воскресенье, 18 декабря 2016 г.

Մոգերի ընծաները

Այս պատմությունը  ամուսինների մասին էր:Որոնք միմիայնց շատ էին սիրում:Նրանք ապրում էին վարձով:Եվ աշխատավարձի մեծ մասոը տան վարձն էին տալիս:Երբ արդեն մոտենում էր Սուրբ ծնունդը ,Դելլան տան համար գնումներ կատարեց և մոռացավ գումար պահել,որպեսզի իր սիրելի ամուսնու համար անակնկալ պատրաստի:Նրա մոտ շատ քիչ գումար կար  և նա որոշեց իր ամենաթանկ բանը վաճառել :Իր ամենաթանկ բանը դա իր երկար մազերն էին,որոնք նման էին շականակագույն  ջրվեժի:Նա իր մազերը կտրեց և վաճառեց:Այդ գումարով իր ամոսնու համար գնեց գեղեցիկ շղթա,որը իր ժամի հետ շատ գեղեցիկ և համապատասխան կլիներ: Իսկ ամուսինը Դելլի համար գնել էր գեղեցիկ սանրերի հավաքածու,որը Դելլին որոշ ժամանակ առաջ հավանել էր:Ամուսինը երբ եկավ տուն և տեսավ,որ Դելլին իր վարսերը կտրել է շատ տխրեց,քանի որ այդ գեղեցիկ սանրերը, որոնք պատրաստված էին կրյաի պատյանիցշատ գեղեցիկ կզարդարեին Դելլի մազերը :Նա այդ սանրերը գնելու համար վաճառել էր իր ժամացույցը:Նրանք երկուսն էլ իրենց ամենաթակ իրերը վաճառել էին,որպեսզի ուրախացնեին  միմյանց,որոնք իրենց համար ավելի թանկ էին քան սիրելի և թանկ իրերը:Իմ կարծիքով իսկական մոգերը նրանք են,ովքեր իրենց ամենաթանկ իրը կամ այլ բան զոհում են սիրելի մարդու համար:Սերը պետք չէ ապացուցել նվերներով այլ պետք է այն արտահայտել զգացմունքներով և իր հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով:

Բան ունեմ ասելու

Բան ունեմ ասելու

Այս պատմվացքը մի երեկույթի մասին էր,որը պատրաստել էին աղքատ երեխաների համար:Նրանք կանչել էին երեխաներիn և նրանք երգում էին հանդիսատեսի համար:Այս երեկույթը ամանoրյա էր, և երբ երեխաները ավրատեին երգը գալու էր ձմեռ պապը:Երբ ավարտվեց երգը, բոլորը սկսեցին կանչել ձմեռ պապին:Ձմեռ պապը եկավ և իր բարեմաղթանքը ասաց երեխաներին,որից հետո առանձին-առանձին երեխաներին իր մոտ էր կանչում և հարցում անում, թե ինչ է անունը,ազգանունը,որտեղ է ապրում,և Ձմեռ պապից ինչ է ուզում:Պարզելուց  հետո նրան տալիս էր  մի  փոքրիկ կապույտ ծրար,հետո  կանչում  մյուս երեխային:Իսկ դրսում մի երիտասարդ էր եկել,որը ուզում էր ներս մտնել,բայց իրեն չէին թողնում:Երբ  նա  նրանց մի փոքր գումար առաջարկեց, միանգամից իրեն դահլիճ թողեցին:Նա ուշադիր նայում էր, թե ինչպես է ձմեռ պապը երեխաների խաբում, կոտրում նրանց սրտերը: Տղայի համբերության բաժակը լցվեց և նա այլևս չկարողացավ իրեն զսպել և բարկացավ:Ասաց,որ այդ Ձմեռ պապը կեղծ է,և խոսք տվեց,որ գոնե մեկ երեխայի ցանկությունը ինքը իկատար ածի:Նրան դուրս հանեցին համերգասրահից,բայց հետո բաց թողեցին: Իմ կարծիքով ձմեռ պապիկը չպետք է երեխաների հետ այդպես վարվեր,նա ուղղակի պիտի երեխաներին նվերներ բաժաներ, որովհետև չէր կարող բոլորի ցանկությունները կատարել:Իմ կարծիքով այդպես ավելի լավ կլիներ և երեխաներն էլ չէին նեղանա:Մենք պետք է գնահատենք այն ինչ ունենք,որովհետև շատերը նույնիսկ դրանք չունեՆ:Պետք չէ պահանջել,այլ պետք է ուրախանալ ունեցածով:Այս պատմության ավարտը մի քիչ հուզիչ էր:Պետք է ուրախանալ ամեն օրվա համար և չդժգոհել ունեցածից:


четверг, 1 декабря 2016 г.

Վերլուծություն

Նռնենին
Պատմվածքը մի մարդու մասին էր,ով ուզում էր իր ֆերման ունենալ:Այս մարդու անունը Մելիք էր:Մելիքը հերոսի քեռին էր:Մելիք քեռին իր գումարով մի անապատային հող գնեց և ամեն կերպ այն մշակեց,որպեսզի բերք տա:Նա աշխատողներ էր վարձել,որ իր այդ հողը մաքրեն աղբից և ջրհոր փորեն:Երբ տեսավ,որ այդքան էլ հարմար չէ ձեռքով աշխատել, նա իր աաշխատողների համար գնեց տրակտոր:Այդպես ավելի հեշտ եղավ այն մաքրել:Մելիք քեռին տնկեց հարյուր հազար նռնենի,սակայն երեք տարի բերք չունեցավ,իսկ չորրորդ տարում ունեցավ երեք հատ նուռ:Նա շատ էր ուրախացել հինգերորդ տարում, նա երեք արկղ նուռ հավաքեց և ուղարկեց վաճառքի,սակայն չվաճառվեց:Արդեն Մելիք քեռու գումարները գրեթե սպառվել էին, և նա որոշեց ետ վերադարձնել հողը,քանի որ նա այլևս չէր կարողանում պահպանել այդ հողի ծառերը և բերք ստանալ: