջ պարունակում է խոր իմաստ:Գեղարվեստի մեջ է մտնում  արվեստի ու գրականության ընդանուր անվանումը: Գեղարվեստը վերաբերվում է կոմպոզիցիայի կառուցման նկարագրին, կատարման հմտությանը:Կա Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջ,երևանի պետական գեղարվեստա-թաթերական ինստիտուտ,գեղարվեստի ակադեմիա:Գեղարվեստական գրականությունը արվեստի տեսակ է,որն օգտագործվում է,որպես խոսքի և բնական լեզվի նյութ:Կա գեղարվեստական մտածողություն,նուրբ արտիստականություն,կան գեղարվեստական կերպարներ:Կա նաև գեղարվեստական մարմնամարզություն,որով միայն կանայք են զբաղվում:

четверг, 15 сентября 2016 г.

Իմ քաղաքը


Ես իմ քաղաքը շատ եմ սիրում;Մեր քաղաքը ունի շատ հետաքրքիր պատմություն:Մեր քաղաքը շատերն են գրավել, սակայն մեր քաղաքը կարողացել է ազատվել բոլոր կապանքներից և դարձել է ազատ անկախ հայաստան:Շուտով կտոնենք  ազատ անկախ Հայստանի 25 ամյակը: Ես հայսատանում շատ եմ սիրում Գառնին-Գեղարդը :Ես շատ եմ եղել Գառնի-Գեղարդում:Այնտեղ շատ գեղեցիկ է, Գառնիում կա մեր գեղեցիկ Գռնու տաճարը,որը կառուցվել է մ.թ.ա. 2166թ. առաջին դարում:Գառնու տաճարը հռոմեական զորքերը ավերել էին,սակայն այն վերականգնել է Տրդատ Ա-ն:Պակաս գեղեցիկ չէ Գեղարդը,որտեղ գտնվում է Գեղարդի միջնադարյա վանքը:Այն կոչվել է Այրիվանք,քարային կառույցների պատճառով:Իսկ 13-րդ դարից այն կոչվել է Սուրբ Գեղարդ(որտեղ  խոցվել էր խաչված Հիսուսը):Իմ քաղաքը շատ այլ գեղեցիկ վայրեր ունի սակայն ես ամենից շատը սիրում եմ  Գառնի-Գեղարդը: Երբ  արտերկրց հյուրեր ենք ունենում,ես անմիջապես առջարկում եմ առաջինը այցելել Գառնի-Գեղարդ:






Իմ կարդացած գիրքը

Հարրի Փոթեր
Ես այսօր կարդացել եմ Հարրի Փոթերը գիրքը:Գիրքը մի տղայի մասին էր,որը շատ դժվարություններ էր հաղթահարել :Երբ  Փոթերը մեկ տարեկան էր, Վոլդեմորդը սպանեց իր ծնողներին Լիլի Փոթերին և Ջեյմս Փոթերին:Վոլդեմորդը չկարողացավ սպանել  փոքրիկ Փոթերին այդ իսկ պատճառով նա կորցրեց իր ամբողջ ուժը:Տղան ապրում է իր մորաքրոջ տանը:Ուիզլիները չէին սիորում Փոթերին,և նաև ամաչում էին նրանաից ,այդ իսկ պատճառով նրան պահում էին փոքրիկ սենյակում: Փոթերը և Դարզլիները երբ գնացին կենդանաբանական այգի Հարրին իր թաքնված տաղանդը բացահայտեց:Նա խոսեց օձի հետ և պատահաբար բացեց վանդակը օձը դուրս եկավ ,և Հարրին շնորակալություն հայտնեց:Երբ օձը գնաց  Դարզլիների տղան մոտեցավ վանդակին և անզգուշորեն ընկավ վանդակի մեջ, և վանդակը փակվեց:Նրա ծնողները շատ վախեցանրբ գնացին տուն Հարրին պատժեցին:Հարրին ուներ սպի,որը նրան առանձնացնում էր մյուսներից:Հոգվարսի տնորեն Դամբլդորը գալիս է Հարրի ետեևից ,բայց չի տանում նրան Հոգվարթսն:Հարրին Համոզված էր,որ նա յուրահատուկ է:Իմ ամենասիրելի գիրքը Հարրի Փոթերն է:
Իսկ թե ինչ եղավ վերջում, դուք կարդացեք և կիմանաք


вторник, 13 сентября 2016 г.

