четверг, 23 февраля 2017 г.

22.02.2017

Տնային աշխատանք
Մի օր գրադարանում
Ես հաճախակի եմ գրադարան գնում:Ես գրադարանում ինձ հետաքրքրող  շատ գրքեր եմ գտնում ու կարդում:Գրադարանում շատ խաղաղ է, կարողանում ես հանգիստ կարդալ,մտածել,երազել:Մի օր էլի գրադարանում էի ու գտել էի իմ սիրած գիրքը։ Նստած կարդում էի:Այնքան էի տարվել գիրք կարդալով, որ քնել էի:Ու հանկարծ զգացի,որ ինձ արթնացնում է գրադարանավարուհին:Արթնացա ու տեսա,որ արդեն մթնել է,շատ զարմացա,որ այդքան շուտ մթնել է:Արագ վեր կացա,ու վազեցի դեպի տուն:
Դասարանում
Ինձ ոգեշնչում է
Ինձ ամեն ինչ ոգեշնչում է:Ես կարող եմ ոգեշնչվել գեղեցիկ բնաստեղծությունից,լավ երաժշտությունից,մայրիկիս ուրախ ժպիտը տեսնելով:Ես ամեն լավ բանից կարող եմ ոգեշնչվել․ երբ երթուղայինում մի ծեր պապիկ է բարձրանում ու նստելու տեղ չի լինում,արագ վեր են կենում տեղից և զիջում պապիկին: Շատ ոգեշնչվում եմ,երբ տեսնում եմ մեր քաղաքում այգիների երփներանգ ծաղիկները,փոքրիկ բալիկներին:Ինձ ամենաշատը ոգեշնչում են մեր զինվորները:Նրանց տեսնելով ես ինձ  ավելի ապահով եմ զգում:Մեր զինվորները իրենց արիությամբ,իրենց անվախ ոգով ինձ ոգեշնչում են:
Ինձ ոգեշնչում է ամենաամենան:

среда, 22 февраля 2017 г.

Հովհանես Թումանյան

                                                              Հովհանես Թումանյան
                                                              Ինձ մի խնդրիր
https://docs.google.com/presentation/d/1h3LgcASrtjBMpGyRoKLqkqTgorLuG7XIESFEU1cYrVY/edit#slide=id.p3

вторник, 21 февраля 2017 г.

Եթե հրաշագործ լինեի



Ես եթե հրաշագործ լինեի, կփորձեի ամեն բան փոխել:Կօգնեի մարդկանց հոգսերը թեթևացնել,կփորձեի սուտը վերացնել և մարդկանց սովորեցնել սուտ չխոսել:Մարդկանց կօգնեի իրենց նպատակներին հասնել:Եթե հրաշագործ լինեի կփորձեի աշխարհն ավելի գունագեղ դարձնել:Այնպես կանեի,որ մարդիկ ավելի ուրախ լինեին:Աշխարհում կվերացնեի տխրությունը:Այնպես կանեի որ չար մարդիկ վերանան: Եթե հրաշագործ լինեի մի ժամանակի մեքենա կստեղծեի և կգնայի անցյալ :Ես նորից ետ կվերադառնայի և մեր երկրում կփորձեի բարեփոխություն անել:Մարդկանց վատ ուղուց ետ կպահեի և ամեն հարցում նրանց կօգնեի:Աշխարհում ոչ  մի մանկատուն չէր լինի,որովհետև դրա կարիքը չէր լինի:Այսքանը, իսկ թե ինչ կանեի եթե իրոք հրաշագործ լինեի, դա կիմանաք երբ հրաշագործ լինեմ: ))) 👋🏽👋🏽💫💫💫💫



воскресенье, 12 февраля 2017 г.

Մաքուր և համասեռ նյութեր

Մաքուր նյութը ունի հաստատուն բաղադրություն, խիստ որոշակի կառուցվածք և խիստ որոշակի հատկություններ:
Խառնուրդները դրանք մի քանի նյութերից կազմված համակցություններ են, որտեղ նյութերը պահպանում են իրենց հատկությունները:
Խառնուրդները բաժանվում են երկու մասի՝ համասեռ և անհամասեռ:
Համասեռ են կոչվում այն խառնուրդները, որտեղ խառնուրդի բաղադրիչ մասերը չենք կարող տեսնել անզեն աչկով:
Անհամասեռ են կոչվում այն խառնուրդները, որտեղ խառնուրդների բաղադրիչ մասերը կարող ենք տեսնել անզեն աչկով:

пятница, 10 февраля 2017 г.

Երկու Ուրվական

ԵՐԿՈՒ ՈՒՐՎԱԿԱՆ
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյութական,
Մենք մենակ ենք,
– ես ու դու.
Ես էլ դու եմ` ես չըկամ…
Չըկան օրերն ահարկու,
Չըկա ժամ ու ժամանակ,
Ուրվական ենք մենք երկու
Միշտ իրար հետ,միշտ մենակ…
Մոռացել ենք անցյալում
Տրտունջք, թախիծ ու խավար.-
Մի ուրիշ լույս է ցոլում
Մեղմ ու անուշ
մեզ համար…
Ես եմ, դու ես, ես ու դու
Գիշերում այս դյուական,
Մենք մենակ ենք-ես ու դու,
Ես էլ դու եմ` ես չըկամ…

четверг, 9 февраля 2017 г.

Այսօրվա հասարակությունը



Մեր հասարակությունը քառօրյա պատերազմի ժամանակ ապացուցեց իր նվիրվածությունը,հավատարմությունը և միասնականությունը:Իմ կարծիքով մեր այսօրվա հասարկաությունը արժանի է գովասանքի:Մեծ պատվի է արժանի հայ զինվորը,քանիոր նա իր արյան գնով պաշտպանեց մեր հողը,պաշտպանեց մինչև իր վերջին շունչը:Ես շատ եմ ուզում դառնալ զինվորական բժշկուհի և գնալ մեր եղբայրների կողքին լինել,նրանց օգնել:Շատ կցանկանայի,որ աղջիկնրն էլ բանակ գնային:Այսօրվա հասարակությունը կարողանում է պաշտպանել իր հայրենիքը:


среда, 1 февраля 2017 г.

Վահան Տերյան❤️❤️

Աշուն,գարուն,երկիր,աղոթք,սիրտ,տարի,լույս,մանուկ,մթնշաղ,աշխարհ:☝☝

Վահան Տերյանին գրեթե բոլոր բանաստեղծությունները աշնան մասին է:Նա նաև ունի գարնան մասին բանաստեղծություններ:Վահան Տերյանը երկրին,ազգին շատ նվիրված մարդ էր:Նրա մանկությունը անցել է Դսեղ գյուղում:Տերյանը սիրում էր մթնշաղին զբոսնել:Նա աղոթում էր աշխարhի բարորության համար:Նա շատ շուտ է մահացել:        Ապրել է ընդամենը 34 տարի:Սակայն այդ տարիներին նա արդեն դարձել էր շատ մեծ հարգանքի տեր մարդ:Մինչ օրս նրան հաճույքով են հիշում:Նրա բանաստեղծությունները հայտնի են ամբողջ աշխարհում:Տերյանի  մասին շատ հաճելի է լսել:  ✌✌✋✌✌❤❤