вторник, 26 января 2016 г.

Հունվարի 25


Ա. Կարդա՛ ,,Առականի,, բլոգի առակները և առանձնացրու.
1.
Ամենահետաքրքիր առակը /ինչո՞ւ ես հետաքրիր համարում/:
Հարուստ  ժլատը
Ինձ դուր եկավ այս առակը,քանի որ այն  նկարագրում է այն մարդկանց,որոնք չեն հագենում փողից,հարստությունից:Նրանց թվում է թե իրիենց ունեցածը քիչ է::Այս տեսակ մարդիկ միշտ էլ աղքատ են մնում:
2.
Ամենազարմանալի առակը /ինչո՞ւ ես զարմանալի համարում/:
Կեսարն ու բժիշկը
Այս առակն ինձ զարմացրեց նրանով,թե Կեսարը ինչքան էր նվիրված բժշկին:Բժշկի տված հաբերը նա առանց կասկածելու օգտագործեց:Զարմանալի  է,որ այդքան կարող են հավատալ և վսատահել:Շատ լավ է երբ հավատարիմ ես լինում:
3.
Ամենաանսպասելի ավարտ ունեցող առակը / ինչո՞ւ/:
Թռչուններին կերակրելը
Այս առակում անսպասելի էր կնոջ պատասխանը:Նա, որ ամեն օր կերակրում էր աղունիկներին,կարող էր նաև մի ճանապարհ գտնել,և Աֆրիկայի մարդկանց էլ օգնել:Բայց տղամարդուն և ինձ  զարմացրեց իր անսպասելի պատասխանով:
4.  
Ամենաանբացատրելի առակը /ինչո՞ւ ես այդպես մտածում/ :
Ջրհորից  դուրս պրծնել
Ես կարծում եմ,որ այս մարդը այնքան ալարկոտ էր,որ նույն իսկ  ինքն իրեն չցանկացավ օգնել:Բայց անծանոթները նրան օգնության ձեռք մեկնեցին:
5.  
Քեզ ամենից շատ դուր եկած առակը /բացատրի՛ր ընտրությունդ/:
Թռչունների արքան
Ինձ դուր եկավ առակը նրանով,որ ամեն թռչուն ինքն  իրեն գեղեցիկ է համարում,ու չի նկատում տգեղությունը,թույլ լինելը:Ինձ դուր եկավ այս առակը, քանի որ իմ շրջապատում էլ կան այսպիսի արքաներ: Конец формы


Բ. Ինքդ հորինիր որևէ առակ և վերջում գրի՛ր քո առակի ասելիքը /խրատական մասը/:
                                              Հավն ու խնձորը
Հավը գտել էր մի հասած,կարմրաթուշ,քաղցր խնձոր:Կեղտոտ կտուցով կտցահարում էր,կչկչում ու բարկանում:Մոտենում է մի խելոք  աքաղաղ,ու հավին նկատողություն անում.
-Չես տեսնում,որ քաղցր խնձոր է,ինչո՞ւ ես  ցեխոտում,կտցահարում:
Հավը թե՝.
-Խնձորի միջից որդ եմ ուզում հանել:
Ամբողջ օրը հավը տանջվեց,չարչարվեց,բայց որդ չգտավ խնձորի մեջ:                                                                                              
Կան մարդիկ, որոնք չեն կարողանում տարբերել,գեղեցիկը,գեղեցիկի մեջ վատն են  փնտրում:
Խոզը  պալատում  
Մի օր ինչպես պատահեց խոզը մտավ  պալատ:Իր շուրջը նայելով ասաց.
-Այս ինչ է, որ կողմը նայում եմ գորգեր են,գեղեցիկ նկարներ,հատակն էլ այնքան մաքուր է,որ  ինձ   այնտեղ տեսնում եմ:Այստեղ ոչ կաղին կա,ոչ ցեխ,վախվխելով եմ քայլում հատակին:
Ու խոզը խռխռալով դուրս եկավ պալատից:Գնաց ,գտավ ցեխ,ու ուզածի պես ոտ ու գլուխ ցեխ արեց:
Այսպես է,խոզին մաքուրը,գեղեցիկը դուր չի գալիս:Պալատը նրա համար շատ տգեղ ու անհարմար տեղ էր: 

Комментариев нет:

Отправить комментарий