понедельник, 26 сентября 2016 г.

Իմ անհատակն նախագիծը


Ես աշունը շատ եմ սիրում:Սիրում եմ աշնան տխրությունը:Տխրում եմ,որ էլ անցած օրերը ետ չեմ բերելու,ամռան ուրախ զվարթ օրերը չեն գալու:Գալու են,բայց իրար նման չեն լինելու:Աշունը ինձ մտածել է տալիս մարդկանց,կենդանիների,ծառերի և ծաղիկների մասին:Դե շուտով ձմեռն էլ կգա,կփռի իր սպիտակ գորգը,և բոլորը այդ գորգի տակ կմրսեն:Երբ ծառերի տերևները թափվում են, ինձ թվում է թե ծառերը լաց են լինում,իսկ երբ քամին սուլում է ու տեղատարափ անձրև է գալիս, իր հետ տանում է իմ երազանքները:
Աշուն, քեզ շատ նկարիչներ են նկարել,և շատ բանաստեղծներ են քեզ գովել:Գովերգել են քո գույնզգույն  գույները:Աշնան երեկոն իր սառը օդով մեզ մրսեցնում է,բայց մեր ջերմ հոգիները նորից ու նորից ուժ են գտնում ջերմանալու: 

Комментариев нет:

Отправить комментарий