Կենսաբանություն♛


Տափակ որդեր
Տափակ որդերը ունեն 15.000 դեսակ:Նրանք ցածրակարգ,ցածակազմ օրգանիզմներ են:Նրանք առաջին եռաշերտ կենդանիներն են: Ներքին օրգաններն ընկղմված են գլխուղեղի մեջ։ Այդ պատճառով տափակ որդերին հաճախ անվանում են պարենքիմային։ Ցածր աստիճանի կազմավորված կենդանիներ են։ Տափակ որդերն առաջին կենդանիներն են, որոնց մոտ երևան են եկել մարմնի երկկողմ համաչափությունը, մարսողության և արտաթորության օրգանները։ Սրանց մոտ առաջին անգամ դիտվում է նաև կենդանու վարքագիծը կարգավորող կենտրոնական նյարդային ապարատ՝ զույգ ուղեղային հանգույցներ ։ Վերջիններից սկիզբ են առնում երկայնակի նյարդային բներ, որոնք միանում են իրար լայնակի նյարդային թելերով։Նրանք զուրկ են արյունատար և շնչառական օրգաններից:
Մարսոականկերակրափողը և երկճյուղ կույր վերջացող ազիները։ Հետանցքը բացակայում է, և կերային մնացորդներն օրգանիզմից դուրս են բերվում բերանով։ Տրեմատոդների որոշ տեսակների աղիքային ճյուղերի հետին մասերը բացվում են միզապարկի մեջ կամ մաշկամկանային շերտի արտաքին մակերեսին։Սեռական օրգանները զբաղեցնում են մարմնի հիմնական մասը։ Սեռական համակարգը բավականին բարդ է։ Այն բաղկացած է ոչ միայն սեռական գեղձեր, այլև սեռական ծորաններից ու լրացուցիչ օրգաններից։ Թարթչապատ թրթուրը (միրացիդ) ներթափանցում է մակաբույծի միջանկյալ տիրոջ (խխունջի) օրգանիզմ, որտեղ միրացիդից ձևավորվում է սպորոցիստ, ապա՝ ռեդիա, որից հետագայում զարգանում են ցերկարները։ Վերջինների գործունեության շնորհիվ ձվաբջիջը ապահովում է սննդանյութերով, ձևավորվում է նրա թաղանթը և գոյանում բոժոժ։ Որպես կանոն հերմաֆրոդիտներ են, ունեն զուգավորման ապարատ։







Հողաթափիկ Ինֆուզորյա

Հողաթփիկ ինֆուզորյան հիմնականում բնակվում է քաղցրահամ ջրերում:Նրանց ափերը տատանվում են 12միկրոնից մինչև 3մմ:Նրանց մարմինը շատ ամուր թաղանթից է կազմված:Շարժման օրգանները պրոտոպլազմային թարթիչներն են, որոնց առջևից դեպի ետ թիավարումով ինֆուզորիաները լողում են։Նարնք ունեն երկու տիպի կորիզ,պոլիպոիդ մակրոնուկլեուս և դիպլոիդ միկրոնուկելուս:Կորիզնեից մեծը կարգավորում ևվերահսկում  սննդառությունը,շնչառությունը,շարժումները,նյութափոխանակությունը,իսկ մի քիչ ավելի փոքրը կարևոր դեր է կատարում բազմացման ժամանակ:Բարենպաստ պայմաններում հողաթափիկ ինֆուզորյան բազմանում է անսեռ եղանակով,իսկ անպաստ պայմաններում բազմանում է սեռական եղանակով:Աշնանը անբարենխաստ պայմաններում ինֆուզորյաի մոտ դիտվում է սեռական մի գործնթաց,որի ժամանակ երկու ինֆուզորյաններ մոտենում են միմյանց և սեռական մի գործնթաց են կատարում:Միմյանց բերանային անցքով,տեղի է ունենում կոիզանյութի փոխանակման,ապա հեռանում:Այդ երևույթը կոչվում է կոնյուգացիա:






Էվգլենա

Էվգլենան տարածված է ամբողջ հայաստանի մարզերում:Հիմնականում բնակվում է քաղցրահամ ջրերում,լճակներում,խոնավ ջրերում:Նաև որոշ տեսակներ բնակվում են կեղտոտ ջրերում:Երբ նրանք զանգվածայն են բազմանում,առաջանում է ջրի <<Ծաղկում>>:Այդ ժամանակ կարծես ջուրը ներկված լինի կարմիր,կանաչ կամ յալ գույներով:Էվգլենաները երկու ձևով են բազմանում:

