среда, 20 января 2016 г.

Հունվարի 20



1.Տրված բառերի տառերը փոխելով ստացիր համապատասխան բառը:
Տուն բառից հուր-հուն
 մազ բառից սար-սազ
լեռ բառից սեգ-սեռ

2. Հոմանիշներ:
Գրի՛ր ճանապարհ բառի 5 հոմանիշ:
Ուղի,կածան,արահետ,շավիղ,նրբուղի,ծառուղի:
Գրի՛ր  մշուշ բառի 3 հոմանիշ:
Մեգ,մառախուղ,թուխպ,մռայլ,մշուշապատ:

3. Գրի՛ր դարձվածքներ գլուխ բառով /ամենաքիչը 4 դարձվածք/ , բացատրի՛ր դրանք: Քո գրած դարձվածքներից ո՞րը կարող ես օգտագործել ուղիղ իմաստով:
Գլուխ տալ-խոնարվել,բարևել
Գլխւժի ընկնել-հասկանալ,կռահել
Գլխին տալ- զղջալ,ափսոսել
Գլուխ չհանել-չհասկանալ
Գլխից  հանել-ինչ որ բանի մասին չմտածել,
Գլուխ գլխի տալ- միասին մտածել
Գլուխը տանել- ձանձրացնել:
4. Ղարաբաղի բարբառով հեքիաթի այս հատվածը փոխադրիր ժամանակակից հայերեն:
Ընո̇ւ̇մ ա չընո̇ւ̇մ, մին վըերսկան մարթ ա ընո̇ւ̇մ։ Տա միշտ քյնա̈մ ա ծմըկնեն, վըերս անըմ, պիրո̇ւ̇մ ո̇ւ̇րա̈նց տոնը պահըմ։
Ուրերեն մին օրը Փիրումը քյնա̈մ ա վըերսու։ Շատ ա շոռ կյամ թա խրեգյ, տա ինքյն ա գյո̇ւ̇դո̇ւ̇մ, մին շա̈մբու միչավ ընցնելիս աշկը նի յա ընգյնո̇ւ̇մ էրկու չըթլակած օցու։ Էտ անդար օցերան մինը շատ ղա̈շա̈նգյ ա ընո̇ւ̇մ, մինն էլ՝ կյեշ։ Օվչի Փիրումեն նամուսը յոր չօնում, վար էն ղա̈շա̈նգյ օցեն նհետ կյեշը չըթլակվալ ա։ Թվա̈նգյը լհա̈ նհետ ա պիրո̇ւ̇մ, վար էն կյեշ օցեն ըսպանե, գյո̇ւ̇լլա̈ն նա յա կյամ նախշուն օցեն, հա̈քյին կտրվում ա։ Օցերն ո̇ւ̇րո̇ւ̇րանա̈ ըննո̇ւ̇մ ըն, փախճում                
Լինում է չի լինում,մի որսկան էլինում:Նա միշտ գնում է թփուտներում որս անում,բերում իր տունը պահում:Ու մի օր Փիրումը գնում է որսի:Շատ է ման գալիս թե քիչ դա ինքը կիմանա, թփուտների միջով անցնելիս հանկարծ տեսնում է իրար փաթաթված երկու օձերի: Օձերից մեկը շատ տգեղ է լինում,իսկ մյուսը գեղեցիկ:Փիրումն իր պատվին վեր է համարում,ու չի հասկանում,թե ինչպես կարող է տգեղ օձը փաթաթվել գեղեցիկ օձին:Ատրճանակը առաջ է բերում,որ տգեղ ոձին կրակի,բայց  գնդակը կպնում է գեղեցիկ օձին ու պոչը կտրվում է:Օձերը իրարից առանձնանում են ու փախնում:






5. Կազմի՛ր բարդ բառեր՝ փոխելով տրված բառերի առաջին արմատը:
Գլխապատառ, սեղանատուն, արվեստագետ, ներկապնակ, մազափունջ
Գլխապատառ-շնչապատառ,լեղապատառ,
Սեղանատուն –նկարչատուն,պարատուն,մանկատուն,վարժատուն,
Արվեստագետ-դիվանագետ,արհեստագետ
Ներկապնակ-վրձնապնակ, երանգապնակ,

Մազափունջ-ծաղկեփունջ,վարդափունջ,զարդափունջ

Комментариев нет:

Отправить комментарий