Ֆիզիկա♛




էջ 33
տարբերակ 1
1. 
Բետոնի խտությունը 2200կգ/մ³ է, նշանակում է, որ 1մ³ ծավալով բետոնը 2200 կգ է։
Պատասխան՝ 1

2.
V=20մ³
M=16000կգ
Ro?
Ro=M:V
16000կգ:20մ³=800կգ/մ³
Պատասխան՝ 2

3.
V=0,002մ³
M=1,6կգ
Ro?
Ro=M:V
Ro=1,6կգ:0,002մ³=800կգ/մ³
պատասխան՝ 4

4.
Ro=2700կգ/մ³
գ/սմ³?
2700կգ/մ³=2700x1000/1000000մ³=2,7գրամ
1մ³=1x1x1=100x100x100=1000000սմ³
պատասխան՝ 1


1) Ջրածնային գազը երկրի վրայի ամենանոսր նյութերից, իսկ հեղուկ ջրածին ամենախիտը.
2) Ածխածինը տարբեր միացումությունները երկրի վրա ավելի շատ են, քան քիմիական աղյուսակի բոլոր մնացաց տարրերինը միասին վերցրած:
3) Տաք ջուրը ավելի ծանր է, քան սառը:
4) Եռացրած ջրում Շամպայնը ավելի հեշտ է սառում քան սովորական սառեցված ջրում:
5) 2 151 071 428 570 000 000 000 000 սիլիկոնի ատոմների զանգվածը ճիշտ 1կգ է:
6) Օճառից պղպջակը (փուչիկը) պայթում է 0,001 վայրկյանում: Միջուկային ռեակցիան տևում է 0,000 000 000 000 000 001 վայրկյան


Ֆիզիկա
Ֆիզիկան գիտության բնագավառ է, որն ուսումնասիրում է Տիեզերքում գործող հիմնական ուժերն ու օրենքները, բացատրում նյութի և էներգիայի հատկությունները, հետազոտում ատոմի մեջ գտնվող մանրագույն մասնիկներից մինչև մեր Տիեզերքի առաջացման հետ կապված երևույթները:
Հունարեն «ֆիզիկա» բառը նշանակում է բնությունՖիզիկոսներն զբաղվում են գրեթե մինչև բացարձակ զրո աստիճանի սառը և աստղի միջուկի ջերմաստիճանի գերտաք նյութերում տեղի ունեցող երևույթներով, ուսումնասիրում են, թե ինչպես են շարժվում էլեկտրոնները, հոսում հեղուկները, ինչպես է էներգիան փոխարկվում մի տեսակից մյուսի և բազմաթիվ այլ երևույթներ:
Ֆիզիկայի խնդիրը բնության ընդհանուր օրենքները բացահայտելն է, դրանց միջոցով բնության մեջ տեղի ունեցող երևույթները բացատրելն ու  մարդկությանը ծառայեցնելը:
Գիտական ֆիզիկայի հիմքերը դրվել են XVII դարում՝ Գալիլեո Գալիեյի աշխատանքներով: Նա առաջին գիտնականն էր, որը ֆիզիկական մարմինների ու երևույթների վարքը բացատրելու համար կարևորեց բնության փորձնական ուսումնասիրությունը: Գ.Գալիլեյն ապացուցեց, որ մարմինների անկման ժամանակը կախված չէ նրանց զանգվածից: Դա բնության` փորձնական ճանապարհով հաստատված կարևորագույն օրենքներից առաջինն էր: Գ.Գալիլեյի ու նրա ժամանակակիցների՝ Յո. Կեպլերի, Ռենե Դեկարտի, Քրիստիան Հյուգսենի և ուրիշների աշխատանքներն ընդհանրացրեց Իսահակ Նյուտոնըը՝ ստեղծելով դասական մեխանիկան: Նա հայտնագործեց տիեզերական ձգողության օրենքը, ցույց տվեց, որ առաջին հայացքից միմյանց հետ կապ չունեցող երևույթները (այն, որ բոլոր մարմիններն, անկախ  զանգվածից, Երկրի վրա ընկնում են միևնույն ժամանակահատվածում, նույն երկարության բոլոր ճոճանակները, անկախ զանգվածից, տատանվում են միակերպ, Լուսինը՝ Երկրի, իսկ Երկիրն Արեգակիի շուրջը պտտվում են անփոփոխ ուղեծրերով) այդ նույն օրենքի հետևանքներն են: Ի. Նյուտոնի այդ տեսությունում ձևակերպվեցին նաև բացարձակ տարածության ու բացարձակ ժամանակի գաղափարները:
XVII դարի 1-ին կեսից սկսեց զարգանալ գազերի տեսությունը: XVIII դարում ֆիզիկոսներն սկսեցին ավելի լավ պատկերացնել, թե ինչ են ջերմությունն ու լույսը, փորձեր կատարեցին էլեկտրականության և մագնիսականության դեռևս խորհրդավոր ուժերի հետ: Էլեկտրականության և մագնիսականության հիմնական օրենքները XIX դարում հայտնաբերեցին Մայքլ Ֆարադեը,Ջեյմս Մաքսվելը և ուրիշներ: XIX դարի վերջին գիտնականներն առաջին անգամ դիտարկեցին ճառագայթաակտիվությունն ու ներատոմային մասնիկները: Քվանտային պատկերացումների հիմքը դրեց Մաքս Պլանկը՝ ենթադրելով, որ էլեկտրամագնիսական ճառագայթման էներգիան ընդունում է ընդհատուն արժեքներ:
XX դարի սկիզբը նշանավորվեց նոր, հրաշալի ֆիզիկական գաղափարների, այդ թվում՝Ալբերտ Այնշտայնի հարաբերականության տեսության ի հայտ գալով: Այդ առաջընթացը հանգեցրեց տարածության ու ժամանակի նոր ըմբռնման:
1930-50-ական թվականներին ստեղծվել է էլեկտրամագնիսական երևույթների քվանտային տեսությունը՝ քվանտային էլեկտրադինամիկան: 1950-ական թվականներին ձևավորվել է տարրական մասնիկների ֆիզիկան, որը հետազոտում է նյութի կառուցվածքի առանձնահատկությունները՝ տարրական մասնիկների մակարդակով:


