понедельник, 3 октября 2016 г.

Զարմանալին մեր կողքին

Զարմանալին մեր կողքին է,և մենք այն պիտի գնահատենք:Գնահատենք մեր զինվորին,որը օր ու գիշեր հսկում է սահմանը,և չի թողնում թշնամուն,մեր սահմանին մոտ գա:Զրմանալի է,թե ինչ ուժ,եռանդ,կա նրանց մեջ:Այդ զարմանալի տղաները իրենց անձնազոհում են հանուն հայրենիքի:Մեր խաղաղ կյանքն են ապահովում:Մեր  ազգը շատ քաջ է, մեր տղաները շատ արի են:Նրանք կռվեցին,ու փրկեցին մանուկներին ու ծերերին,անմեղ մարդկանց կյանքեր փրկեցին,սակայն այդ անմեղ մարդկանց կյանքի տեղը իրենցը զոհեցին:Այդ ազատամարտիկները  մեջք-մեջքի տված  սարերի պես կանգուն են պահում,և պաշտպանում մեր Հայաստան երկիրը:Մեր զինվորները,այն տղաներն են,որոնք մեզ հետ դպրոց են գնում և հետո մեծանում ու դառնում են մեր ազգի պաշտպանները:Նրանք միշտ մեր կողքին են և մենք պիտի գնահատենք նրանց:Շատ տղաներ զոհվեցին,բայց նրանց մասին հիշողությունները,պատմությունները մեր սրտերում են,և նրանք մեր կողքին կլինեն:

Комментариев нет:

Отправить комментарий