понедельник, 7 ноября 2016 г.

Այնպես էի սպասում



Ամենա դժվար բանը սպասելն է:Մեկ րոպեն քեզ թվում է երկար ժամանակ:Անցյալ տարի իմ եղբոր նշանադրությունն էր:Շատ մեծ շուքով այն նշեցինք:Իսկ հետո մեր երիտասարդները ցանկություն հայտնեցին,որ լինի հարսանիք:Մենք շատ ուրախացանք,որ հարսանեկան արարողություն է լինելու,եկեղեցիով է լինելու նրանց միությունը:
Ես բոլորից շատ էի ուրախացած:
Ես շատ եմ սիրում հարսանեկան արարողությունը,երբ ,մեքենաները շարասյունով  սլանում են,ուրախ ճիչերով պարում,ու ամենաուրախ պահը այն է,երբ դրսում կոնֆետներ են լցնում մարդկանց վրա,իսկ երեխաները հավաքում են:Գեղեցիկ է նաև եկեղեցուց դուրս գալու հատվածը, երբ հարսի ու փեսայի վրա վարդի թերթիկներ ենք գցում:Իսկ հոտո երկու սպիտակ աղունիկ են երկինք բարձրացնում,իսկ նրանք ազատ ճախրում են,երկնքում:Այդ ժամանակ նրանք երազանք են պահում:Ես այս ամենին սպասեցի մի քանի ամիս,բայց ինձ թվում էր,որ մի քանի տարի եմ սպասել:





Комментариев нет:

Отправить комментарий