четверг, 1 декабря 2016 г.

Վերլուծություն

Նռնենին
Պատմվածքը մի մարդու մասին էր,ով ուզում էր իր ֆերման ունենալ:Այս մարդու անունը Մելիք էր:Մելիքը հերոսի քեռին էր:Մելիք քեռին իր գումարով մի անապատային հող գնեց և ամեն կերպ այն մշակեց,որպեսզի բերք տա:Նա աշխատողներ էր վարձել,որ իր այդ հողը մաքրեն աղբից և ջրհոր փորեն:Երբ տեսավ,որ այդքան էլ հարմար չէ ձեռքով աշխատել, նա իր աաշխատողների համար գնեց տրակտոր:Այդպես ավելի հեշտ եղավ այն մաքրել:Մելիք քեռին տնկեց հարյուր հազար նռնենի,սակայն երեք տարի բերք չունեցավ,իսկ չորրորդ տարում ունեցավ երեք հատ նուռ:Նա շատ էր ուրախացել հինգերորդ տարում, նա երեք արկղ նուռ հավաքեց և ուղարկեց վաճառքի,սակայն չվաճառվեց:Արդեն Մելիք քեռու գումարները գրեթե սպառվել էին, և նա որոշեց ետ վերադարձնել հողը,քանի որ նա այլևս չէր կարողանում պահպանել այդ հողի ծառերը և բերք ստանալ:

Комментариев нет:

Отправить комментарий