Նյութերի հատկությունները
Բնութագրող հատկանիշներ են ,որոնցով նյութերը նմանվում են կամ տարբերվում են իրարից, կոչվում են հատկություններ։
Հատկությունները լինում են ֆիզիկական, քիմիական և ֆիզիոլոգիկական։
Ֆիզիկականը, որը կարելի է դիտարկել, նկարագրել և չափել։ Դրանք են՝ ագրեգատային վիճակը, գույնը, համը, հոտը լուծելիությունը ջրում, հալման, եռման ջերմաստիճանը, նյութի խտությունը և պլաստիկությունը, ջերմաէլեկտրական հաղորդականությունը։
Նյութի քիմիական հատկություններն են այդ նյութի փոխազդեցությունը այն նյութերի հետ և ֆիզիոլոգական նյութի հատկությունը դա նյութի ազդեցությունն է կեդանի օրգանիզնների։



1.Ի՞նչ է բնություն։
Բնությունը այն ամենն է ինչը շրջապատում է մեզ։

2.Ի՞նչ է բնության երևույթներ։
Բնության մեջ կատարվող փոփոխությունները կոչվում են բնության երևույթներ։

3.Ի՞նչ է նշանակում ֆիզիկա։
Ֆիզիկա բառը առաջացել է հին Հունարենից, ֆյուզիս բառից, որը նշանակում է բնություն։

4. Ի՞նչ է ուսումնասիրում ֆիզիկան։
Ֆիզիկան ուսումնասիրում է ջերմային, լուսային, էլեկտրական, մագնիսական, միջուկային, ատոմային և այլ երևույթներ, սրանք ֆիզիկական երևույթների տեսակներ են։

5. Բերեք ֆիզիկական երևույթների օրինակներ։
Փայտի այրումը, կապարի հալվելը, ջրի սառչելը, և այլն։ Այս երևույթների տեսակը, կոչվում է ջերմային երևույթ։ Ուրիշ օրինակներ են, լույսի առկայությունը սենյակում, ծիածանը օդում, և այլն։ Այս երևույթների տեսակը լուսային երևույութն է։

6. Ի՞նչ է ֆիզիկական մարմինը։
Բնության մեջ ամեն շոշափվող մարմինները կոչվում են ֆիզիկական մարմիններ։

7. Ի՞նչ է նյութը։ Բերեք օրինակներ։
Այն ինչից բաղկացած են ֆիզիկական մարմինները, կոչվում են նյութեր։
Օրինակ՝ սեղանը, սեղանը մարմին է, իսկ սեղանի նյութը փայտն է, կամ ապակին, ապակու նյութը ավազն է և ուրիշ նյութեր։

8. Ի՞նչ է մատերիան։
Այն ամեն ինչը, ինչ գոյություն ունի տիեզերքում, օրինակ՝ մոլորակները, երկնային մարմկնները, բույսերը և այլն, դրանք կոչվում են «մատերիա։»

9. Ո՞րն է ֆիզիկայի հիմնական խնդիրը։
Ֆիզիկայի հիմնական խնդիրն է, շրջակա աշխարհը և այնտեղ տեղի ունեցող երևույթները բացատրելն է։

Комментариев нет:

Отправить комментарий