пятница, 22 января 2016 г.

Հունվարի 22


Ի՞նչ խորհուրդներ տվեց հայրը դստերը:
Խորհուդ տվեց,համարձակ լինել,ողջախոհ,ձիու թամբին ամուր մնալ:
Գրի՛ր ամենալավ խորհուրդը կամ խորհուրդները, որ ասել են քեզ ծնողներդ:
Տկարին օգնիր,մեծին հարգիր,մեծամիտ մի եղիր,ներել կարողացիր:
Ի՞նչն է կարևոր, ինչի՞ մասին պետք է մտածել /քո կարծիքով/:
Պիտի մտածեմ, թե իմ կյանքը ինչպիսին է լինելու,ինչ  բարձրունքների եմ հասնելու,ինչ  շրջապատում եմ լինելու, և ինչ մարդկանց եմ հանդիպելու: Ուսումը իմ համար առաջին տեղն է զբաղեցնում,ուսումը ինձ կտա կյանքում դառնալ լավ մասնագետ,իսկ ավելի կարևոր եմ համարում լինել լավ մարդ:
Նամակից դուրս գրի՛ր քեզ դուր եկած միտքը և մեկնաբանիր:
Ինչ պետք է չանելմի ձգտիր դուր գալ ամենքինԱնցյալի մասին միմտածիրապագայի մասին ՝ նույնպես:  Եվ այն մասինթե ինչ կպատահիքեզերբ հասունանասԵվ այն մասինթե ինչ-որ  մեկը  քեզ ինչպեսկբնորոշիՀաջողությունների և անհաջողությունների մասին՝ նույնպես,եթե դրանք քո մեղքով չեն կատարվում:
Այո,պետք չէ դու ստիպես քեզ այնպիսի բաներ անել,որ քեզ սիրեն:Դու պետք է սիրուն,հարգանքին արժանի լինես:Պետք չէ հիասթափության մասին հիշել այն քեզ կխանգարի:
Ի՞նչ է նշանակում ողջախոհ լինել:
Ողջախոհ լինել նշանակում է,առողջ դատողություն ունենալ:
Նամակ գրի՛ր քո հարազատներից որևէ մեկին: /Տեղադրե՛ք բլոգում/: 
                                                    Նամակ տատիկիս
Բարև իմ շատ սիրելի տատիկ ջան:Ես քեզ շատ եմ կարոտել:Ինչ կլինի,վեր կաց արի Երևան:Մեզ մոր շատ ձյուն է ելել,իրար հետ ձնագնդի կխաղանք:Տատիկի ջան կարոտել եմ քո թխած հացի համ ու հոտին:Տատ ջան ես հիմա արձակուրդի մեջ եմ,ազատ ժամանակ եմ ունենում:Իրար հետ գիրք կկարդանք,դոմինո կխաղանք:Տատիկ ջան անհամբեր սպասում եմ  նամակիդ պատասխանին:
                                                Քո սիրելի թոռնիկ  Լիա



Комментариев нет:

Отправить комментарий