вторник, 29 марта 2016 г.

Կոշ գյուղի Ֆոտոպատում











Գոշա կրկեսում


Մի օր մայրիկիս,տատիկիս և փոքր եղբորս հետ գնացել էինք  Գոշա շրջիկ կրկես:Այնտեղ էր Գոշա վագրը,որը իր համարով բոլորին զարմացրել  էր:Սկզբում փոքր շնիկները ելույթ ունեցան,հետո ձիերը եկան իրենց գեղեցիկ կատարումով,բոլորը սկսեցին ծափահարել:Ծաղրածուն բոլորին զվարճացրեց իր ծիծաղաշարժ համարներով:Նրա դեմքին նայելով բոլորը ծիծաղում էին:Հետո ամենածիծաղղելին այն էր,որ երբ եկավ Գոշա  վագրը բոորը վախից քարացան:Հետևում էինք նրա ամեն մի շարժումին:Մենք առաջին շարքում էինք նստած:Գոշան պիտի կրակիր մեջով անցներ,բայց չէր բարձրանում վերև,չէր ենթարկվում  վարժեցնողին:Անընդհատ վազում էր մեզ մոտ,մեզ թվում էր,ուր որ է կթռնի մեր վրա:Վախենալու ձայներ էր հանում,վազվզում ու նորից մեր վրա հարձակվում:Վարժեցնողը զարմացել էր վագրի պահվացքից,նույնիսկ այն փոքրիկ մսերը,որով նրան կերակրում էին,չէր ուզում ուտել:Նորից ու նորից գալիս էր մեզ մոտ,ու ոչ մի համար ցույց չտվեց, այդպես բոլորը զարմացած նայում էին:
Դուրս եկանք կրկեսից,հանկարծ տատիկս բացեց պայուսակը,տեսավ իր մոտ մնացած երշիկը,որ եղբայրս չէր կերել ու սկսեց ծիծաղել,ասաց, որ վագրը երշիկի հոտ էր առել,դրա համար էլ մեզ մոտ էր վազում, ու չէր կատարում իր համարը:Մենք բոլորս սկսեցինք բարձր ծիծաղել Գոշայի վրա:
Սա իրական դեպք է:

воскресенье, 27 марта 2016 г.

Կոշի գյուղ

Ես   իմ ընկերների և ուսուցիչների հետ գնացել էի Կոշի ամրոց:Այնտեղ մենք գնացինք երկու եկեղեցիներ՝  Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Սուրբ Գևորգ:Այնտեղ մոմ վառեցինք:Մի պապիկից,որը այնտեղի բնակիչ էր, հարցազրույց վերցրինք : Պապիկը մեր գրեթե բոլոր հարցերին պատասխանեց:Նա մեզ ասաց,որ գյուղի անունը այն ժամանակ ոչ թե Կոշ է եղել, այլ Կվաշ:Պապիկը մեզ ասաց նաև,որ այդ ամրոցում ապրել է հիմնականում Իշխանը, այն երբեմն կոչվել է Աղջկա բերդ: Շատ խաղեր խաղացինք:Իմ կարծիքով այդ օրը շատ հագեցած ու հետաքրքիր էր:Երեխաների մի մասը երգում էր, իսկ մյուս մասը հումորներ էին անում:Մենք նաև բարձրունք հաղթահարեցինք:Ես և իմ ընկերները մի հուշարձան տեսանք Կոշ գյուղի հարավ խճուղու եզրին:Այդ խաչքարը կառուցվել էր 1195թվականին՝ կարմիր տուֆով: Եվս մի գողտրիկ անկյուն մենք բացահայտեցինք,և դա միայն  ճանփորդության շնորհիվ:

понедельник, 21 марта 2016 г.