Վերև-ներքև




Ճիշտ է կյանքւոմ կան վերևներ և ներքևեներ:Դա  արդեն ես պատմվածքներից գիտեմ:Բայց ասյ պատմվածքները ցույց են տալիս,որ ներքևները վերև էլ են բարձրանում:Վերևներն էլ գլորվում են ցած:Դրա համար էլ պետք չէ այդքան վերևից նայել ,և ոչ էլ պետք է մտածել, թե չես կարող վերև բարձրանալ:Կա այսպիսի խոսք ,որ  բարձրանալուց բարևիր,որ իջնելուց չամաչես:Ես կարծում եմ դա այդպես է:Պետք չէ,որ վերևներում գտնվողները մտածեն,թե ներքևներում գտնվողները ներքևում էլ կմնան:Կյանքը ցույց կտա,թե ով որտեղ կհայտնվի:Բայց,որտեղ էլ հայտնվի, լավ կլինի,որ հավասար նայես բոլորին:

среда, 7 сентября 2016 г.

Գրքի ճակատագիրը ժամանակակից աշխարհում

Մեր օրերում գիրք շատ քիչ ենք կարդում,ասում են մեծերը:Այն ժամանակ,ասում են տատիկ-պապիկները,բոլորի տանը կար մեծ գրադարան:Բոլորը ժամանակ էին գտնում գիրք կարդալու:Բոլորի Ձեռքի տակ մի գիրք կար:Տատիկս ասում է ,որ նույնիսկ մի քանի անգամ էին կարդում նույն գրքերը:Միմյաց հետ գրքերի փոխանակում անում:Հիմա այլ կերպ ենք վերաբերվում գիրք կարդալուն:Օրինակ ես,այդքան էլ շատ չեմ այցելում գրադարան:Օրեր կար,որ ընկեր Տաթևի հետ ընթերցանության դասեր էինք ունենում ևև գնում գրադարան:Մնացած ժամանակ գրքերից օգտվում ենք էլեկտրոնային տարբերակով:Աշխարհում ընդունված է այս ձևով գիրք կադալը:Ժամանակակից ձևով ենք օգտվում գրքից,բայց գրքի ճակատագիրը, անկեղծ ասած ես չգիտեմ ինչ ավարտ կունենա աշխարհում:

понедельник, 5 сентября 2016 г.

Իմ հետաքրքիր ամառը


Ես այս ամառ գնացել եմ Սևան:Այնտեղ  երեկոները շատ ցուրտ էր:Մենք այնտեղ բարեկամներ ունենք:Ես նաև գնացել եմ  ամառանոց, որտեղ իմ հասակի շնիկներ  կային:Մեկի անունը Սևո էր,իսկ մյուսի անունը Միմի էր:Շատ  գեղեցիկ շնիկներ էին:Ես նաև  ծանոթացա շատ աղջիկների հետ,  մենք միասին Վարդավառ տոնին մասնակցեցինք:Այնտեղի բնությունը շատ խիտ էր , երբ անձրև էր գալիս,խոտերի բույրը տարածվում էր: Աղջիկներով գնացինք անտառ և այնտեղ տեսանք մի հսկա արջ:Ճիշտն ասած շատ վախեցանք և վազելով ետ եկանք: Շատ ուրախ ժամանց անցկացրեցինք:


Ֆոտոշարք











Դեպի Թրասար

Երեկ մենք մասնակցեցինք այս  ուսումնական տարվա առաջին ճամփորդությանը: Գնացել էինք Թրասար ,որը գտնվում է Հրազդանում: Մենք շատ դժվարությամբ բարձրացանք սարը: Ճանփորդությունը նվիրվում էր Աշոտ Բլեյանի  61-ամյակին:Ընկեր Վարդուհու և ընկեր  Տաթևի հետ ուրախ և հետաքրքիր ժամանց անցկացրեցինք սարի գագաթին,այնուհետև մտանք գյուղի    եկեղեցին ,որտեղ երկու հորթուկ տեսանք:Ես շատ զարմացա եկեղեցում հորթուկ տեսնելով:Նրանց կարողացանք դուրս բերել եկեղեցուց,որից հետո  մտանք եկեղեցի և աղոթք արեցինք:Շատ  դրական հույզերով վերադարձանք Երևան:
 
        Այս տարվա  առաջին բարձրունքը հաղթահարված է: