вторник, 16 февраля 2016 г.

Հովհանես Թումանյան (Քառյակներ)

Դու մի անհայտ Բանաստեղծ եսչըտեսնված մինչ էսօր.
Առանց խոսքի երգ ես թափում հայացքներով լուսավոր։
Ես էլասենքզարմանալի Ընթերցող եմ բախտավոր,
Որ կարդում եմ էդ երգերը Էսքան հեշտ ու էսքան խոր։

Կըլթացնում ենարտորում
Արտուտները արտերում,
Թըռչում մանուկ հոգուս հետ,
Ճախրումճըխում եթերում։

Կյանքս արի հրապարակոտքի կոխան ամենքի.Խափանխոպան ու անպըտուղանցավ առանց արդյունքի։
Ի՜նչքան ծաղիկ պիտի բուսներոր չըբուսնավ էս հողինԻ՜նչ պատասխան պիտի ես տամ հող ու ծաղիկ տվողին

Հե՜յ ճամփանե՛րճամփանե՛ր.Անդարձ ու հին ճամփաներ,Ովքե՞ր անցան ձեզանով,Ո՞ւր գնացին ճամփաներ։

Էս էոր կա… Ճիշտ ես ասումթասդ բե՛ր։
Էս էլ կանցնիհանց երազումթասը բե՛ր։
Կյանքն հոսում է տիեզերքում զնգալեն,Մեկն ապրում էմյուսն սպասումթասդ բե՛ր։
Վերջացա՜վ
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։

Ա՛նց կացա՜ն
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։

Ո՞ւր կորա՜ն
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան:
Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։

Քանի՜ մահ կա իմ սրտում,
Թափուր գահ կա իմ սրտում.
Չէ՛, դու էլ ես մահացու.
Մահի ահ կա իմ սրտում։
Քանի՜ ձեռքից եմ վառվել,
Վառվել ու հուր եմ դառել,
Հուր եմ դառել` լույս տվել,
Հույս տալով եմ սպառվել։
Իմ սո՜ւր, արթուն ականջում
Մի խոր էչն է միշտ հնչում,
Անհո՜ւն, անքո՜ւն կարոտով
Իրեն մոտ է ինձ կանչում։
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն,― ամենքին.
Լույս է տալիս ողջ կյանքիս
Ու էն ճամփիս անմեկին։
Հիմի բացե՜լ են հանդես
Երգիչները իմ անտես
Ջա՜ն, հայրենի՛ ծղրիդներ,
Ո՞վ է արդյոք լսում ձեզ։
Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի

Комментариев нет:

Отправить комментарий