Ելք

Ելք
Լինում են պահեր,որ ես դժվարանում եմ  ինչ-որ  բան անելուց,ու ինձ թվում է,թե ելք չկա:Բայց, երբ մայրիկս ինձ խորհուրդներ է տալիս և ուղղություն ցույց տալիս,ես դուրս եմ գալիս հուսահատությունից ու գտնում ելքը:
Մի  արևոտ օր ես նստել էի պատշգամբում,  արևի ջերմությունից քունս տարավ,ու ես քնեցի:Խորը քնի մեջ ես երազ տեսա:Տեսա ինձ ծովում լողալիս,ու հանկարծ ջրի տակից մի ջրային օձ փաթաթվեց ոտքիս:Ես սկսեցի բղավել,ինձ թվում էր՝  ուր որ է կկծի,բայց չգիտես որտեղից մի փրկարար ծովի հատակից բարձրացավ ու օձին արագ հեռացրեց ինձանից:Այս երազը կարծես  ինձ մեկ անգամ ևս ցույց տվեց,որ չպետք է հուսահատվել,ելք միշտ էլ կգտնվի:

суббота, 19 марта 2016 г.

Իմ հորինած առակը

Ուղտը
Ուղտին ասում են,գիտես ինչքան են քեզ քննադատում:Դու սապատավոր ես,ծուռ ու մռտիկ,բայց ոչ մի անգամ չէս փորձել քննադատողներին կծու խոսք ասել:
Ուղտը ասում է.
-Եթե բողեքեմ,հերքեմ, ինչ է կուզս կհարթվի:Հանցանք չէ ճիշտ խոսելը և ասելը:Եթե արդար է ասված,ընդունիր:

Առակը ուզում է ասել,եթե կուզիկ ես,արդար խոսքը պիտի ընդունես սուսիկ-փուսիկ:

четверг, 17 марта 2016 г.

Կոշի գյուղ


Կոշ գյուղի տարածքում և շրջակայքում պահպանվել են պատմահնագիտական հուշարձաններ, որոնցից վաղագույնները վաղ երկաթի դարաշրջանի բնակավայրի ավերակներն են և բազալտե խոշոր քարերով շարված աշտարակաձև կառույցը։
Հյուսիս-արևելյան ձորալանջին կանգուն է Ս.Ստեփանոս եկեղեցին (VIIդ.)` կառուցված դեղնակարմրավուն և դարչնագույն սրբատաշ տուֆից։ Եկեղեցին ունի հարուստ դեկորատիվ հարդարանք։ Ներսը որմնանկարազարդ է։ Համեմատաբար լավ է պահպանվել Քրիստոսի փառաբանության պատկերը բեմի գմբեթարդում։ Ս.Ստեփանոս եկեղեցուց արևելք գտնվում են սրբատաշ կարմիր տուֆից կառուցված մատուռի հիմնապատերը, դեպի արևմուտք` XIIIդ. խաչքարերով հարուստ գերեզմանոց` դարչնագույն սրբատաշ տուֆից շինված փոքր մատուռով, իսկ հյուսիս-արևմուտքում` միջնադարյան ինժեներական կառույց` կոպիտ մշակված բազալտից, կրաշաղախով շինված և ներսից սվաղված ջրամբար։ Այն թաղածածկ է` կալունակների վրա նստող երեք թաղակիր կամարներով։ Ներքին չափերն են 4,8մx13,5մ, բարձրությունը` 2,8մ, պատերի լայնությունը` 1,45մ։
Կոշում գտնվում են միանավ, թաղածածկ Գրիգոր Լուսավորիչ (XIII-XIVդդ.), Ս.Գևորգ (XIXդ.) եկեղեցիները, ձիթհան (XVIIIդ.)։ Հյուսիսային կողմում, բլրի գագաթին կանգուն է Կոշի ամրոցը (XIIIդ.)։
Կոշից հարավ, խճուղու եզրին է գտնվում 6,8մ բարձրությամբ, կարմիր տուֆից կերտված խաչքար-հուշարձանը (1195թ.)։ Ըստ արձանագրության` նվիրված է Արագածոտն գավառը սելջուկներից ազատագրելուն։
Հայկական մատենագրության մեջ կան IVդ. անցքերին վերաբերող` Կոշի (հիշատակված է Կվաշ ձևով) հետ կապված տեղեկություններ։ Մովսես Խորենացին հաղորդում է, որ Հայոց Տիրան թագավորը (339-345թթ.) կուրացվելուց հետո բնակություն է հաստատում այստեղ, իսկ նրա որդի Տրդատի` Բյուզանդիայում սպանվելուց հետո Կոշը իր մյուս կալվածների հետ նվիրում է վերջինիս որդի Գնելին։ Արշակ Բ-ի պահանջով Գնելը թողնում է այդ կալվածները, հեռանում Աղիովիտ և Առբերանի գավառները, այդ պատճառով Տիրանը նզովում է Արշակին, վերջինիս սենեկապետների ձեռքով խեղդամահ արվում և թաղվում Կոշում։
Կոշում են թաղվել նաև Հայոց Հուսիկ և Դանիել կաթողիկոսները։