Բջիջները լիլիկաձև,ժապավենաձև կամ գլանաձև են ՝մեկ կամ երկու  մտրակով, ըմպանին հարող ստիգմայով (կարմիր աչք):Նրանք ակտիվ լողում են ջրում իսկ որոշ տեսակներ կարող են կորցնել մտրակները և անշարժ ապրել ջրի մակերեսին կամ հողում:Որոշ տեսակներ ջրավազանների աղտոտվածության աստիճանի ցուցիչնե են:(Օր. Կանաչ Էվգլենա): 





Նեպենտես
Նեպենտեսը աճում է ջունգլիներում:Աճում է լիանայի նման,ծառերին:Նեպենտեսի 100տեսակ կա:Նեպենտեսը համարվում է գիշատիչ բույս,նաև ամենախոշորն է համարվում ծաղիկների մեջ:Այս ծաղիկը երկու ոտքեր ունի,երբ մոտենում են միջատները նեկտար ուտելու,ընկնում են ծաղկի մեջ:Մրջյուններն էլ ապրում են այս ծաղկի մեջ,նրանք էլ ուտում են միջատներին:Մրջյունները ծաղկի վերևի  մասը մաքրում,ուտում են  նեկտարը,իսկ միջատները  հեշտությամբ ընկնում են թակարդը:Ծաղիկը մրջյունների տունը կարծես լինի,այնտեղ էլ իրենց բույնն է լինում: 



.Իմ ծաղիկը

Մեր տանը քիչ ծաղիկներ կան,քանի որ մենք չենք հասցնում նրանց խնամել: Մեր տան ծաղիկներից ես շատ եմ սիրում Ալոենը:Ալոնը իմ ծաղիկն է ես եմ նրան խնամում:Ալոնին ես ջրում եմ շաբաթը մեկ անգամ:Ալոենը նաև կոչվում է Հալվե:Ես գիտեմ,որ Ալոնը շատ օգտակար բույս է,այն օգնում է մաշկը երիտասարդացել,այն նաև օգնության է հասնում այն ժամանակ երբ դու ձեռքդ վառել ես:Կարող ես ալոենի տերևը դնել վառված հատվածում և այն կանցնի:Եթե դուք ալոենի հյութից խմեք,կարող եք մոռանալ  խոլեստիրինի մասին: 


Պտերները պատկանում է բազմոտազգիների ընտանիքին: Ընտանիքն ընդգրկում է 3000-ից ավելի տեսակներ, որոնք մեծ մասամբ մշտադալար են: Բույսը լինում է խոտային կամ ծառանման տեսքով:
 Ծագումը հիմնականում արևադարձային է: Բնության մեջ հանդիպում են անտառային փափուկ, խոնավ հողերում, կիրճերում, արևադարձային անտառներում: Պտերները բազմամյա թափվող տերևներով բույս է և շատ շքեղ տեսք ունի: Տարբեր տեսակների մոտ տերևները կարող են հասնել մինչև 60-70 սմ: Երիտասարդ տերևների գագաթները խխունջանման ոլորված են:
Բույսը շատ վատ  է տանում միջանցիկ քամիներն ու ցուրտը: Սենյակում օդի ջերմաստիճանը պետք է լինի 18-20 աստիճան: Պտերը պահանջում է խոնավ միջավայր, չորային պայմաններում այն չորանում է կամ տերևները դեղնում են, և բույսը կորցնում է իր դեկորատիվ տեսքը:
Բնակարանում խորհուրդ է տրվում ամռանը բույսը հանել պարտեզ և դնել ծառերի ստվերի տակ: Խոնավ մթնոլորտ ստեղծելու նպատակով օրվա ընթացքումշրջապատի խոտերը կարելի է ցողել ջրով: Բացի սենյակային պայմաններում մշակելուց, պտերների տերևները օգտագործում են ծաղկեփնջերում: Պտերները պետք է դնել հարավային կամ հարավ-արևմտյան պատուհաններին:
Բույսը շատ վատ է տանում արևի ուղիղ ճառագայթները, ինչպես նաև ջեռուցիչ սարքերի չափազանց մոտիկությունը: Բույսը պետք է տեղափոխել երկու տարին մեկ անգամ: Բազմացվում է արմատածիլներով, որոնք ծլելուց հետո անջատում են մայր բույսից և անմիջապես դնում հողը: Պտերը բազմանում է նաև հիմնական բույսի բաժանմամբ:

Հավանաբար շատերն են լսել քարաքոսերի մասին, սակայն քչերն են լավ պատկերացնում, թե վերջապես ինչ են քարաքոսերը իրենցից ներկայացնում: Սակայն դա այդքան էլ զարմանալի չէ, քանի որ նույնիսկ գիտնականների համար քարաքոսերը բավականին երկար ժամանակ հանելուկ են եղել և նույնիսկ շարունակում են մնալ այդպիսին: Միայն1867 թվականին գերմանացի գիտնական Սիմոն Շվենդեները բացահայտեց քարաքոսերի երկակի բնույթը, ինչը կենսաբանության համար անսպասելի բացահայտում էր: Քարաքոսերի բնույթը մինչ այսօր քննարկվում է գիտական հանրության կողմից, ուստի չկա բոլորի կողմից միանշանակ կերպով ընդունված §քարաքոս¦ տերմինի սահմանում: Առավել ընդունված սահմանման համաձայն` քարաքոսը իրենից ներկայացնում է սնկի` միկոբիոնտի, և մեկ (կամ ավելի) ֆոտոսինթեզող օրգանիզմի` կանաչ ջրիմուռի կամ ցիանոբակտերիայի` ֆոտոբիոնտի, միջև ասոցիացիա: Սնկի և ֆոտոսինթեզող օրգանիզմի միջև գոյություն ունեն սիմբիոտիկ հարաբերություններ: Մինչ այդ քարաքոսի բնույթի վերաբերյալ եղել են տարբեր կարծիքներ և հիպոթեզներ:
Քարաքոսի մարմնի հիմնական մասը կազմում է սունկը, որը շրջապատում է ֆոտոսինթեզող օրգանիզմներին: Սունկը վերցնում է ֆոտոսինթեզող օրգանիզմներից սնունդը` շաքարների տեսքով: Հետաքրքիր փաստն այն է, որ եթե քարաքոսի կազմից դուրս ջրիմուռները և ցիանոբակտերիաները  շարունակում են զարգանալ որպես ինքնուրույն օրգանիզմներ, ապա սնկային բաղադրիչը քարաքոսի կազմից դուրս ապրում է շատ կարճ ժամանակ: Քարաքոսի մարմինը ընդունված է կոչել թալոմ: Այն իրենից ներկայացնում է ամբողջական օրգանիզմ, չնայած որ կազմված է տարբեր օրգանիզմների փոխազդեցությունից: Քարաքոսի յուրաքանչյուր տեսակ, հազվադեպ բացառություններով, ունի իրեն բնորոշ ջրիմուռի տեսակը: Եվ դա կարևոր նշանակություն ունի քարաքոսերի տեսակների որոշման ժամանակ:




Դափնեվարդ

Դաթնեվարդը բարձրահասակ ծառ է:Դափնեվարդը շատ թունաոր է:Այն շատ արագ է աճում: Եթե բույսը օգտագործեք այն ձեզ մոտ կարող է առաջացնել գլխապտույտ,որոայնի ցավեր,փսխում,սրտի աշխատանքի խանգարումներ,շնչառության կանգ:Ոչ մի դեպքում թույլ չտաք,որպիսի երեխան խաղա  Դափնեվարդի հետ:Երբեք թույլ չտաք,Դաթնեարդի հյութը կաթա վերքի վրա:Եթե դափնեվարդի հետ գործ ունեք ապա լավ կլինի լավ պատրաստվեք որպիսի չթունավորեք:  
Դափնեվարդը ունի նաև բուժիչ հատկություն:Դափնեարդի տերևները պարունակում են սրտային գլոկոզիդներ:Դրանցով ստանում են դեղեր:Այդ դեղերը օգտագործվում են սրտանոթային խանգարումների համար: Նրա հայրենիքը  Միջերկրական ծովի մերձակա և արևդարձային շրջաններն են:
Այսքանը դափնեվարդի մասին:








Ջրիմուռներ

Ջրիմուռներն առաջացել են 2,5 միլիարդ դարի առաջ:Դրանք բաժանվում են 3 տեսակների   միաբջիջ,գաղութային և բազմաբջիջ:Նրանք ունեն մանրադիտակային  ևխոշոր տեսանելի չափեր:Ջրիմուռների ամբողջական մարմինը  կոչվում է թալոմ:Գաղութային ջրիմուռները կարող են պարունակել հարյուրավոր բջիջներ:Բազմաբջիջ ջրիմուռներ-սպիրոգիրա,ուլոտրիքս,ուլվան,և ծոային կաղամբ:Ջրիմուռներն բազմանում են վեգետատիվ,անսեռ և սեռական օրգաններով:
Վեգեատիվ-Բազմացման ժամանակ միաբջիջ ջրիմուռները կիսում են,գաղութային ձևերը տրոհում,իսկ բազմաբջիջ ջրիմուռները բաժանվում է թալոմը:
Անսեռ-բազմացմացումն իրականանում է  հատուկ բջիջների սպորների և զոսպերնրի օգնությամ:Սպորները անժարժ են,իսկ զոսպորները շարժվում են մտրակի օգնությամբ::
Սեռական-բազմացման ժամանակ առաջանում են երկու սեռական բջիջներ համետներ,նրանք  միանալով նոր բջիջ են ստանում Զիգոտ:
Ջրիմուռները շատ կարևոր են գյուղատնտեսության բժշկության,և արդյունաբերության մեջ:
Ջրիմուռների որոշ տեսակներ ուտելի են Օր.լամիանրը գորշ ջրիմուռը և որոշ կարմիր ջրիմուռներ:Ջրիմուռներից մարդիկ ստանում են յոդ,ժելատին,բրոմ,դոն-դող նման նյութ: 
Տեղեկություն ջրիմուռների մասին

