вторник, 18 октября 2016 г.

Կյանքը ձանձրալի է ձանձրալի մարդկանց համար

Կյանքը ձանձրալի է միայն ձանձրալի մարդկանց համար:Ձանձրալի մարդիկ չեն գնահատում այս հիասքանչ կյանքը,որը մեզ տրված է:Ձանձրալիները չեն հասկանում կյանքի գինը:Չէ որ կյանքը մեկ անգամ է տրում մարդուն,այն էլ ձանձրալի մարդիկ չեն գնահատում :Այ եթե ամեն մեկը իր ապրած օրը ապրեր,կարծելով,որ դա իր վերջին օրն է,այդ ժամանակ ամեն մի վարկյանը կգնահատեր:
Առավոտյան արթնանում ես արևի շողերի ջերմությամբ,իսկ երեկոյան նայում ես երկնքի աստղերին և հիանում:Ամբողջ օրվա արած աշխատանքդ ես վերլուծում,և գնահատում այն:Քո կյանքը քո ձերքերում է,եթե ճիշտ ես քայլերդ կատարում,չես զղջում արարքներիդ համար,օրդ դրական լիցքերով ես սկսում ու ավարտում:Ուրախ մարդիկ միշտ էլ իրենց առօրյան անցկացնում են առույգ,աշխույժ մարդկանց շրջապատում:Գտնվում են առողջ մտածելակերպ ունեցով մարդկանց մոտ,որոնց հետ երբեք ձանձրույթ չես զգում,այլ հակառակը:Ձանձրալի  մարդիկ ծույլ են,անտարբեր իրենց շրջապատին:Այս տեսակ մարդիկ չունեն ոչ մի հետաքրքրություն:

Комментариев нет:

Отправить комментарий