вторник, 5 апреля 2016 г.

Կարգախոս,որով ես առաջնորդվում եմ

Ես  ունեմ երկու կարգախոս:Իմ առաջին կարգախոսը սա է <<Ով  ինչ անի, իրեն կանի>>:Ես կարծում եմ,որ  այդ կարգախոսը ինձ շատ հարմար է:Ես արդեմ  մեկ տարի է, ինչ դրանով եմ առաջնորդվում:Այդ կարգախոսը նշանակում է,որ մարդ ինչ ուզում է իրեն անել, պետք է դա ուրիշին անի,քանի որ մարդու արարքը անպատասխան չի մնում: Օրինակ՝ եթե մեկին օգնում ես,շատ հնարավոր է,որ արածդ լավությունը ետ վերադառնա քեզ:Իսկ իմ մյուս կագախոսը սա է՝ <<Սովորել,սովորել,սովորել>>:Իմ կարծիքով մարդ շատ բան ունի սովորելու կյանքում:Մարդը կարող  է միայն սովորելով ինչ- որ բանի հասել:Սովորելը մարդու կյանքի իմաստն է:Մարդը միշտ էլ պետք է սովորի:Կյանքը մարդուն շատ բան է սովորեցնում:

Комментариев нет:

Отправить комментарий