вторник, 15 марта 2016 г.

Մեր Էջմիածնի հյուրերը

Մեզ այսօր հյուր էին եկել Էռնեգյան դպրոցի սաները:Մենք նրանց մեր դպրոցը ցույց տվեցինք,պատմեցինք մեր մասին,նոր ընկերներ ձեռք բերեցինք:Նրանք նույնպես 6-րդ դասարան էին:Շատ հաճելի օր անցկացրեցինք:Ես Գայանեն և Դանան շատ մտերմացանք:Նրանց հետ լավ օր կարելի է անցկացնել:Ես շատ եմ սպասում մեր հաջորդ հանդիպմանը:Ինձ Գայանեն և Դանան հրավիրեցին իրենց դպրոց: Մենք նաև փոխանակեցինք հեռախոսահամարները: Ես հուսով եմ,որ նրանց մեր դպրոցը դուր եկավ:Ես նրանց համակարգչային ծրագրերին ծանաոթացրեցի:Իմ կարծիքով նրանց շատ դուր եկավ մեր լաբորատորիան:

Եղիշե Չարենց



<<Իմ ամենասիրելի բանաստեղծությունը>>
Իմ ամենասիրելի բանաստեղծությունը Ե.Չարենցի  ծիածան ժողովածուի Լուսամփոփի պես աղջիկ բանաստեղծությունն է:Ես այս բանաստեղծությունը սիրում եմ,քանի որ այն  իմ համար շատ լավն է,շատ հետաքրքիր է: Ես սա կարդալուց կարծես իմ մեջ հանգստանամ,կտրվեմ առօրյա կյանքից, և այդ մի քանի րոպեները ինձ համար շատ հետաքրքիր է լինում:Ես սա կադալով կարծես երազում լինեմ,որտեղ կատարվում է իմ երազանքները,որտեղ ես կարծես Աստվածամայր լինեմ:Ես Եղիչե Չարենցի այս բանաստեղծությունը ոչ մի այլ բանաստեղծության հետ չեմ փոխի:Իմ կարծիքով այս բանաստեղծությունը պետք է կարդա ամեն ոք:Ինձ թվում է,որ ես այն մարդկանցից եմ,ովքեր այս բանաստեղծությունը շատ են սիրում:Ես էլ եմ այն մարդկանց թվին պատականում, ովքեր սիրում  ու մեծարում են Չարենցին:

Սպասում..


Ես այս տարի Սեպտեմբերի 1–ին շատ էի սպասում:Ես  շատ էի կարոտել իմ ընկերուհիներին,իմուսուցչուհիներին իմ դպրոցին:Ես միշտ  սեպտեմբերի 1-ին շատ եմ սպասում:Սեպտեմբերի 1-ը ինձ համարամենալավ օրն է:Իմ կարծիքով ես պետք է շատ ուրախ լինեմ,որ այսպիսի լավ դպրոց եմ գնում,այսպիսի լավընկերներ ունեմլավ սուսուցուիչներ ունեմ:Ես և ընկերուհիներս  իրար հետ շատ էնք կապված:Օրինակ երբընկերուհիներիցս մեկը դասի չի գալիս ես շատ եմ անհանգստանում:Դպրոցում ամենալավ ընկերուհիս  Մանենէ,ես և Մանեն միշտ իրար հետ ենք:Իրար համար ամեն ինչի պատրաստ ենք

понедельник, 14 марта 2016 г.

