четверг, 23 февраля 2017 г.

22.02.2017

Տնային աշխատանք
Մի օր գրադարանում
Ես հաճախակի եմ գրադարան գնում:Ես գրադարանում ինձ հետաքրքրող  շատ գրքեր եմ գտնում ու կարդում:Գրադարանում շատ խաղաղ է, կարողանում ես հանգիստ կարդալ,մտածել,երազել:Մի օր էլի գրադարանում էի ու գտել էի իմ սիրած գիրքը։ Նստած կարդում էի:Այնքան էի տարվել գիրք կարդալով, որ քնել էի:Ու հանկարծ զգացի,որ ինձ արթնացնում է գրադարանավարուհին:Արթնացա ու տեսա,որ արդեն մթնել է,շատ զարմացա,որ այդքան շուտ մթնել է:Արագ վեր կացա,ու վազեցի դեպի տուն:
Դասարանում
Ինձ ոգեշնչում է
Ինձ ամեն ինչ ոգեշնչում է:Ես կարող եմ ոգեշնչվել գեղեցիկ բնաստեղծությունից,լավ երաժշտությունից,մայրիկիս ուրախ ժպիտը տեսնելով:Ես ամեն լավ բանից կարող եմ ոգեշնչվել․ երբ երթուղայինում մի ծեր պապիկ է բարձրանում ու նստելու տեղ չի լինում,արագ վեր են կենում տեղից և զիջում պապիկին: Շատ ոգեշնչվում եմ,երբ տեսնում եմ մեր քաղաքում այգիների երփներանգ ծաղիկները,փոքրիկ բալիկներին:Ինձ ամենաշատը ոգեշնչում են մեր զինվորները:Նրանց տեսնելով ես ինձ  ավելի ապահով եմ զգում:Մեր զինվորները իրենց արիությամբ,իրենց անվախ ոգով ինձ ոգեշնչում են:
Ինձ ոգեշնչում է ամենաամենան:

Комментариев нет:

Отправить комментарий