среда, 13 апреля 2016 г.

Վախը

Աշխարհում շատ մարդիկ կան,որ վախից մահանում են:Ես էլ ձեզ իմ վախի մասին կպատմ եմ:Ես  փոքրուց մինչև հիմա շատ եմ վախենում մթությունից:Մթում կարծես ինչ որ ահասառսուր բան լինի,որը մեզ միշտ վախեցնում է:Ես երբ 6 տարեկան էի, և արդեն ուշ ժամ էր, բակում խաղում էի, իմ ընկերուհին ինձ ասաց,որ գիշերները մեր փողոցում չար կախարդներ են շրջում,նրանք գիշեները մարդկանց են որոնում,և ուտում կամ կաթսայում ճաշ պատրաստում:Այդ միտքը ինձ հանգիստ չտվեց,և ես անընդհատ հիշում էի,երբ գալիս էր գիշեը:Ինձ թվում էր, թե ուր- որ է ներս կմտնի կախարդը և ինձ կտանի:Ես աչքերս ամուր փակում էի և աշխատում էի արագ քնել:
Ճիշտ է ես երբ արդեն մեծացա և հասկացա,որ ընկերուհիս խաբում էր ինձ, բայց միևնունյնն  է, ես հիմա էլ եմ վախենում մթությունից:Իմ կարծիքով մութը մի սև արկղ է,որի մեջ դու չգիտես թե ինչ կարող է լինել:Ես այս վախի զգացումը չէի ուզենա որ, որևէ մեկը ունենար:

Комментариев нет:

Отправить комментарий