Մեծ բանաստեղծի ծննդյան օրը

Ես այսօր իմ դասընկերների և ընկեր Տաթևի հետ գնացել էի Եղիշե Չարենցի տուն-թանգարան:Այսօր Չարենցի ծննդյան օրն է:Շատ մարդիկ էին հավաքվել  իր հուշարձանի մոտ,դեասաններ,անվանի մարդիկ:Նրանք ծաղիկներ էին դնում հուշարձանի մոտ:Այնտեղ կային նաև տարբեր դպրոցներից աշակերտներ և ուսուցիչներ:Մենք միասին արտասանեցինք Չարենցի բանաստեղծություններից:Տուն-թանգարանում ես տեսա Չարենցի ընտանեկան նկարները,կարդացի նա գրած բանաստեղծությունները:Ի պատիվ Ե.Չարենցի մենք ՝սեբաստացիներս,ընկեր Տաթևի հետ շքերթի էինք դուրս եկել Երևանի փողոցներով:Հանդիպումներ եղան մեզ շատ ծանոթ դերասնանների հետ,նրանք էլ շնորհավորեցին Չարենցի ծնունդը:

Ես շատ տպավորված և ուրախ եմ,որ իմ դպրոցում հիշում են այսպիսի մեծերին,և մենք էլ օրինակ ենք վերցնում նրանցից:

I can

I can write, read, tarkmanutyunner do. I can write an article. I can record. I'm good amunkum me say it to my relatives, friends, relatives.

Եղիշե Չարենց

Այս նախագծում ես շատ տեղեկություններ իմացա Եղիշե Չարենցի մսաին:
Սովորեցի բանաստեղծություններ,որոնք  շատ խոր իմաստ ունեին:Ես իմացա հետաքրքիր դեպքեր Չարենցի կյանքից:Իմացա,որ Չարենցը  հրատարակչության  բաժնի վարիչ է աշխատել:Իմացա,թե ինչես է Ավեքիք  Իսահակյանը ծանոթացել Չարենի հետ:Տեղեկացա իր անվան հետ կապված վարկածների մասին:Չարենցն իր անվան մասին այսպիսի բացատրություն է տվել:Քանի որ նա շատ բարի էր, ինքն իրեն չար անուն է տվել:Չարենցը շատ աշխույժ երեխա է եղել:Նարան այնքան են չար անվանել,որ անունը Չարենց է մնացել:
Մենք կիրակի օրը ընկեր Տաթևի հետ գնացել էինք Չարնցի Տուն-Թանգարան:Ես այնտեղ նրանց ընտանեկան նկարնեը տեսա,իր գրած բանաստեղծությունները կարդացի:Մենք արտասանեցինք մեր սովորած բանաստեղծությունները:Հանդիպեցինք նշանավոր մարդկանց և դերասանների:Ի պատիվ Ե. Չարենցի մենք ՝սեբաստացիներս,ընկեր Տաթևի հետ շքերթի էինք դուրս եկել երևանի փողոցներով:Շքերթի ժամանակ մեզ միացավ նաև Շամշյանը և շատ լուսանկարեց

пятница, 11 марта 2016 г.

Երբևէ չբացված դուռը

Երբևէ չբացված դուռը

Իմ տատիկը ինձ մի օր պատմեց մի պատմություն:Այն պատմելիս շատ հետաքրքրությամբ էի լսում:Նա պատմեց,թե ինչ է պատահել տարիներ առաջ:Մի չար ծերունի կար,նա չէր սիորւմ երեխաներին:Ընկնում  էր երեխաների ետևից:Նրան չար Լիպո էին ասում:Երբ նա թաքուն մոտենում էր երեխաներին,բռնում էր նրանց ու ստիպելով մաքրել տալիս իր կոշիկները:Իկ երբ չէիր համաձայնում մաքրել,վախեցնում ու ասում էր ,որ  կտանի ու չբացված դուռը կբացի ու այնտեղ կպահի:Այդ ասելով,երեխաները վախենում,ու սրբում էին իր կոշիկները:Բայց մինչև օրս էլ չիմացանք թե այդ ինչ <<չբացված դուռ>> էր,որ այդքան վախեցնում էր:

среда, 9 марта 2016 г.

