четверг, 29 октября 2015 г.

Գնչուի գուշակությունը

Լինում է չի լինում մի աղջիկ է լինում ,որը հիանալի բնավորություն է ունենում:Այդ աղջկա համար էական չէր,թե մարդը գեղեցիկ է,թե տգեղ:Նա ավելի շատ կարևորում էր,հոգու մաքրությունը և հավատարմությունը:Մի գեղեցիկ օր,իրենց քաղաքում ձիարշավ են կազմակերպում:Այդ աղջիկը նույնպես ուզում էր մասնակցել,նա իենց փողոցով քայլելիս է լինում ու մի գնչուհու է հանդիպում:Գնչուհին նրան խնդրում է,որ իր ձեռքը տա, որպեսզի գուշակի աղջկա ներկան և ապագան:Աղջիկը մեծ սիրով համաձայնվում է:Գնչուհին նայում է ափի մեջ և գուշակում,որ նա կհաղթի մրցույթում, և շատ մոտիկից կտեսնի ծիածան:Օրեր են անցնում,մրցույթին աղջիկը մասնակցում է ու հաղթում է:Երեկոյան աղջիկը տեսնում է շատ գեղեցիկ յոթ գույնանի ծիածան:

Комментариев нет:

Отправить комментарий