воскресенье, 14 февраля 2016 г.

Տրնդեզի մասին


Հին ժամանակներում մի կարգ կար,երբ ծնողները առաջնեկ տղա երեխային,40 օրականում տանում էին տաճար:Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար:Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ,Հիսուսին տեսնելով՝հասկանում է,որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց:Այստեղից էլ առաջացել է<<Տեառնընդառաջը>>,որը նշանակում է տիրոջն ընդառաջ:Եվ նվիրված է 40 օրյա Հիսուսին տաճար բերելուն:

Արարողությունները եկեղեցում սկսվում են երեկոյան ժամերգությամբ,որից հետո երգվում է Լույս զվարթ շարականը,իսկ հետո խարույկ են վառում:Փայտը կամ մեկ այլ վառելիք բերում են նշանված ու նորապսակ երիտասարդները:Կրակը թեժանալով նանք միմյանց կոչ են անում ձմեռը վառել:Տյառնընդառաջի հետ վերջանում է<<ձմռան քառասունքը>>: Տյառնընդառաջին հացկերույթներ և խնջույքներ չէր լինում,չէր լինում նաև այցելություններ:Միայն փեսացուի տուն տարվող քաղցրավենիքի փոքրիկ կապոցն էր,որի պարունակությունը վայելում էին հարսնացույի ընկերուհիները:Տան տիկինը փոխինձ էր հյուրասիրում տան անդամներին,իսկ հողագործ տանտերը ամռանը հավաքած ցորենի հասկերը բաժանում էր երեխաներին և ամեն մի հանդիպողի:


Комментариев нет:

Отправить комментарий