Ախ, ես երանի

Ես երբ հիշում եմ իմ  մանկության օրերը ,շատ եմ երանի տալիս:Ես իմ ծնողների միակ զավակն եմ:Նրանք ինձ աշխարհի չափ սիրում են:
Երբ ես փոքր էի, խաղում էի իմ խաղալիքներով,ուրախանում ամեն մի նոր նվերներով:Ես ոչ մի պատասխանատվություն չունեի,ինչ ուզում անում էի:Իսկ եթե իմ ուզածը չէի ստանում, լաց էի լինում,ու միանգամից հասնում էի ուզածիս:Երանի այդ օրերին:Ոչ մի տեղից չէի ուշանում,ոչ մի դաս չունեի անելու, առավոտյան էլ շուտ չէի աթնանում:Հիմա ուրիշ է, մեծացել եմ,ու կյանքիս ռիթմը փոխվել է:Ունեմ պատասխանատվության զգացում, պարտաճանաչ եմ դարձել:Ծնողներս ինձ մեծի պես են վերաբերվում,էլ իմ լացով նրանց չեմ խաբի:Երբմն էլ երազում եմ միանգամից մեծացած լինեմ, անեմ այն,ինչ միայն մեծ տարիքում է կարելի,բայց երբ հիշում եմ ինձ մանկապարտեզի տարիքում,նորից ու նորից երանի եմ տալիս այդ տարիներին:
Երանի այնպես լիներ,մի կախարդանք իմանայի,երբ ցանկանայի փոքրանայի,իսկ երբ հոգնեի փոքրիկ լինելուց ,միանգամից մեծ աղջիկ դառնայի:

четверг, 3 марта 2016 г.

Գիրքը

Գիրքը ինձ համար գանձ է:Այն ինձ սովորեցնում է,ուսուցանում է:Գիրք կարդալով բանիամց եմ դառնում:Գիրքը ինձ տանում է հեքիաթային աշխարհ:Գիրքը կարդալով կտրվում ես շրջապատից,և ընկնում ուրիշ աշխարհ:Գիրքը մեզ մտածելու մտորելու հնարավորություն է տալիս:Իզուր չէր գրքի տոնը նշվում,ավելի ու ավելի եմ գնահատում գրքի գինը:Գիրքը մեզ մտորելու հնարավորություն է տալիս:Բոլորիս տանն էլ կան գրքեր :Մի անկյուն կա,որ գրքեր են դրված:Երբ ինձ ինչ-որ տեղեկություն է պետք  լինում անմիջապես վերցնում եմ մանկական հանրագիտարանը, և ստանում հարցիս պատասխանը:Այն ինձ շատ է օգնում:Ես շատ գրքեր եմ կարդացել:Իսկ երբ փոքր էի,մայրիկս ու տատիկս ինձ համար հեքիաթներ էին ընթերցում:

вторник, 1 марта 2016 г.

Բարև գարուն

Բարև գարուն
«Գարուն է եկել,իմ սիրտն է լցվել,»,երգի այս բառերը հիշեցի այսօր առավոտյան:Մայրիկս ինձ շնորհավորեց գարնան առաջին օրվա կապակցությամբ:Այս գարնան առաջին օրվա հետ լսվեց մի մանկան ճիչ:Ես իմացա,որ հորեղբորս աղջիկը երեխա է ունեցել:Առավոտյան մեր տանը գարնան բարևի հետ ուրախ ճիչեր բարեմաղթանքներ լսվեցին:
Գարունը իր հետ բերեց ամեն ինչի սկիզբ:Թռչունները վերադարձան,և արդեն ամեն առավոտ նրանց երգով կարթնանամ,և կքնեմ երգով:Իմ պատուհանի մոտ ես հացի փշրանքներ եմ դնում,ու նրանց կերակրում:Նորից կծաղկեն ծառերն ու տերևները,կարթնանա բնությունը:Մարդիկ ավելի հաճախ կժպտան,և իրենց ժպիտներով կջերմացնեն միմյանց:
                                       Բարև գարուն բարով եկար: