вторник, 23 февраля 2016 г.

Թումանյանի գրելու ոճը

Թումանյանի ստեղծագործությունները տարբերվում են իրենց պարզությամբ,անչափ հեշտ են կարդացվում,շատ հետաքրքիր են և խորիմաստ:Թումանյանը շատ հետաքրքիր մտքեր է օգտագործում ,թե բանաստեղծությունների,թե բալլադների,թե լեգենդների մեջ:Ինձ շատ է դուր գալիս նրա ստեղծագործությունները:Ես նրան ոչ ոքի հետ չեմ կարող համեմատել:Ինձ թվում է,որ նա մեծություն է,և շատ է տարբերվում մյուս բանաստեղծներից:

вторник, 16 февраля 2016 г.

Հովհանես Թումանյան (Քառյակներ)

Դու մի անհայտ Բանաստեղծ եսչըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլասենքզարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

Կըլթացնում ենարտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրումճըխում եթերում։

Կյանքս արի հրապարակոտքի կոխան ամենքի.Խափանխոպան ու անպըտուղանցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներոր չըբուսնավ էս հողինԻ՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին

Հե՜յ ճամփանե՛րճամփանե՛ր.Անդարձ ու հին ճամփաներ,Ովքե՞ր անցան ձեզանով,Ո՞ւր գնացին ճամփաներ։

Էս էոր կա… Ճիշտ ես ասումթասդ բե՛ր։
Էս էլ կանցնիհանց երազումթասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,Մեկն ապրում էմյուսն սպասումթասդ բե՛ր։
Վերջացա՜վ
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Ա՛նց կացա՜ն
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Ո՞ւր կորա՜ն
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան:
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի

воскресенье, 14 февраля 2016 г.

Տրնդեզը մեր բակում


Տրնդեզի մասին


Հին ժամանակներում մի կարգ կար,երբ ծնողները առաջնեկ տղա երեխային,40 օրականում տանում էին տաճար:Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար:Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ,Հիսուսին տեսնելով՝հասկանում է,որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց:Այստեղից էլ առաջացել է<<Տեառնընդառաջը>>,որը նշանակում է տիրոջն ընդառաջ:Եվ նվիրված է 40 օրյա Հիսուսին տաճար բերելուն:

Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ,որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը,իսկ հետո խարույկ են վառում:Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները:Կրակը թեժանալով նանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:Տյառնընդառաջի հետ վերջանում է<<ձմռան քառասունքը>>: Տյառնընդառաջին հացկերույթներ և խնջույքներ չէր լինում,չէր լինում նաև այցելություններ:Միայն փեսացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր,որի պարունակությունը վայելում էին հարսնացույի ընկերուհիները:Տան տիկինը փոխինձ էր հյուրասիրում տան անդամներին,իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:


вторник, 9 февраля 2016 г.

Իմ սիրելի բանաստեղծությունը

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

Կարդալով այս բանաստեղծությունը,ես ինձ պատկերացնում եմ շիրակի դաշտում:Զգում եմ թե ինչպես էժպտում աստղը և լուսավորում ամենքին:Մտածում եմ այն մասին,թե ինչ հեքիաթային երազ է սա:Ինձհիշեցնում է այն կարոտը,որը ինձ լքել էր:Վերհիշում եմ անցյալը,իմ սիրտը լցնելով խաղաությամբ ուքաղցր հիշողություններով:

четверг, 4 февраля 2016 г.

Վահան Տերյան

Վահան տերյանի գրած իմ ամենասիրելի բանաստեղծությունները:



Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Ես սիրում եմ քո մեղավոր աչքերը խոր,
Գիշերի պես խորհրդավոր.
Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ,
Որպես թովիչ իրիկնամուտ։ 
Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում,
Որպես գարնան մթնշաղում։ 
Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ,
Արբեցումի ոսկե մշուշ։ 
Մոլորվածին անխոս կանչող փարոսի շող,
Քո աչքերը հոգի տանջող։ 
Ես սիրում եմ գգվող-անգութ աչքերըդ մութ,
Որպես գարնան իրիկնամուտ։

Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ
Ես սիրում եմ մթնշաղը նրբակերտ,
Երբ ամեն ինչ երազում է հոգու հետ,
Երբ ամեն ինչ, խորհրդավոր ու խոհուն,
Ցրնորում է կապույտ մութի աշխարհում...
Չըկա ոչ մի սահման դնող պայծառ շող,
Աղմուկի բեռ, մարդկային դեմք սիրտ մաշող.—
Հիվանդ սիրտըդ չի՛ տրտնջում, չի՛ ցավում,
Որպես երազ մոռացումի անձավում.
Եվ թվում է, որ անեզր է ամեն ինչ —
Ու ողջ կյա՛նքդ — մի անսահման քաղցր նինջ...

ՇԻՐԱԿԻ ԴԱՇՏԵՐԻՑ

Աստղերն են ժպտում լուսեղեն նազով,
Խաղաղ դաշտերը մութն է համբուրում.
— Ես կախարդված եմ միշտ նույն երազով,
Միշտ նույն ցնորքն է իմ սիրտը այրում։
Մոտեցած երկնից աստղերը պայծառ
Ժպտում են խաղաղ քո աչքերի պես.—
— Իմ լքված սրտի կարոտը անծայր
Ամեն ինչի մեջ որոնում է քեզ...

Վահան Տերյանի մասին

среда, 3 февраля 2016 г.

Վերլուծություն

Գարնանային  երգով աղմուկով եկավ,խենթություններ անելով,փայլեր շաղ տալով:Ամբողջ սրտով սիրահարվեց,արևի ջերմությունը սրտի մեջ:Քո գեղեցկությունն ինձ մոռացնել տվեց ,սիրտս անզոր էր,թույլ,տկար,և երբ լսվում էր գարնան ուրախ ձայնները:

Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար.
Փայլովփառքով ու շուքով,
Խնդությունով խելագար….

Սիրտըս անուշ խոցեցիր
Արևավառ քո սրով,
Սև օրերըս այրեցիր
Գեղեցկությամբ ու սիրով։

Սիրտըս լիքն էր մութ մեգով,
Սիրտըս թույլ էր ու տկար,—
Գարնան անուշ աղմուկով,
Գարնան երգով դու եկար

вторник, 2 февраля 2016 г.

Իմ կարծիքը առցանց ուսուցման վերաբերյալ

Այս ընթացքում,որ տանն էինք, ես առցանց ուսուցման շնորհիվ չձանձրացա:Առցանց ուսուցումը ինձ և իմ դասընկերների թույլ չտվեց հետ մնալ դասերից:Ես մեծ սիրով էի կատարում առաջադրանքները:Սա լավ հնարավորություն էր ինձ  համար: Առավոտյան կատարում էի օրվա առաջադրանքը:Իսկ երբ ինչ-որ տեղ էի հրավիրված լինում,նախորոք անում էի դասերս,և հանգիստ խղճով գնում:Շատ լավ էր կազմակերպված:Մյուս դպրոցները չունեն այս հնարավորությունը:Շատ  լավ է,որ կա առցանց ուսուցումը:Ես  կարող եմ քաղաքից բացակայել ,բայց դասերից ետ չմնալ: