пятница, 15 января 2016 г.

Ս.ծնունդի օրվա առավոտը


Ռոբը ընկնում էր հիշողությունների գիրկը հիշելով հորը:Հիշում էր, թե հայրը ինչպես էր իրեն ամեն առավոտ արթնացնում,որպեսզի գնան կովերին կթելու:Հայրը տղային արթնացնելու հետ մեկտեղ նաև նեղվում էր,որ տղային չի թողնում քնել:Մայրն էլ արդարացնում էր հորը ասելով,որ մեծ տղա է արդեն, և հետո մենակ չէս կարող այդքան գործը անել:Տղան զգում էր հոր սերը իր նկատմամբ,բայց հայրը ցույց չէր  տալիս այն,նույնիսկ ժամանակ էլ  չէր լինում:Աշխատանքը շատ էր ագարակում:
Տղան որոշում է հորը նվեր անել:Առավոտյան շատ շուտ արթնանում,գնում է կովերին կթում,լցնում դույլերը և բերանները զգուշությամբ փակում: Հայրը ինչպես ամեն առավոտ, գալիս է Ռոբին  արթնացնում և գնում են կովերի մոտ:Հայրը անակնկալի է գալիս,երբ տեսնում է կաթը կթած վիճակում,շատ է ուրախանում, գրկախառնվում է տղային ու ասում,որ դա Ս.Ծնունդի իր ամենալավ նվերն էր:

Այդ ուրախությունը,որ պարգևել էր հորը,իր հիշողության մեջ է մնացել

Комментариев нет:

Отправить комментарий