суббота, 23 апреля 2016 г.

Դասարանական աշխատանք

Կարդում ենք Սահյան
Ստեղծագործական աշխատանք
Սահյանի գյուղը. ի՞նչ ազդեցություն է թողել բնակավայրը Սահյանի վրա:
Բնությունը Սահյանի պոեզիայում:

Իմ  կարծիքով Համո Սահյանը շատ էր սիրում բնությունը:Համո Սահյանը ծնվել էր Լոր գյուղում:Ես շատ եմ լսել,որ Լոր գյուղի բնությունը հիասքանչ է:Ես կարծում եմ,որ այս բանաստեղծություններում նա պատմում է իր գյուղի մասին:Նա իր գյուղը շատ էր սիում:Նա միշտ գովաբանում էր իր գյուղը,իր գյուղի բնություը:Համո Սահյանը իր բանաստեղծություններով իր սերն է արտահայտում իր գյուղի և բնության հանդեպ: Սահյանի գյուղը պայծառ էր և գեղեցիկ:



Մայրամուտ
Սարն առել վրան ծիրանի մի քող,
Ննջում է կարծես ծաղկե անկողնում,
Անտառն արևի բեկբեկուն մի շող
Ծոցի մեջ պահել ու բաց չի թողնում:
Ժայռի ստվերը գետափին չոքել,
Վիզը երկարել ու ջուր է խմում,
Հովն ամպի թևից մի փետուր պոկել,
Ինքն էլ չգիտի,թե ուր է տանում:

Քարափի վրա շողում է անվերջ
Ոսկե բոցի պես թևը ծիծառի
Կանգ առ,հողագունդ,քո պտույտի մեջ
Թող մայրամուտը մի քիչ երկարի:

Այս իմ հրաշք աշխարհն է

Այս իմ հրաշք աշխարհն էուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից
Այս իմ հրաշք աշխարհն էուր
Շողքը տեր էշվաքը՝ հյուր։

Լուսաբաց
Լույսը առավ սարին,
Սարսռում է սարը
Սարերը վեր թռան:

Հավքն արթնացավ ծառին,
Սարսռում է ծառը
Ծառերը վեր թռան:

Քարայծն ելավ քարին,
Սարսռում է քարը
Քարերը վեր թռան:

Եվ ինձ մի պահ թվաց,
Քարերի տակ քնած,
Դարերը վեր թռան:

Ամպրոպից հետո

Երկինքն ավելի կապույտ է լինում,
Խոտերն ավելի կանաչ են լինում
Ամպրոպից հետո։
Ամպրոպից հետո
Ճերմակ շուշանը ավելի ճերմակ,
Կակաչն ավելի կարմիր է լինում
Եվ մեղրածաղիկն՝ ավելի դեղին։
Ամպրոպից հետո
Սարերն ավելի բարձր են երևում,
Խոր են երևում ձորերն ավելի,
Եվ տափաստաններն՝ ավելի արձակ։
Ծառերն ավելի խոնարհ են լինում
Ամպրոպից հետո,
Եվ հավքերը մեր գլխավերևում
Իրար կանչում են ավելի սրտով.
Ամպրոպից հետո
Բարի է լինում արևն ավելի,
Եվ մենք ավելի սիրով ենք իրար
Բարի լույս ասում։
Ամպրոպից հետո աշխարհը և դու
Հասկանալի եք լինում ավելի...

ԱՆՁՐԵՎ 
Ամպը կախվել է ամպից,
Ամպամած օր է.
Վերը երկինք է մթին,
Ներքևը՝ ձոր է:

Ինչ-որ տագնապ է ձորում,
Ինչ-որ սարսուռ է...
Ուշաթափվել է առուն,
Եվ ուռին լուռ է:

Հավքը թևերն ամփոփել,
Կարծես մրսում է,
Ու՞մ և ինչու՞չգիտե,
Բայց սպասում է:

Քամին քարայրն է մտել,
Փշաքաղվել է, -
Քարայրի հոնքը ծռվել,
Աչքը շաղվել է:

Շանթը զարկել է ամպին...
Ա՜խվիրավոր է,
Արյունաքամ կլինի
Ամպը ուր-որ է:


Комментариев нет:

Отправить комментарий