понедельник, 17 октября 2016 г.

Աշուն է,պայծառ աշուն

Աշունը իմ ամենասիրելի եղանակն է:Աշնանը ծառերը կարծես հագնում են իրենց գույնզգույն հագուստները և պատրաստվում  տերևաթափի: Քամին նրանց ընկերն է,և նա է կազմակերպում այդ տերևաթափը:Ես շատ եմ սիրում քայլել աշնան տերևների միջով և լսել նրանց ձայնը:Աշունը և գարունը տարվա ամենագեղեցիկ եղանակներն են,չնայած ամեն եղանակ յուրովի է գեղեցիկ:Իմ կարծիքով բոլորն էլ սիրում են պատուհանագոգին նստել, ու անձրևի ձայնի ներքո գիրք կարդալ կամ երաժշտություն լսել:Ես շատ եմ սիրում նաև աշնանային անձրևի տակ քայլել փողոցում և ականջակալներով լսել հաճելի երաժշտություն: 

Комментариев нет:

Отправить комментарий