суббота, 19 ноября 2016 г.

Սեբաստացու օրեր


Մենք  այս սեբաստացիական օրերին մենք մեր դասարանով  Սեբաստացու մասին տեղեկություններ էինք փնտրում, գտնում և կարդում:Ես գիտեմ, որ Մխիթար Սեբաստացին ունեցել է շատ պաշտուններ:Նա նաև  բառարան է գրել:Այդ բառարանը  նա 20 տարում է ավարտել:Մեր դպրոցում առանձնահատուկ է  նշվում Սեբաստացու օրերը մենք ամսի 19-ին հարիսայի տոնն ենք նշում և ավարտում ենք  Սեբաստացիական օրերը:Մեզ նաև հյուր էին եկել Վրացիներ:Նրանք հարիսայի տոնին անակնկալ կատարումներ   ունեին:Ինձ շատ դուր եկավ նրանց երգերը:Մենք վերջացրինք Սեբաստացու օրերը,բայց իմ կարծիքով, մեր դպրոցում ամեն օրն էլ Սեբաստացու օր է:



понедельник, 14 ноября 2016 г.

Իմ ճանաչած Սեբաստացին



Արդեն մեր  դպրոցում  Սեբաստացիական օրեր են:Սեբաստացիական օրերից մեկ շաբաթ առաջ դնում ենք թթու:Իսկ մեկ շաբաթ անց ուտում ենք Հարիսա: Մխիթար սեբաստացու մասին գիտեմ, որ նա գրել  է գիրք որը կոչվում «Դուռն քերականութեան աշխարհաբար լեզուին հայոց»դասագիրքի հեղինակն է:Ես Մխիթար Սեբաստացուն ճանաչում եմ իր մասին տեղեկություններիցխիթար Սեբաստացու իրական անունը Մանուկ է,նա ծնվել է 1676 թվականի նոյեմբերի 7-ին:Մխիթար Սեբաստացին վանական էր:Նա եղել է Աբբահայր:Նա մահացել է 72-տարեկանում,ապրիլի 16-ին 1749 թվականին:Իմ ճանաչած Մխիթար Սեբաստացին շատ կարդացած,կիրթ մարդ է:Նա շատ պաշտոններ է զբաղեցրել: ✅😊 



понедельник, 7 ноября 2016 г.

Այնպես էի սպասում



Ամենա դժվար բանը սպասելն է:Մեկ րոպեն քեզ թվում է երկար ժամանակ:Անցյալ տարի իմ եղբոր նշանադրությունն էր:Շատ մեծ շուքով այն նշեցինք:Իսկ հետո մեր երիտասարդները ցանկություն հայտնեցին,որ լինի հարսանիք:Մենք շատ ուրախացանք,որ հարսանեկան արարողություն է լինելու,եկեղեցիով է լինելու նրանց միությունը:
Ես բոլորից շատ էի ուրախացած:
Ես շատ եմ սիրում հարսանեկան արարողությունը,երբ ,մեքենաները շարասյունով  սլանում են,ուրախ ճիչերով պարում,ու ամենաուրախ պահը այն է,երբ դրսում կոնֆետներ են լցնում մարդկանց վրա,իսկ երեխաները հավաքում են:Գեղեցիկ է նաև եկեղեցուց դուրս գալու հատվածը, երբ հարսի ու փեսայի վրա վարդի թերթիկներ ենք գցում:Իսկ հոտո երկու սպիտակ աղունիկ են երկինք բարձրացնում,իսկ նրանք ազատ ճախրում են,երկնքում:Այդ ժամանակ նրանք երազանք են պահում:Ես այս ամենին սպասեցի մի քանի ամիս,բայց ինձ թվում էր,որ մի քանի տարի եմ սպասել:





воскресенье, 6 ноября 2016 г.

Իմ կարծիքը Օձեվայի մասին

Իմ կարծիքով Օձևան լավ մարդ էր, և նա շատ ճիշտ վարվեց Աոկինի հետ: Նա և Աոկին ոխերիմ թշնամիներ էին,սակայն մի ջերմ ժպիտն էլ կարող էր իրենց հարաբերությունները լավացնել:Եթե օրինակ՝ Օձևան փորձեր մի փոքր շփվել Ակոկիի հետ, ապա կհասկանար  նրա մտածելակերպը և ոչինչ չէր անի: Այս ստեղծագործության հերոսներին ես նմանեցրեցրի ինձ և հասկացա,որ կարելի է հարթել ընդամենը մեկ բարի հայացքով:

Ինքս ինձ հետ

Երբ ես ինքս ինձ հետ եմ մնում,սկսում եմ ինքս ինձ հետ խոսել:Նայում եմ ինձ հաելու մեջ և հարցեր տալիս-ով եմ ես,ինչու է իմ անունը Լիա,կամ ինչու է մազերը շականակագույն,այլ ոչ շեկ կամ սև: Հարցեր՜, Հարցեր՜, Հարցեր՜,որ տալիս եմ ինքս ինձ:Հետո հարցերիս պատասխանը սպասում ինձանից:Ինքս ինձ հետ ընկնում եմ երազանքներիս գիրկը,երազում, պատկերացնում եմ ինձ սպիտակ հագուստով,որը հագնում են բժիշկները:Բժշկուհի եմ դարձել և օգնում եմ հիվանդներին : Ինքս ինձ հետ լավ է,ես մենակ եմ մնում և կարողանում եմ մտածել,խորհել և որոշումներ կայացնել:Երբեմն էլ ինձ նայելով հաելու մեջ,կռվում եմ ,ինձ նախատում,իմ մեջ գտնում եմ իմ սխալները:

четверг, 3 ноября 2016 г.

Սիրի՛ր գիրքը

Գիրքը մարդու ամենալավ ընկերն է:Մարդիկ գիրք կարդալով ավելացնում են իրենց բառապաշարը:Գիրքը սիրողները տեղեկացած են ամեն ինչից:Եթե սիրում ես գիրք կարդալ ապա դու խելացի մարդ ես:Ես սիրում եմ գիրք կարդալ,բայց ես  ինձ չեմ համարում խելացի,քանի որ սովորելու շատ բան ունեմ, մարդը կարող է իր ամբողջ կյանում սովորել:Կան գրքեր որոնք կարդում ես ու չես հագենում ուզում ես նորից կարդարլ:Իմ սիրելի գիրքեր  Հարրի Փոթերն է և փոքրիկ Իշխանը:Ես Փոքրիկ իշխանը մի քնաի անգամ կարդացել եմ,բայց չեմ հագենում այն շատ հետաքրքիր է:Ես նաև Հարրի Փոթեր գիրքն եմ շատ սիրում:Իզուր չէ,որ աշխարհում տոնում են գրքի տոնը:Գիրքը շատ առժեքավոր է:Այն կարդալով մարդը հարստանում է իր գիտելիքներով:Գիրքը կարդալով ընկնում ես հեքիաթային աշխար,ընկնում ես մանկության գիրկը:Հիշում ես նաև շատ լավ և հաճելի դրվագներ քո կյանքից: Մենք պետք է հպարտանքանք մեր գրքերով:Ես տանը ունեմ փոքրի գրադարան:Օգտվում եմ նաև մեր դպրոցի գրադարանից այնտեղ շատ հետաքրքիր գրքեր կան: