четверг, 14 января 2016 г.

Կայծակի մասին

Կայծակը էլեկտրական պարպում է: Կայծակը բնության երևույթներից է, նրա հարվածը շատ վտանգավոր է: Այն հարվածում է վեր խոյացող  առարկաներին, ծառերին, կենդանիներին և մարդկանց: Շենքը կայծակի հարվածից պաշտպանում են շանգրել սարքի օգնությամբ: Շանգրելը մետաղա ձող է, որը ամրացվում է շինության պատի երկայնքով:
Կայծակից պաշտպանվելու համար թաքստոցներ են քարանձավները, բլրի կամ ժայռի ստորոտները, խիտ անտառները:
Կայծակի ժամանակ չի կարելի թաքնվել տեղի ամենաբարձր կետում, որովհետև կայծակները միշտ ընտրում են ամենակարճ հատումը երկրի հետ: Չի կարելի նաև թաքնվել միայնակ ծառի տակ. ուրիշ գործ է անտառում: Կարելի է թաքնվել տանը՝ եթե կա շանթարգել, իսկ եթե չկա, կարելի է նաև թաքնվել մեքենայում:


Комментариев нет:

Отправить комментарий