Երկրի վրա կան բազմաթիվ ու բազմապիսի ջրիմուռներ:Դրանց մեջ կա մինջև 40մ.երկարությամբ հսկաներ,որոնք ապրում են օվկիանոսներում:Կա միայն մեկ բջիջից բաղկացած մանրիկ ջրմուռներ:Այդ ջրիմուռները գնդիկաձև գաղութներ են կազմում:Ըստ գույնի ջրիմուռները լինում են կանաչ գորշ և կարմիր:Կապտականաչ ջրիմուռները կարող են ապրել ոչ միայն ջրում:Ղազախստանի և միջին Ասիայի անապատներում նրանք ապրում են հողի մակերևույթին:Կանաչ ջրիմուռները նույնպես կարող են ապրել հողի մակերևույթին,բայց ավելի հաճախ հանդիպում ենք ջրում:Բոլոր գորշ  ջրիմուռները շատ խոշոր ջրիմուռներ են:Սարգասյան ծովում ապրում են սարգասներ կոչվող ջրիմուռները,որոնց անունով էլ կոչվել է ծովը:Ափերի մոտ սարգասները կպչում են հատակին,բաց ծովում լողում են:Կարմիր ջրիմուռները կպչում են ժայռերին,խեցիներին:

Աշխարհում հայտնի է սնկերի ավելի քան 100.000 տեսակ:Սնեկերը բազմանում են սեռական և անսեռ վեգետատիվ ճանապարհով:Սնկերը ամեն ուր են թե հողում,օդում և թե սննդամթերքի մեջ:Նրանք ունեն տհաճ համ ու  հոտ:Սնկերի որոշ  տեսկաներ պարունակում են սպիտակուցներ,ածխաջրեր և ճարպեր:Ուտելու սնկեր են կեչասունկը,սպիտակ սունկը, գետնասունկը,ալիքասունկը, յուղասունը, ալիքասունը, շամպինիոնը և այլն:

Թունավոր սնկերը իրենց մեջ պարունակում են թունավոր նյութեր:Սնկերի թունավորւթյունը ստուգելու համար կտրելիս երևում է սպիտակ կաթնանման նյութ,տհաճ ու կծու հոտ և համ:Եթե մարդիկ հանկարծ ուտում են թունավոր սունկ,նրանց մետ սկսում է սրտխարնոց,ջերմություն,ընդանու թուլություն:Այդ  ժամանակ նրան պետք է շատ հեղուկներ խմեցնել և դիմել բժշկի:


Բջիջի կառուցվացքը
Բջիջը կազմված է տարբեր բաղադրամասերից, որոնք կենսագործունեության ընթացքում կատարում են առանձնահատուկ ֆունկցիաներ՝ խիստ համաձայնեցված ռեժիմով։ Յուրաքանչյուր բջիջ կազմված է  բջջապլազմաից և կորիզից։ Բջջապլազման կիսահեղուկ միջավայր է, որը բաղկացած է 2 հիմնական բաղադրամասերից՝  ցիտոպլազմա  և կարիոպլազմայից  կառիոպլազմայից և պարունակում է բազմաթիվ օրգանոիդներ ու տարբեր ներառումներ։ Ներառումները բջջի գործունեության արգասիքների կուտակումներ են՝ բշտիկների կամ հատիկների ձևով։ Վերջիններս հարուստ են ճարպեր,ածխաջրերսպիտակուցներ,աղերով որոնց քանակը փոփոխվում է բջջի գործունեության ժամանակ։ Ցիտոպլազման հոմոգեն, թափանցիկ մածուցիկ հեղուկ է, որում տարբերում են՝հիալոպլազմա, օրգանոիդներ ևներառուկներ  Ցիտոպլազման արտաքինից պատված է թաղանթով, որին անվանում են ցիտոպլազմային մեմբրան կամ պլազմոլեմ։ Բուսական բջջի պլազմոլեմն արտաքինից պատված է բջջապատով, որը հիմնականում կազմված է ցելյուլոզից և պեկտինից։ Կենդանական բջիջների պլազմոլեմն արտաքինից պատված է 10-20 նմ հաստություն ունեցող գլիկոկալիքսով, որի հիմնական բաղադրամասերն են գլիկոպրոտեինները և գլիկոլիպիդները։

Комментариев нет:

Отправить комментарий