вторник, 26 апреля 2016 г.

Ես բացահայտեցի

Ես այս ամսում շատ բան բացահայտեցի:Ապրիլյան կռիվների ժամանակ մեր բանակը արիաբար կռվեց,չվախեցավ ոչ մի բանից:Մեր զինվորները շատ քաջ են,նրանք թշնամուն պատասխան տվեցին,և ոչնչացրեցին նրանց տանկերը:Քնելուց առաջ աղոթում եմ մեր զինվորներ համար,չէ որ նրանք են պահում մեր սահմանները և ապահովվում մեր խաղաղ քունը :Ես ևս մեկ անգամ իմ մեջ բացահայտեցի,թե ինչքան եմ սիրում իմ հայրենիքը և իմ հայ զինվորին,դրա համար էլ զինվորական բժշկուհի եմ դառնալու,գնամ մեր զինվորներին բուժեմ:Ես դեռ մանկուց եմ ասել,որ զինվորական բժշկուհի եմ դառնալու,բայց հիմա ավելի հաստատակամ եմ,և որոշումս չեմ փոխելու:

Ես բացահայտեցի,թե որքան նվիրյալ զինվորներ ունենք,ու որ նրանք իրենց կյանքը կարող են զոհել իրենց հայրենիքը պաշտպանելու համար:

Комментариев нет:

Отправить комментарий