воскресенье, 6 ноября 2016 г.

Ինքս ինձ հետ

Երբ ես ինքս ինձ հետ եմ մնում,սկսում եմ ինքս ինձ հետ խոսել:Նայում եմ ինձ հաելու մեջ և հարցեր տալիս-ով եմ ես,ինչու է իմ անունը Լիա,կամ ինչու է մազերը շականակագույն,այլ ոչ շեկ կամ սև: Հարցեր՜, Հարցեր՜, Հարցեր՜,որ տալիս եմ ինքս ինձ:Հետո հարցերիս պատասխանը սպասում ինձանից:Ինքս ինձ հետ ընկնում եմ երազանքներիս գիրկը,երազում, պատկերացնում եմ ինձ սպիտակ հագուստով,որը հագնում են բժիշկները:Բժշկուհի եմ դարձել և օգնում եմ հիվանդներին : Ինքս ինձ հետ լավ է,ես մենակ եմ մնում և կարողանում եմ մտածել,խորհել և որոշումներ կայացնել:Երբեմն էլ ինձ նայելով հաելու մեջ,կռվում եմ ,ինձ նախատում,իմ մեջ գտնում եմ իմ սխալները:

Комментариев нет:

Отправить комментарий