вторник, 26 января 2016 г.

Տերևը

Ես շատ եմ սիրում աշնանը լինել գյուղում,մեր այգում շատ ծառեր կան:Ես գնում եմ այգի,հիանում աշնան գեղեցիկ տեսարանով:Տերևները իրենց խշշոցով ու գույնզգույն գույներով շատ են զարմացնում:Ու ամեն անգամ ես տերևներ եմ հավաքում,բերում տուն:Տանը այդ տերևներով պատրաստում եմ գեղեցիկ կոմպոզիցյաներ:

Ամեն տերև ունի իր գույնը:Ես տարբեր չափի տերևներ եմ ընտրած լինում:Ամենամեծ տերևը նույնիսկ հովհարի եմ նմանեցնում:Փոքր տերևները զգուշորեն դասավորում եմ գրքերի մեջ,որ կարծես էջանշանի  դեր են կատարում:Իմ կարծիքով տերևը այնքան տխուր է երևում:Տերևները կարոտում եմ այն ծառերին,որոնց վրայից պոկվել են:Տերևը նման է այն մարդում,որ լքում է իր տունը առանց իր ցանկության:Ես ափսոսում եմ տերևներին,նրանք չորանում են,ոտքի տակ ընկնում:Ափսոս ես չեմ կարող բոլորին տուն բերել:

Комментариев нет:

Отправить комментарий